Jump to content

France 24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
France 24
Ֆրանս 24
🌐france24.com
Երկիր{{{2}}} Ֆրանսիա
Իսի-լե-Մուլինո
Հեռարձակման գոտի{{{2}}} Ֆրանսիա
Երկիր
Հեռարձակման լեզուֆրանսերեն, անգլերեն, արաբերեն
Հեռարձակման սկսման թվական2006
ՀիմնադիրFrance Télévisions
Groupe TF1
ՍեփականատերFrance Télévisions


France 24 (արտասանվում է՝ vingt-Quatre [fʁɑs vɛtkatʁ]), ֆրանսիական միջազգային լրատվական հեռուստաալիք։ Հեռուստաալիքը հեռարձակում է միջազգային լուրեր՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, կեբտրոնը գտնվում է Փարիզի մերձակա Իսի-լե-Մուլինո քաղաքում[1]։ Ֆրանս 24-ը հիմնվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, և առաջին անգամ եթեր է մտել 2006 թվականի դեկտեմբերի 6-ին համացանցով։ Դեկտեմբերի 7-ից սկսել է հեռարձակվել կաբելային և արբանյակային հեռուստացանցերով Ֆրանսիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում և Կոլումբիայի դաշնային օկրուգում։ 2007 թվականի ապրիլի 2-ից սկսեց հեռարձակվել ալիքի արաբերեն տարբերակը[2]։ Ներկայում ալիքը շուրջօրյա հեռարձակվում է կատարում ֆրանսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։ Հեռուստաալիքը պատկանում է պետական France Télévisions և մասնավոր խոշոր Groupe TF1 մեդիահոլդինգներին։ Տեղեկատվական աջակցություն է ստանում Agence France-Presse, Radio France Internationale, TV5 Monde, Arte, Euronews և La Chaîne parlementaire ընկերությունների կողմից։ Սեփական 260 լրագրողներ ունեցող հեռուստաընկերությունը կարող է օգտագործել նաև Groupe TF1 և France Télévisions մեդիաընկերությունների ալիքների, ինչպես և AFP и RFI ռադիոկայանների ունեցած լրատվությունը։ 2011 թ. հունվարի 9-ից հեռուստաալիքը սկսեց հեռարձակվել 16:9 ֆորմատով[3]։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Ալեն դե Ռուժիլյակը։

Հեռարձակման սկզբից երկու ամիս անց անցկացրած հարցումների արդյուները ցույց են տվել, որ հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 75% հեռուստաալիքի ստեղծումը համարում են «օգտակար և անհրաժեշտ»։ Սակայն որոշ քննադատներ բացասական եին վերաբերվում հեռուստաալիքին, անվանելով այն «ֆրանկոկենտրոնացված»[4]. Տարեկան բյուջեն կազմում է 100 միլիոն եվրո[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «France 24» հոդվածին։