Ոսկե գլոբուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ոսկե գլոբուս» (անգլ.՝ Golden Globe Award), ամերիկյան կինոմրցանակ, սահմանվել է Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից 1944 թվականին։
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։
Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։
Փաստեր և թվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեք Նիկոլսոնը ամենաշատ «Ոսկե գլոբուս» ստացած անհատն է, որը այդ պատվին արժանացել է 6 անգամ։ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Օլիվեր Սթոունը, Շիռլի Մակլեյնը և Ռոզալինդ Ռասսելը երկրորդ տեղում են 5-ական մրցանակով։ Ռոզալինդ Ռասսելը միակ անհատն է, որը 5 անգամ ներկայացված լինելով այս մրցանակին այդպես էլ չի ստացել այն։
Ֆիլմերից ամենաշատ՝ 9 անվանակարգում ներկայացված է եղել «Նեշվիլլ» ֆիլմը, որ սակայն միայն մեկ «Ոսկե գլոբուս» է ստացել Լավագույն երգ անվանակարգում։ Երկրորդ տեղում 8-ական անվակարգերում ներկայացված են եղել «Կաբարե» (1973), «Բագսի» (1992) և «Տիտանիկ» (1998) ֆիլմերը։ 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և 1991 թվականին «Կնքահայրը 3» ֆիլմերը ներկայացված են եղել 7 անվանակարգում չհաղթելով սակայն դրանցից ոչ մեկում։ 3 ֆիլմ՝ «Դոկտոր Ժիվագո», «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աստղի ծնունդը», ներկայացված լինելով 5 անվանակարգերում, հաղթել են բոլոր անվանակարգերում։
«Ոսկե գլոբուս» մրցանակին ներկայացված լինելու թվով ռեկորդակիրը դերասանուհի Մերիլ Սթրիփն է՝ 26 անգամ, որը նաև ամենաշատ Օսկարի ներկայացված անձն է (17 անգամ)։ Երկրորդ տեղում դերասան Ջեք Լեմոնն է՝ 22 անգամ։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոսկե գլոբուսը» տրվում է լիամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերի համար։
Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն դրամա - 1944 թվականից սկսած
- Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1952 թվականից սկսած
- Լավագույն ռեժիսոր - 1944 թվականից սկսած
- Լավագույն դերասան (դրամա) - 1944 թվականից սկսած
- Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1951 թվականից սկսած
- Լավագույն դերասանուհի (դրամա) - 1944 թվականից սկսած
- Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1951 թվականից սկսած
- Լավագույն դերասանի նորամուտ
- Լավագույն դերասանուհու նորամուտ
- Լավագույն երկրորդ պլանի դերասան
- Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի
- Լավագույն սցենար
- Լավագույն երաժշտություն
- Լավագույն երգ
- Լավագույն արտասահմանյան ֆիլմ
- Լավագույն անիմացիոն ֆիլմ
- Սեսիլ Բ. Դե Միլլի մրցանակ
Հեռուստատեսային աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն դրամա
- Լավագույն կատակերգություն / մյուզիքլ
- Լավագույն սերիալի դերասան (դրամա)
- Լավագույն սերիալի դերասան (կատակերգություն/մյուզիքլ)
- Լավագույն սերիալի դերասան (դրամա)
- Լավագույն սերիալի դերասան (կատակերգություն/մյուզիքլ)
- Լավագույն մինի-սերալ կամ հեռուստատեսության ֆիլմ
- Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի դերասան
- Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի դերասանուհի
- Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի երկրորդ պլանի դերասան
- Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի երկրորդ պլանի դերասանուհի
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-08-01 Wayback Machine(անգլ.)