Jump to content

Creep

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
01:29, 6 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«Creep»
«Creep» սինգլի շապիկը (Ռեդիոհեդ, 1992)
Ռեդիոհեդի սինգլը
Թողարկված1992, 1993, 1996
ՖորմատCD, CD քարտ, Jukebox 7" vinyl, 12", ձայներիզ
Ժանրալտերնատիվ ռոք
ԵրգահանԹոմ Յորք, Քոլին Գրինվուդ, Ջոննի Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ, Mike Hazlewood? և Albert Hammond?
Տևողություն03:59
ԼեյբլParlophone/EMI
ՊրոդյուսերՇոն Սլեյդ
Փոլ Ք. Քոլդերի
Ռեդիոհեդի սինգլների ժամանակագրություն
«Drill (EP)» «Creep»
(1992)
«Anyone Can Play Guitar»
(1993)

Creep, անգլիական Ռեդիոհեդ ռոք խմբի առաջին (չհաշված EP Drill-ը) սինգլը նույնանուն երգով, որ թողարկվել է 1992 թվականին Parlophone լեյբլով։ Երգը մտել է նաև խմբի առաջին ձայնասկավառակի՝ Pablo Honey երգացանկի մեջ (1993

Թոմ Յորքը գրել է այս երգը 1987 թվականին՝ մինչ խմբի կազմավորվելը։ Սկզբում նա երգը ակուստիկ կիթառով էր կատարում։ Փորձի ժամանակ պրոդյուսերներ Շոն Սլեյդի և Փոլ Քոլդերի ներկայությամբ խումբը տարբեր երգեր էր կատարում, սակայն դրանք պրոդյուսերներին չէին գրավում, իսկ Creep-ը միանգամից ուշադրության արժանացավ։ Սկզբում նրանք սխալ էին հասկացել Թոմի «our Scott Walker song» բառերը և ընդունել էին երգը որպես քավեր տարբերակ, բայց, չնայած դրան, նրանք խնդրել էին կատարել երգը ևս մեկ անգամ (հենց այդ ժամանակ էր երգը ձայնագրվել էր, առաջին դուբլից)։ Երգը լսելուց հետո պարզվել էր, որ այն Թոմ Յորքի հեղինակային աշխատանքն է, և հարցը՝ կապված հաջորդ սինգլի հետ, որոշվել էր[1].

Նախապես Ռեդիոհեդը որոշել էր թողարկել սինգլը «А»-ի երկու կողմերով՝ «Million Dollar Question» և «Inside My Head» երգերով։ Առաջին սահմանափակ թողարկումից հետո 1992 թվականի սեպտեմբերին երգը սկսեցին հեռարձակել Radio 1 ռադիոկայանով։ Երգը ռադիոհաղորդավարների կարծիքով չափազան դեպրեսիվ էր, այդ պատճառով այն երկու անգամ հայտնվեց եթերում և վերջ։ Սակայն, ձայնասկավառակի թողարկումից հետո «Creep»-ը բրիտանական չարթերում բարձրացավ 71-րդ հորիզոնական՝ արդյունքում զբաղեցնելով 7-րդ տեղը։ «Creep»-ը դարձավ խմբի ամենահայտնի հիթը։ Մինչև հաջորդ ձայնասկավառակի թողարկումը՝ խմբին հեգնանքով անվանում էին «Creep-band»՝ ակնարկելով, որ այն «մի երգի խումբ»է։ The Bends ձայնասկավառակի թողարկմամբ (այն երեք անգամ պլատինե դարձավ Բրիտանիայում և զբաղեցրեց 4-րդ տեղը բրիտանական չարթերում) նման հերյուրանքները դադարեցին։

Մեծ Բրիտանիայի օրիգինալ թողարկումը
  1. "Creep" – 3։55
  2. "Lurgee" – 3։07
  3. "Inside My Head" – 3։12
  4. "Million Dollar Question" – 3։18
(Ձայներիզ)
  1. "Creep" – 3։56
  2. "Faithless, the Wonder Boy" – 4։10
ՄԲ վերաթողարկում (CD)
  1. "Creep" (album version) – 3։58
  2. "Yes I Am" – 4։25
  3. "Blow Out" (remix) – 4։00
  4. "Inside My Head" (live) – 3։07
ՄԲ վերաթողարկում (12" vinyl)
  1. "Creep" (acoustic) – 4։19
  2. "You" (live) - 3։39
  3. "Vegetable" (live) - 3։07
  4. "Killer Cars" (live in Japan) - 2։17
Սինգլ
  1. "Creep" – 3։56

