Զարեհավան (Այրարատ)
Արտաքին տեսք
Զարեհավան
Քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ-Կարին-Տրապիզոն ճանապարհի մոտ:
Առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ դարում: Փավստոս Բուզանդի վկայությամբ Զարեհավանը 4-րդ դարում եղել է նշանավոր քաղաք: Այստեղ հայերից բացի բնակվում էին հրեաներ, որոնց տեղափոխել էր Տիգրան Բ Մեծը: Սակայն նույն դարի 60-ական թթ.-ին պարսկական զորքերը, Հայաստանի մի շարք այլ քաղաքների հետ միասին, ավերեցին Զարեհավանը: Դրանից հետո քաղաքը վերածվել է մի սովորական գյուղի: Զարեհավանն այժմ ավերակ է:
Աղբյուրներ
Հայկական Սովետական Հանրագիտարան