Նուր-Նորգե
Հյուսիսային Նորվեգիա նորվ.՝ Nord-Norge | |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Կարգավիճակ | ոչ պաշտոնական տարածաշրջան |
Մտնում է | Նորվեգիա |
Ներառում է | 3 կոմսություն |
Վարչկենտրոն | Թրոմսյո |
Հիմնական լեզու | Նորվեգերեն Բուկմոլ |
Բնակչություն (2013) | 474 563 (9,39 %, 3-րդ տեղ) |
Խտություն | 4,2 ( 5-րդ տեղ) |
Կրոնական կազմ | Քրիստոնեություն |
Տարածք | 112 976 (34,89 %, 1-ին տեղ) |
Ժամային գոտի | +1 |
Հյուսիսային Նորվեգիա կամ Նուր-Նորգե (նորվ.՝ Nord-Norge), ոչ պաշտոնական վարչատարածքային միավոր Նորվեգիայում[1]։
Գտնվում է թագավորության հյուսիսային հատվածում։ Վարչականորեն ներառում է երեք կոմսություն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուր-Նորգեն գտնվում է Նորվեգիայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Ափերը ողողում է Նորվեգական ծովի ջրերը։
Հյուսիսային Նորվեգիայի երկրամասը բացի միջմարզային սահմաններից, ունի նաև միջպետական սահմաններ։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆինլանդիային, իսկ արևելքում՝ Շվեդիային։
Ներառում է երեք կոմսություն` Նուռլան, Թրոմս և Ֆինմարք։ Գտնվում է UTC+1 ժամային գոտում։ Զբաղեցնում է 112 976 կմ² տարածք և Նորվեգիայի ամենախոշոր վարչատարածքային միավորն է։ Այն կազմում է ամվողջ երկրի 34,89 %-ը։
Այս երկրամասում է գտնվում Նորվեգիայի թագավորության խոշոր նավահանգստներից մեկը՝ Նարվիքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Հյուսիսային Նորվեգիան ունի 474 563 բնակիչ, որոնք հիմնականում տեղաբնիկ նորվեգացիներն են։ Խոսում են տարբեր լեզուներով, մասնավորապես նորվեգերեն լեզվի երկու բարբառներով։
Ըստ բնակչության թվի՝ Նուր-Նորգեն երրորդն է Նորվեգիայում։ Այն կազմում է ամբողջ Նորվեգիայի բնակչության 9,39 %-ը։ Պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բատվինա, Իրինա. «Նորվեգիայի վարչական բաժանում». www.best-country.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
|
|