Չարլզ Մահոնի
Չարլզ Մահոնի անգլ.՝ Charles Jonathan Mahoney | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | փետրվարի 4, 2018[4][2][1][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո[2] |
Կրթություն | St Mary's Catholic Academy? և Quincy University? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Չարլզ Ջոն Մահոնի (անգլ.՝ Charles John Mahoney; հունիսի 20, 1940[1][2][3][…], Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - փետրվարի 4, 2018[4][2][1][…], Չիկագո[2]), անգլո-ամերիկացի դերասան։ «Թոնի» մրցանակի դափնեկիր, ինչպես նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների կրկնակի հավակնորդ։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել Մարտին Քրեյնի դերը «Ֆրեյզեր» (1993-2004) սիթքոմում, ինչպես նաև «Ինչ-որ բան ասա» (1989), «Բարտոն Ֆինք» (1991) և «Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն» (2000) ֆիլմերում դերերը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահոնին ծնվել է Լանկաշիր վարչաշրջանի Բլեքպուլ գյուղում։ Նա ընտանիքի ութ երեխաներից մեկն է[5][6]։ Նրա հայրը հացթուխ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[7][8]։ Մահոնին 18 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ Նա սովորել է Քուինսիի համալսարանում և Արևմտյան Իլինոյսի համալսարանում, որտեղ ստացել է անգլերենի մագիստրոսի աստիճան[9]։ 1970-ականներին նա անգլերեն է դասավանդել Արևմտյան Իլինոյսի համալսարանում։ Մահոնին նաև կարճ ժամանակ ծառայել է ԱՄՆ բանակում[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահոնին հիմնականում հայտնի էր թատերական գործերով։ Նա նորամուտը նշել է Բրոդվեյում «Կապույտ տերևների տուն» բեմադրությամբ, որը նրան արժանացրել է «Թոնի» մրցանակի։ Մեծ էկրանին նրա բեկումնային դերը դարձել է Բարրի Լևինսոնի դերը «Ալյումինե մարդիկ» կատակերգական դրամայում, որից հետո նա հայտնվել է «Ութնյակը դուրս է մնում խաղից» և «Ինչ-որ բան ասա» ֆիլմերում։
Նա հյուրի դեր է ունեցել «Հ. Ե. Լ. Փ.», «Ուրախ ընկերություն» և «Անբնական որոնումներ» սերիալներում, մինչև 1993 թվականին միացել է «Ֆրեյզեր» սիթքոմին։ Գլխավոր հերոսի հոր՝ Մարտին Քրեյնի դերը Մահոնիին բերել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Սպուտնիկ» մրցանակների, ինչպես նաև ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգևի, որը նա կիսել է դերասանական կազմի հետ։
Հետագայում հայտնվել է էկրանին «Պացիենտներ» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սերիալներում՝ հյուրի դերով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահոնին երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել[8]։ Նա ապրել է Իլինոյս նահանգի Օկ-Պարկ քաղաքում[8]։ 1980-ականների կեսերին Մահոնիի մոտ ախտորոշվել էր կոլոռեկտալ քաղցկեղ, որը նա հաղթահարել է[10]։
Մահոնին Դեվիդ Հայդ Պիրսի հետ եղել է «Ֆրեյզեր» սերիալից գործընկերոջ որդու՝ Ջեյն Լիվզի կնքահայրը[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Մահոնիի մոտ գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ է ախտորոշվել։ 2018 թվականի փետրվարի 4-ին նա մահացել է կոկորդի քաղցկեղից Չիկագոյի հիվանդանոցում[12][13][14][15]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Մանհեթենյան ծրագիր | The Manhattan Project | փոխգնդապետ Կոնրոյ |
1986 | ֆ | Ոսկե փողոցներ | Streets of Gold | Լինեհան |
1987 | ֆ | Ալյումինե մարդիկ | Tin Men | Մո Ադամս |
1987 | ֆ | Կասկածյալը | Suspect | դատավոր Մեթյու Բիշոլ Հելմս |
1987 | ֆ | Լուսնի իշխանությունը | Moonstruck | Պերրի |
