Վիշնեվոլոցկ ֆուտբոլի սան է[2]։ 2006 թվականին անցկացրել է 2 հանդիպում Չդանովիչի «Դարիդա» ակումբում, որ հանդես էր գալիս Բելառուսի բարձրագույն լիգայում, բացթողնելով 1 գնդակ[3]։ 2008-2009 թվականներին խաղացել է «Դմիտրով» ակումբում, որի կազմում անցկացրել է 49 հանդիպում, Ռուսաստանի առաջնությունում երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» տարածաշրջանում։ 2010 թվականներին նա տեղափոխվել է «Վոլոչանին-Ռատմիր» ակումբ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում։ 2011 թվականին նա տեղափոխվել է Մուրմանսկի «Սևեր» ակումբ, որի կազմում խաղացել է 15 հանդիպում։ 2012 թվականին վերադարձել է «Վոլոչանին-Ռատմիր» ակումբ, որտեղ հանդես է գալիս ներկայում։
2009 թվականի հունիսի 28-ին Վլադիմիրի «Տորպեդո» և «Դմիտրով» ակումբների միջև անցկացված խաղի 35-րդ րոպեին հյուրերի դարպասի մոտ վտանգավոր պահից հետո Արխանգելսկին, որ պաշտպանում էր Դմիտրովի դարպասը, մի քանի հարված է հասցրել պաշտպաներին, ինչի պատճառով մրցավար Յուրի Բավիկինի կողմից ստացել է դեղին քարտ[4]։