Ինդոս
Ինդոս | |
---|---|
Ինդոս գետի ավազանի պատկեր տիեզերքից | |
Բնութագիր | |
Երկարություն | 3 180 կմ |
Ավազանի մակերես | 960 800 կմ² |
Ջրի ծախս | 6 600 մ³/վրկ |
Ջրահոսք | |
Ակունք | Տիբեթ |
Ակունքի տեղակայում | Sengge Zangbo? և Տիբեթյան լեռնաշխարհ |
Գետաբերան | Արաբական ծով |
Գետաբերանի տեղակայում | Արաբական ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Zanskar River?, Haro River?, Gilgit River?, Shigar River?, Շայոկ, Փանջնադ գետ, Suru River?, Soan River?, Kurram River?, Գումալ և Քաբուլ |
Երկիր | Չինաստան, Հնդկաստան, Պակիստան |
Երկրամաս | Փենջաբ, Լադախ, Սինդ, Hazara?, Գիլգիտ-Բալտիստան և Տիբեթի ինքնավար շրջան |
Ջրահավաք | Ինդոսի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Ինդոս[1] (տիբեթերեն՝ སེང་གེ།་གཙང་པོ Sênggê Zangbo, չինարեն՝ 印度河 Yìndù Hé, հինդի՝ सिन्धु नदी, ա.-փենջ.՝ دریاۓ سندھ Sindh, փուշթու՝ اباسين Abāsin, սինդհի՝ سنڌوندي Sindhu, ուրդու՝ دریائے سندھ), գետ Հարավային Ասիայում՝ Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում։ Սկիզբ է առնում Կալյաս լեռնաշղթայի (Տիբեթի բարձրավանդակ) լանջերից, շուրջ 5300 մ բարձրությունից․ միջին և ստորին հոսանքներում հոսում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրով, Պակիստանի խոշոր նավահանգստային քաղաք Կարաչիի մոտ թափվում Արաբական ծովը[2][3]՝ առաջացնելով դելտա (տարածությունը շուրջ 8 հազար կմ2)։ Պակիստանի ամենաերկար գետն է և համարվում է պակիստանցիների ազգային՝ մայր գետը[4]: Ընդհանուր երկարությունը 3180 կմ է։ Կա ոչ կանոնավոր նավագնացություն մինչև Քաբուլ վտակի գետաբերանը։
Ինդոսի ջրահավաք ավազանը ընդգրկում է մոտավորապես 1,165,000 քառակուսի կիլոմետր տարածք, ջրի տարեկան ծախսը (հոսքը), ըստ կատարված հաշվարկների, կազմում է շուրջ 243 խորանարդ կիլոմետր. ջրառատությամբ կրկնակի գերազանցում է Նեղոսին և եռակի՝ Եփրատին ու Տիգրիսին՝ միասին վերցված: Այդ ցուցանիշով Ինդոսը աշխարհի գետերի ցանկում զբաղեցնում է քսանմեկերորդ տեղը[5]: Նրա ձախակողմյան խոշոր վտակներն են Զանսկարը և Փենջաբը (վերջինս իր հերթին ունի հինգ խոշոր վտակ՝ Չենաբը, Ռավին, Ջելումը, Բեասը, Սութլեջը): Աջակողմյան խոշոր վտակներն են Շյոկը, Գիլգիթը, Գոմալը, Քաբուլը, Կուրամը: Սկիզբ առնելով լեռնային աղբյուրից և սնուցվելով սառցադաշտերի հալոցքաջրերով՝ Ինդոսն իր առատահոս ջրերով սատար է դառնում բարեխառն գոտու անտառների, ոռոգվող սարավանդների ու հարթավայրերի էկոհամակարգերի:
Ինդոսի գետահովտի հյուսիսային հատվածը՝ նրա վտակների գետահովիտների հետ մեկտեղ, կազմավորում է Փենջաբի տարածաշրջանը, իսկ ստորին հոսանքի շուրջբոլորը տարածվում է Սինդհի տարածաշրջանը: Գետը պատմականորեն կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի ցեղերի ու ժողովուրդների կյանքում. նրա ափերին ձևավորվել են բազում մշակույթներ: Մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակում այստեղ ի հայտ է ելել բրոնզեդարյան քաղաքային նշանավոր քաղաքակրթություններից մեկը, մ. թ. ա. երկրորդ հազարամյակում Փենջաբը հիշատակվել է Ռիգվեդայի օրհներգերում (որպես Սապտա Սինդհու) և զրադաշտական Ավեստայում ու գրական այլ երկերում (որպես Հապտա Հինդու). այս երկու եզրույթներն էլ նշանակում են Յոթ գետեր: Ինդոսի հովտում հիմնված վաղ պատմական թագավորություններից են Գանդհարան և Սաուվիրան:
