Jump to content

Նրբենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նրբենի (ուղեղ)ից)
Նրբենի
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասleptomeninx?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էուղեղային թաղանթներ
Անատոմիական տեղայնացումուղեղային թաղանթներ
Լատիներեն անվանումpia mater
MeSHA08.186.566.731
Foundational Model of Anatomy9590
Terminologia Anatomica 98A14.1.01.301
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Բազմահատոր տեղեկագիրք
 Pia mater Վիքիպահեստում

Նրբենի (լատին․՝ Pia mater, բառացի՝ «նուրբ մայր»), ուղեղային թաղանթներից ամենախորը տեղակայվածը, անմիջապես հպված է ուղեղին։ Այն ոստայնենու և կարծրենու հետ միասին բոլոր կողմերից ծածկում է գլխուղեղը և ողնուղեղը։ Այն, անմիջապես հպված լինելով ուղեղի արտաքին մակերեսին, մտնում է բոլոր ճեղքերը և ակոսները։ Կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի հաստության մեջ տեղակայված են ուղեղը սնուցող արյունատար անոթները։

Նրբենին միայն կաթնասունների մոտ է լրիվ ձևավորված։ Այլ քառոտանիների մոտ առկա է կարծր թաղանթ և ներքին փափուկ թաղանթ․ վերջինս էվոլյուցիայի ընթացքում կաթնասունների մոտ բաժանվել է ոստայնենու և նրբենու[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/193.html
  3. Ромер А., Парсонс Т. Анатомия позвоночных: В 2-х тт. Т. 2: Пер. с англ. — М.: Мир, 1992. — 406 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբենի» հոդվածին։