Ադրբեջանի ժողովրդական կառավարություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
FB_IMG_16085289626111968.png.jpg | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թավրիզ | |||
Լեզու | ադրբեջաներեն | |||
Ազգություն | Ազարիներ, քրդեր, հայեր | |||
Կրոն | շիա իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Նախագահ | |||
Կառավարիչ | Ջաֆար Փիշևարի |
Ադրբեջանի ժողովրդական կառավարություն (պարս.՝ حکومت خودمختار آذربایجان; ռուս.՝ Азербайджанское народное правительство), Խորհրդային Միության ստեղծած խամաճիկ պետություն շահական Իրանի տարածքում[1][2]։ Չճանաչված պետությունը[3][4] գոյություն է ունեցել 13 ամիս՝ 1945 թվականի նոյեմբերից մինչև 1946 թվականի դեկտեմբերը[Ն 1]: Ստեղծվել է Իրանական ճգնաժամի հետևանքով՝ «Սառը պատերազմի» արշալույսին[5]։ Մայրաքաղաքը եղել է Թավրիզը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին հիտլերյան Գերմանիան կարողացել էր օկուպացնել կամ իր ազդեցության տակ վերցնել գրեթե ամբողջ ցամաքային Եվրոպան։ Բացառություն չէր կազմելու նաև Խորհրդային Միությունը, որի վրա Ադոլֆ Հիտլերը հարձակվեց 1941 թվականի հունիսի 22-ին։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը, որը տևեց շուրջ չորս տարի։ Կարմիր բանակին ֆաշիստների դեմ պայքարելու համար մարտական օգնություն պետք է ցուցաբերվեր, որն Անգլիան իրականացրեց Իրանի միջոցով. 1941 թվականի օգոստոսին բրիտանական զորքերը Հնդկաստանից, իսկ խորհրդային զորքերը՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքից ներխուժեցին Իրան[7]։ Իրանի միապետ Ռեզա շահ Փահլավին համակրանք ուներ ֆաշիստների հանդեպ. սեպտեմբերի 16-ին բրիտանացիները ստիպեցին նրան գահից հրաժարվել հանուն իր որդու՝ Մոհամմադ Ռեզա շահ Փահլավիի օգտին[8]։
Նույն ժամանակ խորհրդային զորքերը մտան Թավրիզ։ Ջաֆար Փիշևարին այստեղ հռչակում է Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը։ Այս գործողությունը կատարվեց ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի ուղղակի հրահանգով[9], որը պաշտոնապես ղեկավարում էր ԽՍՀՄ Պետանվտանգության Գլխավոր կոմիսար Լավրենտի Բերիան, իսկ գործնականում՝ Միր Ջաֆար Բաղիրովը, որը Բաքվում Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն էր[Ն 2]: Նորաստեղծ պետությունը ԽՍՀՄ-ից ստանում էր դրամական և զինական միջոցներ՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Ստալինին ցանկալի էին նավթային զիջումներ։ Իրանի տարածքում սկիզբ է դրվում գրական ադրբեջաներենին. դրան օժանդակում են Ադրբեջանական ԽՍՀ գրողներ, լրագրողներ և ուսուցիչներ։ Մինչ այդ դպրոցներում արգելել էին ադրբեջաներենի օգտագործումը թատերական ներկայացումների, կրոնական արարողությունների, գրքերի հրատարակման համար։ Այս հրահանգները տրվել էին, չնայած այն հանգամանքին, որ Ռեզա Շահի մայրը՝ Նուշ Աֆարինը, և նրա կինը՝ Թաջ ալ-Մոլուք Այրիմլուն ազարիներ էին[10]։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը (պարս.՝ فرقه دموکرات آذربایجان) հիմնադրվել է Թավրիզում, 1945 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Ջաֆար Փիշևարիի գլխավորությամբ։ Մինչ այդ գոյություն ունեցող մեկ այլ կոմունիստական կուսակցություն՝ «Թուդե» (պարս.՝ حزب تودۀ ایران) անունով, լուծարվեց և միացավ առաջինին[11][12]։ Հզորանալով իրանական Ադրբեջանում՝ կուսակցությունը նախաձեռնել է տեղական հեղաշրջում՝ խորհրդային բանակի օգնությամբ։ 1945 թվականի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցությունը հայտարարեց, որ իր նախաձեռնությունն է վերցնում Իրանական Ադրբեջանի կառավարումը։ 1945 թվականի նոյեմբերի 18-ին տեղական նորաստեղծ ոստիկանությունն անարյուն հեղաշրջում է սկսում և մինչև նոյեմբերի 21-ը վերցնում իշխանության պաշտոնները[13]։ Ստեղծվում է ինքնավար հանրապետություն՝ 39 անդամների ազգային գործադիր կոմիտեի կողմից[14]։
