Jump to content

Ագիլ (Արղանայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագիլ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ագիլ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԱրղանամադենի գավառակ
Այլ անվանումներԱկլ, Ակիլ, Անգղ, Արկաթիանկերտ, Ինգիլա, Կարթասիոկերտ, Վաղարշոպոլիս, Ուղուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն23 369 մարդ (2018)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունագիլցի
Ժամային գոտիUTC+3
Ագիլ (Արղանայի գավառ) (Աշխարհ)##
Ագիլ (Արղանայի գավառ) (Աշխարհ)

Ագիլ, քաղաք Արևմտյան Հայաստանում, օսմանյան շրջանում՝ Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում։ Հնում կոչվում էր Անգղ և գտնվում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անգեղտուն գավառում։ Եղել է գավառի կենտրոնը։ Այժմ գտնվում է Թուրքիայի Դիարբեքիրի մարզի Ագիլի շրջանում։

Ըստ Ֆորրերի և Մանանդյանի, այստեղ էր գտնվում խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասայի Ինգլավա քաղաքը, որը հունալատինական աղբյուրներում նշվում է Ինգիլա կամ Ինգիլենե ձևերով[2]։

Քաղաքն ունեցել է հետևյալ անվանումները. Ագել, Ագըլ, Ագիլ, Ալկի, Ակել, Ակիլ, Ակլ, Ակլա, Անգել, Անգելենա, Անգեղ, Անգեղատուն, Անգեղտուն, նգ-Ինգիլկա, Անգլ, Անգղ, Անխիոլուս, անկիլ, Անկղ, Անհիլ, Արկաթիակերտ, Արկաթիանկերտ, Արկաթիոկերտ, Արկաթիոկերտա, Եպիփանի, Երկաթակերտ, Էգիլ, Էլկ, Էլկի, Էկիլ, Ինգիլա, Ինգիլեն, Ինգիլենե, Կարթասիոկերտ, Կարկադիոկերտ, Կարաթիակերտ, Կարկաթիոկերտ, Վաղարշոպոլիս, Ուղուկ[3]։

Հիմնադրման ճշգրիտ ժամանակն անհայտ է։ Մ.թ.ա. 3-2-րդ դարերում եղել է առևտրի և արհեստագործության կարևոր կենտրոն։

160 թվականին Անգղ բերդաքաղաքը գրավվեց Ծոփքի թագավոր Արկաթիասի կողմից և վերանվանվեց Արկաթիակերտ։ Բերդաքաղաքը դարձավ Ծոփքի թագավորության մայրաքաղաք։

Արշակունիների տիրապետության ժամանակ (1-5-րդ դարեր) հանդիսացել է Հայաստանի հարավարևմտյան կողմի կարևորագույն հենակետներից մեկը։ Արշակունի թագավորներից մի քանիսը թաղված են եղել այստեղ։ Այստեղ է պահվել նաև Արշակունիների գանձերը[3]։

Տեղի հայ բնակչությունը կոտորածի ենթարկվեց 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին Ագիլն ուներ 101 տուն հայ և 250 տուն թուրք բնակիչ[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը կտավագործությունն ու վարձու բանվորությունն էր[3]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգղում էր գտնվում Ծոփքի թագավորների պանթեոնը։ Բարձր քարաժայռի վրա պահպանվել են հին բերդի ավերակներն ու վիմափոր սենյակները։

Ագիլն ուներ Ս. Թագավոր անունով եկեղեցի և Անգղի Ս. Նշան վանք[3]։

Քաղաքն ուներ հայոց վարժարան, որն ուներ 35 աշակերտ[3]։

Եղել է հեթանոսական Տորք աստծո պաշտամունքի կենտրոն։ Քրիստոնեական ժամանակաշրջանում հանդիսացել է եպիսկոպոսանիստ քաղաք[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.nufusu.com/ilce/egil_diyarbakir-nufusu
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 22
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 255, Անգղ
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն