Jump to content

Եվրագոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Եվրագոտի կամ եվրոյի տարածք
Policy ofԿաղապար:Դրոշավորում/Եվրոպական միություն
TypeԱրժութային միություն
ԱրժույթԵվրո
Հիմնադրում1 Հունվարի 1999
Անդամներ
Կառավարում
Քաղաքական վերահսկողությունԵվրախումբ
Եվրախմբի նախագահՄարիո Սենտենո
Թողարկման իրավունքԵվրոպական կենտրոնական բանկ
ԵԿԲ նախագահՄարիո Դրագի
Վիճակագրություն
Տարածք2,753,828 կմ2
Բնակչություն(2017)341,008,867 [1]
Խտություն124/կմ2
ՀՆԱ (նոմինալ)(2017)Ընդամենը` €11.2(~US$14.0) տրիլիոն Մեկ շնչին` €32,700(~US$41,000)[2]
տոկոսադրույք0.00%
Արժեզրկում0.2%[3]
Գործազրկություն8.7%[4]
Առևտրային բալանս€0.2 տրիլիոն

Եվրագոտի (արտասանություն ), պաշտոնապես կոչվում է եվրոյի տարածք[5], Եվրոպական միության 28 անդամ երկրներից 20-ի արժութային միություն, որոնք եվրոն (€) ընդունել են որպես ներքին առևտրի արժույթ։ Եվրագոտու դրամավարկային գործառույթը կոչվում է Եվրահամակարգ։ Եվրոպական միության մյուս ինն անդամ երկրները ունեն իրենց ազգային արժույթները, չնայած դրանց մեծ մասը պարտավորվել է հետագայում անցնել եվրոյին։

Եվրագոտու մեջ ընդգրկված են Ավստրիան, Բելգիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան։ ԵՄ մյուս անդամ երկրները (բացառությամբ Դանիայի և Միացյալ Թագավորության) պարտավորվել են միանալ գոտուն եթե բավարարեն պահանջներին[6]։ Ոչ մի երկիր նախկինում դուրս չի եկել գոտուց[7]։ Անդորրան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը ԵՄ հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի եվրոն նրանց պաշտոնական արժույթն է, սակայն իրավունք ունեն թողարկելու սեփական մետաղադրամներ[8][9]։ Կոսովոն և Չեռնոգորիան ընդունել են եվրոն իրենց նախաձեռնությամբ, սակայն այս երկրները Եվրագոտու պաշտոնական անդամ չեն և չունեն ներկայացուցչություն Եվրոպական Կենտրոնական բանկում (ԵԿԲ) կամ Եվրախմբում[10]։

ԵԿԲ-ն, որը կառավարում նախագահը և ազգային կենտրոնական բանկերի խորհուրդը, հաստատում է գոտու դրամավարկային քաղաքականությունը։ ԵԿԲ հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել գնաճը։ Չնայած չկա ընդհանուր քաղաքականություն արժութային միության կառավարման վերաբերյալ, կառավարման գործառնույթը կատարում է Եվրախումբը, որն ընդունում է Եվրագոտու կամ եվրոյի մասով քաղաքական որոշումներ։ Եվրախումբը կազմված է եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներից, սակայն արտակարգ դեպքերում այն ղեկավարում են երկրների առաջնորդները։

Բնակչություն

Տարի Բնակչություն
2016 340 617 355 մարդ [11]
2017 174 068 365 մարդ [12]


Ծանոթագրություններ

  1. «Total population as of 1 January. Euro area (19 countries)». Epp.eurostat.ec.europa.eu.
  2. «Gross domestic product at market prices». Epp.eurostat.ec.europa.eu.
  3. HICP – all items – annual average inflation rate Eurostat
  4. Harmonised unemployment rate by gender – total – [teilm020,; Total % (SA) Eurostat
  5. «Countries, languages, currencies». Interinstitutional style guide. the EU Publications Office. Վերցված է 2009 թ․ փետրվարի 2-ին.
    The euro area Արխիվացված 6 Օգոստոս 2013 Wayback Machine, European Central Bank
  6. «Who can join and when?». Եվրոպական հանձնաժողով. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Fox, Benjamin (2013 թ․ փետրվարի 1). «Dutch PM: Eurozone needs exit clause». EUobserver.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  8. «The government announces a contest for the design of the Andorran euros». Andorra Mint. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  9. «Nouvelles d'Andorre» (French). 2013 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. A glossary Արխիվացված 14 Մայիս 2013 Wayback Machine issued by the ECB defines "euro area", without mention of Monaco, San Marino, or the Vatican.
  11. https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL?locations=XC
  12. https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL.FE.IN?locations=XC