Կարևոր էր նորաստեղծ պետության սահմանների հարցը։ 1921 թվականին կնքված Մոսկվայի, ապա և Կարսի պայմանագրով ձևավորվել էին Անդրկովկասի պետությունների սահմանները։ Հայկական ԽՍՀ սահմանը հասցվել էր մինչև Երասխ, որպեսզի սահմանային կապ ունենա Իրանի հետ, իսկ Նախիջևանը մնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն, սակայն ընդհանուր սահման չուներ Թուրքիայի հետ։ 1930 թվականին Թուրքիան Իրանին տրամադրում է սահմանային տարածքներ՝ Վան քաղաքից ոչ հեռու, փոխարենն Իրանից ստանալով 8 կիլոմետրանոց միջանցք՝ Նախիջևանին հասնելու համար։ Երասխ հասած սահմանը կորցրեց իր կարևորությունը։ Նույն սխալը չկրկնելու և նորաստեղծ Ադրբեջանը Թուրքիայի հետ որևէ ցամաքային կապ չունենալու համար գծվեցին կատարելապես այլ սահմաններ. թուրք-պարսկական ամբողջ սահմանի երկայնքով ընկած բոլոր հողերը՝ Ուրմիա, Սալմաստ և Մակու քաղաքներով ու նրանց շրջակայքով, միացվեցին Մահաբադի քրդական հանրապետությանը։
Այդ ժամանակ արդեն ավարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, և սկսել էր սառը պատերազմ երկու գերտերությունների միջև՝ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի։ ԱՄՆ-ը աստիճանաբար մեծացնում է ռազմական օգնությունն Իրանի կառավարությանը։ Արևմտյան ուժերի ճնշման ներքո Խորհրդային Միությունը հրաժարվեց Թուրքիայի հաշվին Վրացական և Հայկական ԽՍՀ տարածքների ընդլայնումից, ինչպես նաև չեղյալ հայտարարեց նորաստեղծ պետության աջակցությունը։ Իրանական զինված ուժերը 1946 թվականի նոյեմբերին հաջողությամբ վերականգնեցին իրանական իշխանությունը ոչ միայն այս, այլև Մահաբադի նորաստեղծ հանրապետությունում։ Ավարտվեց Իրանական ճգնաժամը, իսկ Իրանի խնդիրը դարձավ սառը պատերազմի բացումը[15]։ Թավրիզում ողջունեցին վերադարձող իրանական զորքերին, իսկ ադրբեջանցի ուսանողները հրապարակայնորեն այրեցին իրենց մայրենի լեզվով դասագրքերը։ Փիշևարին և նրա կաբինետը հեռացան Խորհրդային Միություն[16]։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականի հունիսի 13-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտոնական Թեհրանի և Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ջաֆար Փիշևարիի միջև, որի համաձայն վերջինս համաձայնվել է հրաժարվել իր կուսակցության ինքնավարությունից, իր նախարարությունների և վարչապետի պաշտոնից՝ դառնալով Իրանի մաս[17]։ Նրա խորհրդարանը պետք է վերածվեր գավառական խորհրդի՝ հաստատված Իրանի սահմանադրությամբ։ Նույն տարվա դեկտեմբերի 11-ին իրանական բանակը, ամերիկյան և բրիտանական ռազմական աջակցությամբ[18] վերադարձավ Թավրիզ[19]։ Ըստ ԱՄՆ Արդարադատության Արդարադատության նախարար Ուիլյամ Օ. Դուգլասի, մինչ ռուսական բանակը եղել է Ադրբեջանում տեղակայված իր լավագույն վարքագիծը, իրանական բանակը պահում էր որպես գրավող ուժ՝ ստորացնելով բնակիչներին ու ավերելով նրանց տները, թալանելով ունեցվածքը և կործանելով բնակավայրերը[20]։ Ղեկավարներից շատերը ապաստան գտան Ադրբեջանի ԽՍՀ-ում։ Ջաֆար Փիշևարին մահացել է 1947 թվականին Բաքվում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ավելի վաղ՝ դեռ ԽՍՀՄ հիմնադրումից առաջ, կարմիր բանակը Ղաջարական Իրանի տարածքում պետություն հիմնելու փորձ էր կատարել։ Իրանի սահմանադրական հեղափոխության (1905-1911) գլխավոր օջախ Գիլանը շարունակում էր մնալ որպես անհանգիստ տարածաշրջան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական բանակը օկուպացրել էր Իրանի հյուսիսը՝ օսմանցիներին այնտեղից դուրս հանելու նպատակով։ Պատերազմից հետո Անդրկովկասում ստեղծվել էին երեք հանրապետություններ, այդ թվում՝ մինչ այդ գոյություն չունեցած Ադրբեջանը։ Վերջինս 1920 թվականի ապրիլին դարձավ կոմունիստական պետություն։ Նույն ժամանակ Իրանի հյուսիսում Մուհամմադ Խիաբանին իրեն հռչակում է անկախ պետության ղեկավար՝ մայրաքաղաք դարձնելով Թավրիզը, իսկ երկու ամիս անց Միրզա Քուչեք խանը ստեղծում է Գիլանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը՝ Ռաշթ մայրաքաղաքով։ Երկու պետություններն էլ կարճակյաց են լինում՝ առաջինը գոյատևում է մինչև 1920 թվականի սեպտեմբերին, երկրորդը՝ 1921 թվականի նոյեմբերին։
