Մարտի 8
Արտաքին տեսք
(Վերահղված է 8 մարտիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Մարտ | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | |||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
31 |
Մարտի 8, տարվա 67-րդ (նահանջ տարիներին՝ 68-րդ) օրն է։
- Մարտի 8-ը հայկական տոմարի յոթերորդ ամսվա՝ Մեհեկանի վերջին օրն է։
- Տարվա ավարտին մնում է 298 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1842 - Միլանի Լա Սկալա թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի Նաբուկկո օպերայի անդրանիկ ներկայացումը։
- 1861 - Գերմանացի աստղագետ Վիլհելմ Թեմպլը հայտնաբերել է (65) Կիբելե աստերոիդը։
- 1888 - Ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսան հայտնաբերել է (273) Ատրոպոս աստերոիդը։
- 1893 - Ֆրանսիացի աստղագետ Օգյուստ Շարլուան հայտնաբերել է (358) Ապոլոնիա աստերոիդը։
- 1899 - Հիմնվել է Այնտրախտ Ֆրանկֆուրտ ֆուտբոլային ակումբը։
- 1905 - Գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆը հայտնաբերել է (559) Նանոն աստերոիդը։
- 1910 - Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային օր։
- 1938 - Ֆինն աստղագետ Իրյո Վյայսյալյան հայտնաբերել է (1453) Ֆենիա աստերոիդը։
- 1951 - Արգենտինացի աստղագետ Միգել Իցիգսոնը հայտնաբերել է (1596) Իցիգսոն աստերոիդը։
- 1958 - Սկսել է գործել Ղազախստանի Ղազախստան պետական հեռուստաալիքը։
- 1964 - Աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենը հայտնաբերել է (3181) Ահներտ աստերոիդը։
- 1974 - Թողարկվել է Քուին խմբի երկրորդ ստուդիական ալբոմը։
- 1975 - Ռուս աստղագետ Նիկոլայ Չեռնիխը հայտնաբերել է (7727) Չեպուրովա աստերոիդը։
- 1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։
- 1992 - Աստղագետ Ացուշի Սուգիեն հայտնաբերել է (6655) Նագահամա, (7019) Տագայուիչան աստերոիդները։
- 1992 - Ճապոնացի աստղագետներ Կին Էնդատեն և Կաձուրո Վատանաբեն հայտնաբերել են (8286) Կոուջի աստերոիդը։
- 1992 - Ճապոնացի աստղագետներ Սեյձի Ուեդան և Հիրոսի Կանեդան հայտնաբերել են (8032) Մայքլադամս աստերոիդ
- 1994 - Աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենը հայտնաբերել է (4003) Շուման աստերոիդը։
- 2002 - Ամերիկացի աստղագետ Դևիդ Տոլենը հայտնաբերել է (141498) 2002 EZ16 աստերոիդը։
- 2005 - Սկսվել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 14-րդ խաղարկությունը։
- 2011 - Սկսել է հեռարձակվել Prima Love, չեխական թվային հեռուստաալիքը։
- 2013 - Միլոշ Զեմանը սկսել է պաշտոնավարել Չեխիայի նախագահի պաշտոնում։
- 2014 - Անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռը։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1714 - Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախ, գերմանացի կոմպոզիտոր (վ. 1788)
- 1823 - Դյուլա Անդրաշի Ավագ, կոմս, հունգարական քաղաքական հասարակական գործիչ
- 1826 - Յոհան Կյոլեր, էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրը
- 1859 - Քենեթ Գրեհեմ, բրիտանացի արձակագիր, որին համաշխարհային հռչակ է բերել Քամին ուռիների մեջ գիրքը
- 1871 - Յակոբ Կյունցլեր, շվեյցարիացի, Հայկական ցեղասպանության ականատես
- 1876 - Հրաչյա Աճառյան, ականավոր հայ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (վ. 1953)։
- 1887 - Հովսեփ Օրբելի, հայ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, (մ. 1961)
- 1892 - Խուանա դե Իբարբուրու, ուրուգվայցի բանաստեղծ
- 1893 - Վիկտոր Դենի, ռուս խորհրդային գրաֆիկ
- 1894 - Վյայնյո Աալտոնեն, ֆինն քանդակագործ, Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ (վ. 1966)
- 1899 - Գրիգոր Ավագյան, հայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Ռումինիայում (պատմական գիտութությունների դոկտոր, պրոֆեսոր), (վ. 1982)
- 1900 - Հովարդ Այկեն, ամերիկացի ինժեներ
- 1905 - Խորխե Սալամեա, կոլումբիացի գրող, պետական և հասարակական գործիչ
- 1907 - Կոնստանտինոս Կարամանլիս, հույն պետական և քաղաքական գործիչ (վ. 1998)
- 1907 - Թագուշ Սահակյան, հայ դերասանուհի
- 1910 - Դիմիտրի Ալեքսիձե, թատրոնի վրացի ռեժիսոր, մանկավարժ
- 1910 - Կարպ Դոմբաև,հայ սովետական ջութակահար, մանկավարժ
- 1911 - Ալան Հովհաննես, ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (վ. 2000)
- 1914 - Յակով Զելդովիչ, խորհրդային ֆիզիկոս-տեսաբան
- 1915 - Գրիգոր Սամվելյան, լեզվաբան (վ. 2005)
- 1926 - Լադո Մրելաշվիլի, վրացի գրող
- 1927 - Գեդիմինաս Յակուբոնիս, լիտվացի խորհրդային քանդակագործ
- 1927 - Հրանտ Օգանեսով, հայ խորհրդային պատմաբան
- 1929 - Էբե Կամարգու, բրազիլիացի դերասանուհի, երգչուհի և հաղորդավարուհի
- 1930 - Ալբերտ Խաչատուրով, խորհրդային, ուզբեկ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)։
- 1932 - Մեդեա Աբրահամյան, թավջութակահարուհի
- 1935 - Ֆրանց Սիմոնյան, հայ քանդակագործ։
- 1935 - Արսեն Մելիքյան (ճարտարապետ), հայ ճարտարապետ
- 1938 - Իոսիֆ Սիսակյան, հայ ֆիզիկոս
- 1939 - Կիմա Անդրյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (վ. 1993)
- 1941 - Նեուզա Բորժես, դերասանուհի
- 1942 - Տիտալ Ջնդոյան, իրավաբան, Հայաստանի պետական գործիչ
- 1946 - Մարտին Զաքարյան (ճարտարապետ), ճարտարապետ
- 1947 - Ֆլորենտինո Պերես, իսպանացի գործարար և Ռեալ Մադրիդի ներկայիս նախագահը
- 1949 - Անտոնելլո Վենդիտտի, իտալացի փոփ երգիչ
- 1958 - Գեղամ Մալխասյան, հայ նկարիչ
- 1960 - Մհեր Ահարոնյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (վ. 1994)
- 1964 - Էդգար Բաղդասարյան, ռեժիսոր, սցենարիստ
- 1964 - Կամո Մնացականյան, հայ ազատամարտիկ (վ. 1994)
- 1965 - Կարին Մենսա, ջազային երգչուհի Կաբո Վերդեից
- 1966 - Դուշման(Վարդան Ստեփանյան), Արցախյան պատերազմի հերոս (վ.1992 թ.)
- 1967 - Վաչիկ Ահարոնյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (վ. 1994)
- 1972 - Լետիսիա Սաբատելլա, բրազիլացի դերասանուհի
- 1972 - Թևոս Առստամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (վ. 1993)
- 1974 - Գևորգ Ալթունյան, հաղորդավար,,մեկնաբան
- 1976 - Սերգեյ Չետկովիչ, չեռնոգորացի փոփ երգիչ
- 1976 - Ֆրեդի Պրինց Կրտսեր, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ
- 1981 - Մանվել Գամբուրյան, հայազգի մենամարտիկ
- 1982 - Անդրանիկ Հարությունյան (դերասան), հայ դերասան
- 1982 - Էնդիկա Բորդաս, իսպանացի ֆուտբոլիստ, «Գերնիկա» ակումբի կենտրոնական կիսապաշտպան
- 1984 - Սաշա Վույաչիչ, սլովենացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
- 1985 - Լուկաշ Տեսակ, ֆուտբոլային ձախ պաշտպան
- 1986 - Մարիա Բարադակովա, ռուս վոլեյբոլիստ
- 1990 - Ասիեր Իլիարամենդի, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- 1990 - Մաքս Բարսկիխ, ուկրաինացի երգիչ
- 1990 - Ռեմի Կաբելյա, ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան
- 1991 - Ռոբերտ Մակ, սլովակ ֆուտբոլիստ, գերմանական «Նյուրնբերգ» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի կիսապաշտպան
- 1998 - Մոլլի Սթերլինգ, իռլանդացի երգչուհի և երգահան է, ով ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 161 - Անտոնինոս Պիոս, Հռոմի կայսր։
- 1302 - Առնոլֆո դի Կամբիո, իտալացի քանդակագործ և ճարտարապետ։
- 1403 - Բայազիդ I, Օսմանյան կայսրության սուլթան 1389 - 1402 թվականներին
- 1702 - Վիլհելմ III Օրանացի, Անգլիայի թագավոր 1689 թվականից
- 1869 - Հեկտոր Բեռլիոզ, ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ
- 1892 - Բեննո Ադամ, գերմանացի նկարիչ
- 1898 - Իվան Շիշկին, ռուս նկարիչ։
- 1923 - Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս, հոլանդացի ֆիզիկոս
- 1927 - Մանուել Գոնդրա, Պարագվայի նախագահ (1910-1911 և 1920-1921)
- 1935 - Հաչիկո շուն, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ։
- 1941 - Շերվուդ Անդերսոն, ամերիկացի արձակագիր, նովելիստ
- 1942 - Խոսե Ռաուլ Կապաբլանկա, կուբացի շախմատիստ
- 1956 - Դրաստամատ Կանայան, ֆիդայի, Հայաստանի առաջին հանրապետության զորավար (գեներալ) և ռազմական նախարար (1920 թ.) (ծ․ 1884)։
- 1956 - Ելիզավետա Բիկովա, սպորտի վաստակավոր
- 1972 - Հովհաննես Չալթիկյան, ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիրը (ծ․ 1902)
- 1975 - Ջորջ Սթիվենս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր
- 1978 - Ռոյ Հարրոդ, անգլիացի տնտեսագետ
- 1984 - Ռուբեն Ստեփանյան, հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր
- 1990 - Ջեկ Լինդսեյ, անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ
- 1992 - Գենադի Հայրապետի Աղաջանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ․ 1954)
- 1998 - Մանյա Ղազարյան (արվեստաբան), արվեստաբան
- 2013 - Հակոբ Հակոբյան, հայ գեղանկարիչ (ծ․ 1923)
- 2015 - Սեմ Սայմոն, ամերիկյան հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և սցենարիստ։
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանանց միջազգային օր
- Սիրիա՝ Հեղափոխության օր՝ Բաաս կուսակցության իշխանությունն գալու օրն է։
- Զամբիա՝ Երիտասարդության օր
- Ալբանիա՝ ուսուցչի օր
- Լիբերիա՝ նահատակների հիշատակի օր