1988 | ֆ | Խելահեղ | Frantic | դեսպան Ուիլյամս |
1988 | ֆ | Նվիրյալը | Betrayed | Կարճլիկ |
1988 | ֆ | Ութնյակը դուրս է մնում խաղից | Eight Men Out | Ուիլյամս «Քիդ» Գլիսոն |
1989 | ֆ | Ինչ-որ բան ասա | Say Anything… | Ջիմ Կուրտ |
1990 | ֆ | Ռուսական տուն | The Russia House | Բրեյդի |
1991 | ֆ | Բարտոն Ֆինկ | Barton Fink | Ուիլըամ Մեյհյու |
1993-2004 | ս | Ֆրեյզեր | Frasier | Մարտին Քրեյն |
1994 | ֆ | Հադսկերի ձեռքը | The Hudsucker Proxy | «Արգուս»-ի գլխավոր խմբագիր |
1994 | ֆ | Իրականություն խայթում է | Reality Bites | Գրանտ Գաբլեր |
1995 | ֆ | Ամերիկայի նախագահը | The American President | Լեո Սոլոմոն |
1996 | ֆ | Պարզունակ վախ | Primal Fear | Ջոն Շոնեսի |
1996 | ֆ | Միայն նա է միակը | She’s the One | պարոն Ֆիզպատրիկ |
1998 | մֆ | Անտց մրջյունը | Antz | հարբած կոմար Գրեբս |
1999 | մֆ | Պողպատե հսկա | The Iron Giant | գեներալ Ռոգարդ |
2000 | ֆ | Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն | The Broken Hearts Club: A Romantic Comedy | Ջեք |
2001 | մֆ | Ատլանտիդա։ Մոռացված երկիր | Atlantis: The Lost Empire | Престон Уитмор |
2003 | մֆ | Ատլանտիդա։ Մայլոյի վերադարձը | Atlantis: Milo’s Return | Պրեստոն Ուիթմոր |
2006 | ս | Շտապ օգնություն | ER | Բենեթ Կրեյ |
2007 | ֆ | Սիրահարվել եղբոր հարսնացուին | Dan in Real Life | Փոփի |
2009 | ս | Պացիենտները | In Treatment | Ուոլթեր Բարնեթ |
2010 | ֆ | Ողջուն, Ջուլի՛ | Flipped | Չեթ Դանկան |
2011-2014 | ս | Գեղեցկուհիները Քլիվլենդում | Hot in Cleveland | Ռոյ / Ռաստի Բենկս |
2015 | ս | Ֆոյլի պատերազմը | Foyle’s War | Էնդրյու Դել Մար |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Steppenwolf ensemble member John Mahoney has died, starred in ‘Frasier’
- ↑ Gorman, Sophie (2014 թ․ հունիսի 29). «Sitcom star John Mahoney all set for festival return». Irish Independent (անգլերեն).
- ↑ Dobson, Charlotte (2018 թ․ փետրվարի 6). «Frasier actor John Mahoney's early life in Greater Manchester». Manchester Evening News (անգլերեն).
- ↑ Kogan, Rick (1994 թ․ մայիսի 17). «The Curse of John Mahoney». Chicago Tribune (անգլերեն).
- ↑ 8,0 8,1 8,2 Lane, Harriet (2002 թ․ օգոստոսի 4). «Take a chance on me». The Guardian (անգլերեն).
- ↑ 9,0 9,1 Hayward, Anthony (2018 թ․ փետրվարի 6). «John Mahoney obituary». The Guardian (անգլերեն).
- ↑ Parsi, Novid (2008 թ․ ապրիլի 1). «John Mahoney | Interview». Time Out (անգլերեն).
- ↑ Fawn, Desiree (2011 թ․ մայիսի 25). «Jane Leeves: "There's No Such Thing As A Perfect Parent"». Celebrity Baby Scoop (անգլերեն).
{{cite news}}
:|archive-url=
requires|url=
(օգնություն) - ↑ Di Nunzio, Miriam (2018 թ․ փետրվարի 5). «Steppenwolf ensemble member John Mahoney has died, starred in 'Frasier'». Chicago Sun-Times.
- ↑ Chuba, Kirsten (2018 թ․ փետրվարի 5). «John Mahoney Dead: 'Fraiser' Star Dies at 77». Variety (անգլերեն).
- ↑ Byrge, Duane (2018 թ․ փետրվարի 5). «John Mahoney, the Cantankerous Dad on 'Frasier,' Dies at 77». The Hollywood Reporter.
- ↑ Jones, Chris (2018 թ․ փետրվարի 6). «John Mahoney, Steppenwolf and 'Frasier' actor who walked away from Hollywood, dead at 77». Chicago Tribune (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Մահոնի» հոդվածին։ |
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Փետրվարի 4 մահեր
- 2018 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Քաղցկեղից մահացածներ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