"Lurgee", "Blow Out", "You" և "Vegetable" երգերի բնօրինակ տարբերակները վերցված են Pablo Honey ձայնասկավառակից։

Ստեղծագործական անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tears For Fears խմբի կողմից քավեր տարբերակ, 1995 թվական։
  • The Pretenders խումբը կատարել է երգի քավեր տարբերակը Jacob Street Studios-ի կենդանի կատարումներից առաջ Լոնդոնում 1995 թվականի մայիսին։ Spin News լրատվականը այդ տարբերակը դասել է Ռեդիոհեդի 10 լավագույն քավերների շարքին[2]։ Սկսած 2007 թվականից՝ այս տարբերակը Յութուբում ունի ավելի քան 4 միլիոն դիտում։
  • 2010 թվականի հուլիսին «Սոցիալական ցանց» ֆիլմի թրեյլերում ներկայացվեց Սկալա և Քոլենսի եղբայրների տարբերակը[3]։ Նրանց գեղեցիկ քավեր տարբերակը օգնեց թրեյլերին հավաքել միլիոնավոր դիտումներ[4]։
  • Բրազիլացի դերասան և երգիչ Վագներ Մուրան ձայնագրել է "Creep"-ի իր տարբերակը որպես «O Homem do Futuro» ֆիլմի սաունդթրեք[5][6]։
  • 2012 թվականի մարտին Մեյսի Գրեյը ներկայացրել է երգի քավեր տարբերակը իր "Covered" անվամբ ձայնասկավառակում, որտեղ բոլոր երգերը քավեր տարբերակներ են[7][8]։ Գրեյը երգը կատարել է Late Show with David Letterman ծրագրի ժամանակ[9]։
  • Երգչուհի և դերասանուհի Քերի Մանոլակոսը ներկայացել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Echo» անվամբ 2012 թվականի ապրիլի Գրինվիչ Վլիջում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Նա ավարտեց համերգը "Creep" երգի քավեր տարբերակը[10]։
  • "Creep" երգի քավեր տարբերակը Քերեն Սուզայի կողմից օգտագործվել է Թերի Գիլիամի 2013 թվականին նկարահանված Զրոյական թեորեմֆիլմում[11]։
  • 2014 թվականի հոկտեմբերին երգիչ, երգահան և կիթառահար Մայքլ Բրենչը ձայնագրել է երգի քավեր տարբերակը «Stalker» սերիալի դրվագներից մեկի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փաստեր Radiohead խմբի երգեր վերաբերյալ
  2. «The Pretenders, London, 1995 - In Their Right Place: Ranking 10 Radiohead 'Creep' Covers (Plus One Bonus Clip!) | SPIN». spin.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. Rosen, Christopher (2010 թ․ հուլիսի 15). «The Social Network's First Full-Length Trailer is So F***ing Special». Movieline. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  4. Lipshutz, Jason (2010 թ․ հոկտեմբերի 2). «Rock Covers With A Twist». Billboard. Nielsen Business Media. 122 (39). ISSN 0006-2510.
  5. «Wagner Moura grava música do Radiohead para filme» (Portuguese). Rolling Stone Brazil. 2011 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Wagner Moura faz versão de música para trilha de filme – O ator fez uma versão de 'Creep', do Radiohead, para trilha do filme O Homem do Futuro». UOL (Portuguese). 2011 թ․ հուլիսի 27.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. «Radiohead At Ease Macy Gray to release cover of Radiohead's Creep on new album». Ateaseweb.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  8. http://flavorwire.com/273146/hear-macy-grays-barn-burning-cover-of-radioheads-creep
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  10. Broadway star's Radiohead cover will blow you away Արխիվացված 2012-04-25 Wayback Machine, msn.com, Ապրիլ 22, 2012
  11. «Terry Gilliam didn't know 'The Zero Theorem' theme 'Creep' was a Radiohead song | NME.COM». nme.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]