Jump to content

Էլեկտրոնային բիզնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային Բիզնես

Էլեկտրոնային բիզնեսի հասկացությունը: էլեկտրոնային բիզնեսը դա շահույթ հետապնդող այն կայքերն են, որոնք գլոբալ ցանցով գովազդում են իրենց ապրանքները և վաճառում: Ամբողջ աշխարհում բիզնեսի այս տեսակը շատ տարածված է և շահավետ շահույթ հետապնդող կազմակերպությունների համար: Հայաստանում էլեկտրոնային բիզնեսի զարգացման նպատակով կատարվում են մի շարք քայլեր, սակայն դեռ բիզնեսի այս ճյուղը զարգացած չէ մեզ մոտ: Քանի դեռ կան մի շարք խնդիրներ մեր տրադիցիոն բիզնեսի հետ կապված էլեկտրոնային բիզնեսը չի կարող զարգանալ Հայաստանում: Հայաստանում ներկա պահին որպես այդպիսին e-business գոյություն չունի, այլ կան e-comers և e-shoping: Էլեկտրոնային բիզնեսը բիզնես գործընկերների կողմից ստեղծված ապրանքային և էլեկտրոնային ճանապարհներով, տեխնիկական գործընթացներով միավորված հաճախորդների սպառողական պահանջմունքների բավարարումն է էլեկտրոնային կոմերցիայի միջոցով: Հայաստանում էլեկտրոնային բիզնեսի զարգացման նպատակով «Ինտերնետ ընկերություն» հասարակական կազմակերպությունն օգոստոսի 1-ից «Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագիր, որի տևողությունը մեկ տարի է: Ծրագրի իրականացմանը հատկացվել է 34 հազար 930 ԱՄՆ դոլարի շնորհ: Հատկացված միջոցներով կհիմնվի էլեկտրոնային բիզնեսի զարգացման կենտրոն, ինչպես նաև կպատրաստվեն էլեկտրոնային կոմերցիայի մասնագետներ:

1.1 Էլեկտրոնային բիզնեսի գործառույթներ Էլեկտրոնային բիզնեսի առքի և վաճառքի օբյեկտը դա ինֆորմացիան է, որը վիրտուալ հասկացուրյուն է: Ինֆորմացիան դառնում է ապրանք երկու հիմնական գործառույթներով` 1. Եթե այն փոխարկվում է,այսինքն` կատարվել են ծախսեր 2. Եթե այն բավարարում է սպառողի պահանջմունքներին Էլեկտրոնային բիզնեսը որպես այդպիսին հստակ սահմանում չունի, քանի որ նրա մեջ են մտնում և էլէկտրոնային գովազդը, և էլէկտրոնային առևտուրը, և էլէկտրոնային կոմերցիան:

Էլեկտրոնային բիզնեսն իր մեգ ներառում է` • Դիստրիբյուտորների հետ համագործակցումը վաճառքի առաջխաղացման համար • Հաճախորդների հետ համագործակցությունը և սպասարկումը • Համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում բիզնես գործընկերների հետ Առավել ընդունված էլեկտրոնային բիզնես մոդելների մեջ մտնում են ` • E-Խանութներ • էլեկտրոնային առևտուր • E-Գնումներ • E-կենտրոններ • E-աճուրդներ • Վիրտուալ Համայնքներ • պլատֆորմի համագործակցություն • Երրորդ կողմի կայքեր, եւ այլն:

Էլեկտրոնային բիզնես ծրագրերը կարելի է բաժանել երեք ենթաբազմության` Ներքին գործարար համակարգեր: • Ձեռնարկություններում հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման • Ռեսուրսների պլանավորում • Փաստաթղթերի կառավարման համակարգեր • մարդկային ռեսուրսներ Ձեռնարկությունների կապը և համագործակցության: • VoIP • բովանդակության կառավարման համակարգ • e-mail • Voicemail • Web Conferencing • Թվային աշխատանքներ հոսքերը (կամ բիզնես գործընթացների կառավարման) Էլեկտրոնային առևտուր • Խանութներ • մատակարարման կառավարում • Ինտերնետ գովազդ • Ցանցից դուրս գովազդ Էլեկտրոնային բիզնեսի ստրատեգիաներն են Intranet-ը և Extranet-ը: Extranet-ը դա մի քանի կազմակերպությունների ներքին ցանցն է, իսկ Intranet-ը մեկ կազմակերպության ներքին ցանցն է:

1.2 Էլեկտրոնային առևտրի սահմանումը և գործունեության ոլորտը Ինտերնետը գլոբալ հասկացություն է, և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում: էլեկտրոնային առևտուրը դա գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք, վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումն է: Էլեկտրոնային առևտուրը ունի մի շարք առանձնահատկությունները: • Այն տեղեկատվության փոխանակում է թվային կողմերի միջև • Այն տեխնոլոգիան լայն հնարավորություն է • Այն իր մեջ ներառում է ներ -և միջկառավարական կազմակերպչական աշխատանքները Էլեկտրոնային կոմերցիան կարելի է բնորոշել, որպես բորսաներում կողմերի միջև տեխնոլոգիաների փողանակում առցանց միջնորդի միջոցով (Անձանց, կազմակերպությունների, կամ երկուսը միասին), ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով հիմնված ներ – եւ միջ - կազմակերպչական աշխատանքները, որոնք նպաստում նման փոխանակում: Էլեկտրոնային կոմերցիա_ օգտագործվում է, որպես ինտերնետային և վեբ բիզնես անցկացում (թվային ակտիվացում առևտրային գործարքների միջև, երկրների միջև կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց):

1.3 Բիզնես մոդելները Բիզնես մոդելը համարվում է գործիքների և մեթոդների մկարագրություն, որն օգտագործվում է կազմակերպության եկամուտները կանխատեսելու նպատակով: Այն բիզնեսը համարում է որպես համակագ և պատասխանում է մեկ հարցի` «Ինչպես պետք է փող աշխատենք, որպեսզի գոյատեվենք և զարգանանք»: Բիզնես մոդելի մշակումը ցանցային տբտեսության մեջ պահանջում է 4առանցքային ընտրություն վերադաս մարմինների կողմից` 1. Արժեքի խմբավորում 2. Online առաջարկներ 3. Ռեսուրսների համակարգ 4. Եկամուտի մոդել Արժեքի խմբավորման թեորեմի սահմանումը հաժախորդների ընտրության և խմբավորման արդյունքն է, որը եզակի հնարավորություններ և օգուտներ է ընձեռում կազմակերպությանը: Սահմանելով Online առաջարկը եկավարներից պահանջվում է լուծել հետևյալ խնդիրները` • Որոշել առաջարկի շրջանակը • պարզել սպառողներն ովքեր են • ստեղծել առաջարկների քարտեզ դեպի սպառողական որոշուման գործընթացը

1.4 Online Վաճառքի 7 մահացու մեղքերը Էլեկտրոնային առևտրի ոլորտում վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել amazon.com-ը և նմանատիպ այլ dot, org, am և այլ կայքեր, որոնք հղի են բազմատիվ սխալներով. Այսպիսօվ հետազոտելով նմանտիպ կաըոեր եկել են եզրակացության, որ այս հարցում տեղի ունեն յոթ մահացու մեղքերի , որոնք կարող են կոտրել ընկերության էլեկտրոնային առևտրի ջանքերը: 1. Դեպի ետ գերակայությունները Բնական է, որ ծավալուն աշխատանոները հիմնականում կատարվում են կայքի արտաքին դիզայնի վրա,որպեսզի ավելի շատ հաճախորդ գրավվեն,սակայն եթե շատ չարաշահեն ապա կարող է վատ արդյունք էլ ստացվի: 2. Եզակի ուղությամբ մտածելը Բազմաթիվ ընկերությունների մեկ այլ խնդիր էլ այն է, որ բոլոր կայոերը իրար շատ նման են և գրեթե իրարից չեն տարբերվում: 3. Ուրվագծից մեխանիզմների ուշացումը Բյուջետավարման համար տեխնոլոգիաների բարելավումներն էլ են նաև խնդիր: Բոլորը գիտեն, որ ՏՏ բյուջեն կառավարելը շատ դժվար է, և ոչ ոք չի առաջարկում նոր տեղակայում Տեղեկատվական համակարգերի համար, բայց տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, և հաճախորդները երբեք չեն դառնա ավելի քիչ պահանջկոտ: Իսկապես, ըստ ուսումնասիրության հրատարակվել է Forrester հետազոտում, ամենահաջողակ վաճառականները 2003 կլինեն նրանք, ովքեր լավագույնս կտնօրինեն իրենց տվյալների ու տեխնիկական համակարգեր: 4. Տարբերությունների բացակայությունը <Ինչու են մարդիկ հաճախում ձեր քայքը> սա ամենա բարդ հարցն է web կայքեր ստեղծելիս,քանի որ ամեն կայք պետք է տարբերվի և հաճախերդը մութք գործելով ձեր կայք պետք է տեսնի տարբերություն մնացած նմանատիպ կայքերի հետ համեմատելով: 5. Վատ CRM Հաճածորդի հոտ ոչ բավարար շփումը նույն պես շատ կարևոր հանգամանք է: Պահելով կապը ձեր հաճախորդի հետ և անընդհատ շփվելով նրա հետ դուք նրան չեք կորցնի և նա հավատարմորեն կօգտվի միայն ձեր կայքից: 6. Լճացում 7. Գոյություն ունեցող հաճաղորդներին անտեսելը