Ինդոսը Արևմուտքին հայտնի է դարձել դեռևս դասական ժամանակներում, երբ պարսից Դարեհ արքան իր հույն հպատակ Սկիլաքսես Կարիանդացուն ուղարկել է հետազոտելու գետն ու նրա մերձակա տարածքները (ca. 515 BC):
Ինդոսի վրա կառուցվել են մի շարք ամբարտակներ ու պատվարներ։ Ափին են Հայդարաբադ, Սուկկուր քաղաքները, իսկ դելտայի մոտ՝ Կարաչի ծովային նավահանգիստը։
Անվանում
Անվանումներն են՝ սանսկրիտ՝ सिन्धु (Sindhu IAST); ուրդու՝ سندھ (Սինդհ); սինդհի՝ سندھو (Սինդհու); ա.-փենջ.` سندھ (Sindh IAST); ավեստերեն՝ Hindu; փուշթու՝ اباسين (Աբբա-Սին «գետերի հայր»); պարս.՝ هند («Հինդ»); տիբեթերեն՝ Sengge Chu («Lion River»); չինարեն հեշտ. 印度河 , պինին: Yìndù Hé; հուն․՝ Ινδός (Ինդոս)։
Սանսկրիտ լեզվով կոչվել Սինդհու (բառացի՝ «գետ»), որը հին պարսիկներին է անցնել Հինդ, իսկ հին հույներին և հռոմեացիներին Ինդոս (Ինդ) ձևով։ Փուշթու լեզվով կոչվում է Աբբա֊Սինդ (բառացի՝ «գետերի հայր»)[6]։
Ծանոթագրություններ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Swain, Ashok (2004). Managing Water Conflict: Asia, Africa and the Middle East. Routledge. էջ 46. ISBN 1135768838. «1,800 miles long river after flowing out of Tibet through the Himalayas enters Kashmir and then moves into Pakistan»
- ↑ The Indus Basin of Pakistan: The Impacts of Climate Risks on Water and Agriculture. World Bank publications. էջ 59. ISBN 9780821398753.
- ↑ «Geography: The rivers of Pakistan». Dawn. 26 September 2009. Վերցված է 15 August 2017-ին.
- ↑ «Indus water flow data in to reservoirs of Pakistan». Վերցված է 15 August 2017-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Պատկերասրահ
-
Video of River Indus at Kotri Barrage, Sindh, Pakistan.
-
Frozen Indus, Near Nyoma
-
Indus at Skardu
Արտաքին հղումներ
- Blankonthemap The Northern Kashmir Website
- Bibliography on Water Resources and International Law Peace Palace Library
- Northern Areas Development Gateway
- The Mountain Areas Conservancy Project
- Indus River watershed map (World Resources Institute)
- Indus Treaty
- Baglihar Dam issue
- Indus
- Indus Wildlife Wayback Machine (արխիվացված 7 Հոկտեմբեր 2006)
- First raft and kayak descents of the Indus headwaters in Tibet
- Pulitzer Center on Crisis Reporting's project on water issues in South Asia
Աղբյուրներ
- G.P. Malalasekera (1 September 2003), Dictionary of Pali Proper Names, Volume 1, Asian Educational Services, ISBN 978-81-2061-823-7
{{citation}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Albinia, Alice. (2008) Empires of the Indus: The Story of a River. First American Edition (20101) W. W. Norton & Company, New York. 978-0-393-33860-7.
- World Atlas, Millennium Edition, p. 265.
- Jean Fairley, "The Lion River", Karachi, 1978.