Jump to content

Ինդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդոս
Ինդոս գետի ավազանի պատկեր տիեզերքից
Բնութագիր
Երկարություն3 180 կմ
Ավազանի մակերես960 800 կմ²
Ջրի ծախս6 600 մ³/վրկ
Ջրահոսք
ԱկունքՏիբեթ
Ակունքի տեղակայումSengge Zangbo? և Տիբեթյան լեռնաշխարհ
ԳետաբերանԱրաբական ծով
Գետաբերանի տեղակայումԱրաբական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերZanskar River?, Haro River?, Gilgit River?, Shigar River?, Շայոկ, Փանջնադ գետ, Suru River?, Soan River?, Kurram River?, Գումալ և Քաբուլ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան,
Հնդկաստան Հնդկաստան,
Պակիստան Պակիստան
ԵրկրամասՓենջաբ, Լադախ, Սինդ, Hazara?, Գիլգիտ-Բալտիստան և Տիբեթի ինքնավար շրջան
ՋրահավաքԻնդոսի ավազան
Գետը Վիքիպահեստում

Ինդոս[1] (տիբեթերեն՝ སེང་གེ།་གཙང་པོ Sênggê Zangbo, չինարեն՝ 印度河 Yìndù Hé, հինդի՝ सिन्धु नदी, ա.-փենջ.՝ دریاۓ سندھ Sindh, փուշթու՝ اباسين Abāsin, սինդհի՝ سنڌوندي Sindhu, ուրդու՝ دریائے سندھ), գետ Հարավային Ասիայում՝ Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում։ Սկիզբ է առնում Կալյաս լեռնաշղթայի (Տիբեթի բարձրավանդակ) լանջերից, շուրջ 5300 մ բարձրությունից․ միջին և ստորին հոսանքներում հոսում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրով, թափվում Արաբական ծովը՝ առաջացնելով դելտա (տարածությունը շուրջ 8 հազար կմ2)։ Երկարությունը 3180 կմ է։ Կա ոչ կանոնավոր նավագնացություն մինչև Քաբուլ գետի գեռաբերան։

Ինդոսի վրա են կառուցվել մի շարք պատվարներ։ Ափին է Հայդարաբադ, Սուկկուր քաղաքները, իսկ դեկլտայի մոտ՝ Կարաչի ծովային նավահանգիստը։

Անվանում

Անվանումներն են՝ սանսկրիտ՝ सिन्धु (Sindhu IAST); ուրդու՝ سندھ (Սինդհ); սինդհի՝ سندھو (Սինդհու); ա.-փենջ.` سندھ (Sindh IAST); ավեստերեն՝ Hindu; փուշթու՝ اباسين (Աբբա-Սին «գետերի հայր»); պարս.՝ هند («Հինդ»); տիբեթերեն՝ Sengge Chu («Lion River»); չինարեն հեշտ. 印度河 , պինին: Yìndù Hé; հուն․՝ Ινδός (Ինդոս)։

Սանսկրիտ լեզվով կոչվել Սինդհու (բառացի՝ «գետ»), որը հին պարսիկներին է անցնել Հինդ, իսկ հին հույներին և հռոմեացիներին Ինդոս (Ինդ) ձևով։ Փուշտու լեզվով կոչվում է Աբբա֊Սինդ (բառացի՝ «գետերի հայր»)[2]։

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».