Jump to content

Ձգողականություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:19, 28 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ձգողականություն
ռուս.՝ Притяжение
Երկիր Ռուսաստան
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ և կինոֆանտաստիկա
Թվականհունվարի 26, 2017 և օգոստոսի 4, 2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖեոդոր Բոնդարչուկ
ՊրոդյուսերՖեոդոր Բոնդարչուկ և Dmitry Rudovsky?
Սցենարի հեղինակՕլեգ Մալովիչկո
ԴերակատարներՕլեգ Մենշիկով, Ալեքսանդր Պետրով, Սերգեյ Գարմաշ, Լյուդմիլա Մակսակովա, Իրինա Ստարշենբաում, Ռինալ Մուխամետով, Nikita Kukushkin? և Evgeniy Sangadzhiev?
Պատմվածքի վայրChertanovo?
ԿինոընկերությունArt Pictures Studio, Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ, Columbia Pictures և Sony Pictures Entertainment
Տևողություն132 րոպե
Բյուջե380 000 000 ₽
Շահույթ1 000 000 000 ₽[1]
ՀաջորդInvasion?
Պաշտոնական կայքէջ

«Ձգողականություն» (ռուս.՝ «Притяжение»), ռուսական գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը 2017 թվականին նկարահանել է կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը։ Սոցիալական ֆանտաստիկայի ոգով ներկայացնում է երկրացիների առաջին հաղորդակցությունը այլմոլորակային բանականության հետ, որը տեղի է ունենում Մոսկվայի Չերտանովո շրջանում[2]։ Ռուսական կառավարությունն անմիջապես ռազմական դրություն է մտցնում, քանի որ տեղացիները չարությամբ են լցվում անկոչ հյուրի նկատմամբ[3]։ Սցենարի հեղինակները Օլեգ Մալովիչկոն ու Անդրեյ Զոլոտարյովն են, երաժշտության հեղինակը՝ Իվան Բուռլյաևը, գլխավոր օպերատորը՝ Միխայիլ Խասայան։

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի նոյեմբերից[4], տեղի են ունեցել Մոսկվայի տարբեր շրջաններում (գլխավորապես Չերտոնովոյում), խիստ գաղտնիության պայմաններում, ռուսական արդիական զինտեխնիկայի կիրառմամբ։

«Ձգողականություն»-ը ռուսական չորրորդ ֆիլմն է[5], որը փոխարկվել է IMAX ձևաչափի[6]՝ հաջորդելով «Ստալինգրադ» -ին, «Անձնակազմ»-ին («Экипаж») և «Մենամարտող»-ին («Дуэлянт»)[7]: Ռուսական վարձույթում կինոնկարի պրեմիերան կայացել է նախատեսվածից շուտ՝ 2017 թվականի հունվարի 26-ին[8][9][10][11]։ Վարձույթում հաջողություն է գրանցել՝ ապահովելով մեկ միլիարդ ռուբլուց ավելի եկամուտ[12][13][14], մոտավորապես երեք անգամ գերազանցելով ֆիլմի բյուջեն և դառնալով ռուսական ամենաեկամտաբեր գիտաֆանտաստիկ ֆիլմը։ Ցուցադրման հենց միայն առաջին օրը ֆիլմը բերել է 44 միլիոն ռուբլի[15] և մի քանի շաբաթ շարունակ պահպանել ճանաչվել ամենաեկամտաբերը ռուսական վարձույթում[14]։

Կինոքննադատները հիմնականում դրական կարծիք են հայտնել մամուլում, այդ թվում՝ Աֆիշա[16], Կոմերսանտ[17], Միր ֆանտաստիկի[18], KG-portal[19], The Hollywood Reporter պարբերականներում[20]։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իրինա Ստարշենբաում[7] - Յուլյա Լեբեդևայի դերում
  • Ալեքսանդր Պետրով[7] - Արտյոմ/Տյոմա Տկաչով
  • Ռինատ Մուխամետով[7] - Խարիտոն
  • Օլեգ Մենշիկով[7][21] - Յուլյայի հոր՝ գնդապետ Վալենտին Լեբեդևի դերում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://izvestia.ru/news/663022
  2. Пришельцы в Чертанове: Что известно о секретном фильме Бондарчука
  3. Tsulaya, Dariko (2016 թ․ հոկտեմբերի 5). «Пришельцы в Чертанове: Что известно о секретном фильме Бондарчука» [Aliens in Chertanovo: What is known about Bondarchuk's secret film] (Russian). KinoPoisk.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Pakshin, Oleg (2015 թ․ նոյեմբերի 23). «Любовь на фоне хаоса: журналисты попали на съемки самого засекреченного российского фильма» [Love amid chaos: journalists got to shoot the most classified Russian film] (Russian). Vesti.ru.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Анна Афанасьева. У IMAX заело плёнку // «Коммерсантъ» : газета. — 2017. — В. 12. — С. 10.
  6. Afanasyeva, Anna (2017 թ․ հունվարի 24). «У IMAX заело пленку» [IMAX stuck film] (Russian). Kommersant.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Главную роль в фильме Бондарчука «Притяжение» сыграет Олег Меньшиков». ТАСС. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Олег Меньшиков — главная звезда нового фильма Фёдора Бондарчука». Деловой портал BFM.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Бондарчук снимет фильм о контакте москвичей с инопланетянами». Lenta.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Олег Меньшиков — главная звезда нового фильма Федора Бондарчука» [Oleg Menshikov - the main star of the new film by Fyodor Bondarchuk] (Russian). Business portal BFM.ru. 2016 թ․ ապրիլի 18.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Список самых ожидаемых кинопремьер января 2017 года» [List of the most anticipated movie premieres in January 2017] (Russian). KinoTime.org. 2017 թ․ հունվարի 14.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Ъ-Газета — Зрители почувствовали «Притяжение»
  13. «Зрители почувствовали "Притяжение"» [The audience felt the Attraction] (Russian). Kommersant. 2017 թ․ փետրվարի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 Polezhaev, Mikhail (2017 թ․ փետրվարի 28). «"Защитники" выигрывают, а "Притяжение" зарабатывает миллиард] — Новости» [Guardians (2017 film) win, and Attraction earns a billion - News] (Russian). kinobusiness.com.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) | Кинопортал Кинобизнес сегодня
  15. «Фильм "Притяжение" собрал в прокате 413,4 млн рублей» [The film Attraction has collected at the box office 413.4 million rubles]. ТАСС (Russian). 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Dolin, Anton (2017 թ․ հունվարի 25). «"Притяжение" Федора Бондарчука: Москва в иллюминаторе (спойлеры!)» [Attraction by Fyodor Bondarchuk: Moscow in a window (spoilers!)] (Russian). Afisha.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Trofimenkov, Mikhail (2017 թ․ հունվարի 26). «Ъ-Газета - Добро и НЛО» [Kommersant - Welcome and UFO] (Russian). Kommersant.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Shepelov, Dmitriy (2017 թ․ հունվարի 26). «"Притяжение": стоит ли смотреть фильм? Обзор» [Attraction: is it worth watching a movie? Overview] (Russian). Mir Fantastiki.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Bratchikova, Anna (2017 թ․ հունվարի 25). «Рецензия на фильм "Притяжение"» [Review of the film Attraction] (Russian). kg-portal.ru.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Zabaluev, Yaroslav (2017 թ․ հունվարի 26). «"Притяжение": Однажды в ЮАО» [Attraction: Once in the Southern Administrative District] (Russian). The Hollywood Reporter.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Олег Меньшиков сыграет в новом фильме Фёдора Бондарчука «Притяжение»». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]