- ↑ Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը ստեղծվել է 1920 թվականի փետրվարին. դրա առաջին քարտուղարը եղել է Միրզա Դավուդ Հուսեյնովը։ Մոտ մեկուկես տասնամյակ այդ կառույցը ղեկավարել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ Գրիգորի Կամինսկին (1920-21), Սերգեյ Կիրովը (1921-26), Լևոն Միրզոյանը (1926-29), Նիկոլայ Գիկալոն (1929-30), Վլադիմիր Պոլոնսկին (1930-33), Ռուբեն Ռուբենովը (Մկրտչյան, 1933)։ 1933 թվականին այս պաշտոնում է նշանակվում երկրորդ ադրբեջանցին՝ Միր Ջաֆար Բաղիրովը, որի ժամանակ ընդունվում է 1936 թվականի սահմանադրությունը։ Դրանով պետության գլխավոր օրենքում ամրագրվում է նոր ազգություն՝ ադրբեջանցիներ, որոնք մինչ այդ կոչվում էին «կովկասցի թաթարներ»։ 1953 թվականին Միր Ջաֆար Բաղիրովին ևս 7 ադրբեջանցիներ, որոնցից վերջինը եղել էր Այազ Մութալիբովը (1990-91)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Frederik Coene (2009), The Caucasus - An Introduction, Routledge Contemporary Russia and Eastern Europe Series, Routledge, p. 136, ISBN 9781135203023, As a result, the People's Republic of Azerbaijan and the Kurdish People's Republic (the Republic of Mahabad), two short-lived Soviet puppet states, were set up late in 1945...
- ↑ Donald Newton Wilber (2014). Iran, Past and Present: From Monarchy to Islamic Republic. Princeton University Press. p. 136. ISBN 1400857473. In December the Democratic Party of Azerbaijan, announced the establishment of an autonomous state of Azerbaijan, and at the same time the Russians set up another puppet state, the Kurdish Republic of Mahabad, also in Azerbaijan.
- ↑ Chelkowski, Peter J.; Pranger, Robert J. (1988). Ideology and Power in the Middle East: Studies in Honor of George Lenczowski. Durham: Duke University Press. ISBN 9780822307815
- ↑ Abrahamian, Ervand (1982). Iran Between Two Revolutions. Princeton, N.J.: Princeton University Press. ISBN 9780691053424. OCLC 7975938.
- ↑ دکتر م. سببی در سایت گویا «۲۱ آذر، روز فجر و شکست» (با حق استفاده عادلانه از جزء کوچک مقاله)
- ↑ از زندان رضا خان تا صدر فرقه دمکرات آذربایجان، بررسی زندگی و آراء سید جعفر پیشهوری. علی مرادی مراغهای، نشر اوحدی. ۱۳۸۲
- ↑ Britannica Online Encyclopedia; Reza Shah Pahlavi :: Policies as shah
- ↑ Sebestyen, Victor (2014). 1946: The Making of the Modern World. Pan MacMillan. ISBN 0230758002.
- ↑ "1945-46 Iranian Crisis". Cold War International History Project. Woodrow Wilson International Center for Scholars.
- ↑ نشریه یول، ویژه نامه پنجاه و شش سالگرد 21 آذر، 11 آذر 1381، ص 11.
- ↑ Iran in claws of the bear, The failed Soviet landgrab of 1946 , Farhad Tale, iUniverse books, 2007, ISBN 0-595-41345-5,p19
- ↑ Sepehr Zabih. The Communist Movement in Iran, Berkeley, 1966, p. 99
- ↑ Jessup, John E. (1989). A Chronology of Conflict and Resolution, 1945-1985. New York: Greenwood Press. ISBN 0-313-24308-5.
- ↑ Fred H. Lawson. "The Iranian Crisis of 1945-1946 and the Spiral Model of International Conflict", International Journal of Middle East Studies, Vol. 21, No. 3. (Aug., 1989), p. 316
- ↑ Tadeusz Swietochowski, Russia and Azerbaijan: A Borderland in Transition. ISBN 0-231-07068-3
- ↑ Globalsecurity.org: Azerbaijan Crisis (1947-1948)
- ↑ A. C. Edwards. "Persia Revisited", International Affairs (Royal Institute of International Affairs 1944), Vol. 23, No. 1. (Jan., 1947), p. 58
- ↑ McEvoy, Joanne; O'Leary, Brendan (2013). Power Sharing in Deeply Divided Places. Philadelphia: University of Pennsylvania Press. p. 191. ISBN 9780812245011.
- ↑ Gary. R. Hess Political Science Quarterly, Vol. 89, No. 1: Iranian crisis and Cold war (March., 1974)
- ↑ Douglas, William O. (1951). Strange Lands & Friendly People. Harper. p. 45. ISBN 978-1199639806.