Ագար-ագար
Affiliation string | Algues vermelles | |
---|---|---|
Ծագման երկիր | Ասիա | |
Կազմված է | agarose, agaropectin |
Ագար-ագար (մալայերեն), ծովային կարմիր և գորշ ջրիմուռներից ստացվող նյութ՝ կազմված ագարոզ և ագարապեկտին պարզ բազմաշաքարներից։
Ագարը ժելատինի բուսական փոխարինող է։
Բանաձև (C12H18O9)n։
Կախված որակից, ագար-ագարը բաժանվում է երկու դասի.
1. ամենաբարձրը - գույնը սպիտակ կամ բաց դեղին է, թույլատրվում է մի փոքր մոխրագույն երանգ;
2. առաջինը դեղինից մինչև մուգ դեղին գույն է։
Ագար-ագար օգտագործվում է որպես սնկերի, ջրիմուռների և մանրէների սննդային միջավայրի բաղադրիչ։ Կիրառվում է նաև սննդարդյունաբերության մեջ՝ ժելեներ, մարմելադներ և ջեմեր պատրաստելիս։
Ագար-ագարը չի լուծվում սառը ջրում։ Այն ամբողջությամբ լուծվում է միայն 95-ից 100 °C ջերմաստիճանում, ինչը տարբերվում է բնական ժելեներից[1]։
Առաջին անգամ ագար-ագարը (ճապոներեն՝ kanten) ստացվել է Ճապոնիայում Eucheuma ցեղի ջրիմուռներից, այն օգտագործվել է խոհարարության մեջ։ Նյութը ստանալու համար ջրիմուռը լվումեն, սառեցրել ու թույլ են տալիս հալվել[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- * The Oxford Companion to Food / Alan Davidson, Tom Jaine. — Oxford University Press, 2014. — ISBN 978-0-19-104072-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Oxford, 2014, էջ 206
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագար-ագար» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 49)։ |