1.5 Էլեկտրոնային բիզնեսի հարկումը Էլեկտրոնային բիզնեսի հարկման միջոցը դա հեռահաղորդակցությունն է: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հեռահաղորդակցությունը: Հեռահաղորդակցությունը ծառայություն է, որը բնորոշվում է վորպես տեխնիկիկան գործընթաց կապված իմպուլսների, տեքստերի, պատկերների կամ այլ ինֆորմացիան հոսքերի միջփոխանցման, ընդունման կամ դրամադրման հետ,որոնք էլ իրենց հերթին օգտագործում են ռադիոն, մալուխային կան օպտիկական լարերը կամ այլ էլեկտրոմագնետիկ միջոցներ:Հեռահաղորդակցության հարկման վառ օրինակներից է VivaCell MTS կազմակերպությունը, որը որպես հարկ վճարում է NDS: Փոխանցվող գներ: Փոխանցվող գները իրենցից ներկայացնում են կազմակերպությունների միջև գործառույթների իրականցման, ապրանքների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև կազմակերպություններում դրանց մասնաբաժնի որոշման գործողությունների համախմբված գործընթաց: Օրինակ` համատեղ աշխատանքներ իրականացնելու միջոցով ալիանսը որոշում է, թե յուրաքանչյուր կազմակերպություն ինչքանով է մասնակզություն ունենում տվյալ աշխատանքում` օգտագործելով ինտեռնետի փոխադարձ մատուցվող ինֆորմացիան, որը հետագայում դառնում է ապրանք կամ ծառայություն, և այս ամբողջ համակարգը հնարավերություն է տալիս կարգավորել նաև ալիանսների փոխարինող գների հարաբերությունը հրկային մեխանիզմերի համատեքստում: Էլեկտրոնային ինվոյսի (ապրանքագիր) հասկացությունը: Էլեկտրոնային ինվոյսիը ապրանքի կամ ծառայության ծագումնաբանությունն է էլեկտրոնային եղանակով կամ տեխնիկիկան գործընթացների ինտեգրման միջոցով:

1.6 ՀՀ. Էլեկտրոնային բիզնեսի խոչընդոտող հանգամանքները

Էլէկտրոնային բիզնեսի զարգացմանը հայաստանում խոչընդոտում են մի շարք     գործոններ, որոնցից են`

• Իրացման և շուկայի ուսումնասիրման ոլորտում թույլ պատրաստվածություն • ԻՆՏԵՐՆԵՏ կապի ոչ բավարար որակի` ցածր արագությունը և տասնյակ անգամ ավելի բարձր bit/վրկ կապի գինը վերջնական սպառողի համար, քան համաշխարհային գները: • Պետական աջակցության բացակայություն: • Հասարակության անտեղյակ լինելը, թե իրենից ինչ է ներկայացնում ինտեռնետով առևտուրը և վստահության բացակայուտյունը բիզնեսի այդ տեսակի հանդեպ: Երբ լուծվեն այս խնդիրները էլեկտրոնային բիզնեսը հնարավոր կլինի նաև մեր երկրում իրականացնել: Չնայած Հայաստանի աշխարհագրական բոլոր դժվարություններին, այստեղ իսկապես հնարավոր է գլոբալ մակարդակի ներդրումներ կատարել, և, ինչո՞ւ չէ, գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը հաղորդակցության միջոցներով և ինտերնետը դիտել որպես համալիր հաղորդակցություն: Իմ համոզմամբ էլեկտրոնային բիզնեսը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: