Jump to content

Ագնես Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Դին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1983(1983-02-16)[1] (41 տարեկան)
ԾննդավայրLittleborough, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունBacup and Rawtenstall Grammar School?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՋովաննի Ռիբիզի
 Agyness Deyn Վիքիպահեստում

Ագնես Դին (անգլ.՝ Agyness Deyn, ի ծնե Լորա Միշել Հոլլինս, փետրվարի 16, 1983(1983-02-16)[1], Littleborough, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի մոդել, դերասան և երգչուհի[3]։

Ծնվել է Մանչեստր քաղաքի արդյունաբերական շրջանում, միայնակ մոր ընտանիքում, որը բուժքույր է և մեծացրել է 3 երեխա։ Ագնեսն ունի կրտսեր քույր՝ Էմիլին և ավագ եղբայր՝ Գրեգը։ Դպրոցում սովորելուց հետո սկսում է աշխատել փաբում որպես մաուցողուհի։ 16 տարեկանում գեղեցկության փոքր մրցույթին դիմում է ներկայացնում և զբաղեցնում առաջին հորիզոնականը, որից հետո մեկնում է Լոնդոն[4], որտեղ սկսում է աշխատել գիշերային ակումբում որպես բարմեն։

Ինչպես վկայում է մամուլը, 18 տարեկանում Լոնդոնի փողոցներից մեկում նրան նկատել է մի հայտնի լուսանկարիչ, և հաջորդ օրը «Models 1» մոդելային ընկերությունը պայմանագիր է կնքում նրա հետ։

Իր կեղծանունը Լորան վերցրեց 14-րդ դարի շոտլանդացի մի վանականից։ Ագնեսի համար ընտրեցին շատ արտառոց ու անսովոր կերպար՝ արմատապես սպիտակ մազեր, նեղ շալվարներ, բաճկոններ տարատեսակ ամրակներով ու կոճակներով։

Ագնեսը պայմանագրեր է կնքել Anna Sui, Blugirl by Blumarine, Burberry, Cacharel, John Galliano, House of Holland, Gianfranco Ferrè, Giorgio Armani, Mulberry, Paul Smith և Vivienne Westwood նորաձևության տների հետ։ Նա զբաղեցրել է Դրյու Բերիմորի տեղը New Look գովազդային ընկերությունում։

2008 թվականի սկզբին Ագնեսը ստացավ «Մեծ Բրիտնիայի երիտասարդական մշակույթի դեսպան» և «նորաձևության արդյունաբերության հաջորդ մեծ սուպերմոդել» պաշտոնական տիտղոսները, ինչպես նաև արժանացել է Բրիտանական նորաձևության՝ British Fashion Awards-ի մրցանակին, որպես 2007 թվականի լավագույն սուպերմոդել։

Ագնեսը պլանավորում է թողնել պոդիումը և լրջորեն զբաղվել ռոք երաժշտությամբ։ Նա հիմնադրեց իր սեփական խումբը։

2007 թվականի մայիսին Ագնեսը հայտնվել է ամերիկական Vogue ամսագրի շապիկին։ Մինչև 2008 թվականի օգոստոսը Ագնեսը դարձել էր մի քանի ապրանքանիշների «դեմքը»՝ «Beat» (օծանելիք Burberry-ից), «Ma Dame» Jean Paul Gaultier, Shiseido (փոխարինելու եկավ Անջելինա Ջոլիին) և House of Holland[5]:

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին մասնակցել է Five O'Clock Heroes խմբի «Who» երգի ձայնագրմանը ու տեսահոլովակի նկարահանմանը[6]։ Նկարահանվել է Woodkid-ի տեսահոլովակում, որը թողարկվել է 2011 թվականի ապրիլին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2015 թվականներին Ագնեսը ամուսնացած է եղել դերասան Ջովանի Ռիբիզիի հետ[7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061145646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Maureen Callahan (2008 թ․ մարտի 31). «GREAT DEYN». New York Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Agyness is Britain's top model». rossendalefreepress.co.uk. 2007 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «ТОР-5 новых супермоделей современности». Дни.ру. 21 августа 2008. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Pete Cashmore (19TH JUNE 2008). «Five O'Clock Heroes Feat Agyness Deyn» (բրիտանական անգլերեն). New Musical Express. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  7. D'Zurilla, Christie (2012 թ․ հունիսի 21). «Giovanni Ribisi, Agyness Deyn get married oh so quietly». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 0458-3035. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «Giovanni Ribisi Weds Model Agyness Deyn». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  9. TMZ STAFF (2/2/2015). «Giovanni Ribisi -- Low Key Marriage ... Ends with Quiet Divorce». TMZ. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Դին» հոդվածին։