Աճառ
Աճառ | |
---|---|
Աճառային հյուսվածք; հյուսվածքաբանական պրեպարատ դիտված օպտիկական մանրադիտակով | |
Ենթադաս | Շարակցական հյուսվածք |
Մասն է | set of cartilages? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | cartilage development? |
Մասնագիտություն | chondrology? |
MeSH | A02.165 և A10.165.382 |
Terminologia Anatomica 98 | A02.0.00.005 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և 1911 Encyclopædia Britannica |
Cartilage Վիքիպահեստում |
Աճառ կամ աճառային հյուսվածք, ամուր և ճկուն հյուսվածք, որը ոսկրային հյուսվածքի հետ միասին դասվում է կմախքային շարակցական հյուսվածքների դասին՝ պայմանավորված նրանց ֆունկցիոնալ, զարգացման և կառուցվածքային նմանություններով։ Աճառային հյուսվածքը մասնակցում է բազմաթիվ օրգանների և օրգանական համակարգերի կազմությանը, այդ թվում՝ շնչառական համակարգի (քթի, ըմպանի, բրոնխների, շնչափողի և այլն), ականջախեցու, հոդերի, միջողային սկավառակների, ծնկահոդի մահիկների (մենիսկ) և այլն։ Նորածնի կմախքային համակարգը հիմնականում կազմված է աճառային հյուսվածքից, որը աճման հետ վերածվում է ոսկրային հյուսվածքի։ Հասուն մարդու մարմնում աճառային հյուսվածքը կազմում է մոտ 2%[1]։
Տեսակները և կառուցվածքային ընդհանրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացնում են աճառային հյուսվածքի 3 տարատեսակ
Բջջաբանորեն աճառային հյուսվածքները կազմված են խոնդրոցիտներից, խոնդրոբլաստներից և միջբջջային նյութից՝ մատրիքսից, որը կազմված է կոլագենային թելերից (Էլաստինային աճառում նաև էլաստինային թելերից) և հիմնական ամորֆ նյութից։ Ամորֆ նյութը կազմված է պրոտեոգլիկաններից, գլիկոպրոտեիններից և խոշոր ձևավորող ագրեգատներից։ Աճառային հյուսվածքի 70-80% կազմված է ջրից, 10-15% օրգանական նյութերից և 4-7% հանքային աղերից[2]։
Նրանց ընդհանուր կառուցվածքա-ֆունկցիոնալ առանձնահատկությունները չորսն են[3]՝
- Համեմատաբար ցածր մետաբոլիզմ
- Անոթների բացակայություն
- Անդադար աճի ընդունակություն
- Ամրություն և էլաստիկություն
Զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճառային հյուսվածքը զարգանում է մեզենխիմայից, որը սկսվում է մեզենխիմայի կարծրացումից և խոնդրոգեն հատվածի կազմավորումից ապագա աճառային հյուսվածքի տեղում։ Խոնդրոգեն հատվածի բջիջները ինտենսիվ բազմանում են միտոզով, մոտենում են իրար և չափերով մեծանում։ Խոնդրոգեն բջիջների հենարանային ֆունկցիան ապահովվում է ի հաշիվ նրանց ներքին լարվածության (տուրգոր)։
Հաջորդ փուլում աճառային բջիջները սկսում են արտադրել միջբջջային նյութը։ Ձևավորվում է առաջնային աճառային հյուսվածքը։ Այդ ընթացքում տեղի է ունենում խոնդրոբլաստների ներքին կառուցվածքի վերաձևավորում, զարգանում է սպիտակուց սինթեզող ապարատ (գրանուլյար էնդոպլազմատիկ ցանց, Գոլջիի կոմպլեքս)։ Խոնդրոբլաստները այդ ընթացքում չեն կորցնում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի հատկությունը և շարունակում են կիսվել միտոզով, որի հետևանքով առաջնային աճառային հյուսվածքի զանգվածը ավելանում է։
Զարգացման հաջորդ փուլում խոնդրոբլաստները սկսում են արտադրել սուլֆատացված գլիկոզամինոգլիկաններ։ Միջբջջային տարածությունում կուտակվում են պրոտեոգլիկաններ։ Սպիտակուցները կազմում են 10-20%, իսկ գլիկոզամինոգլիկանները՝ 80-90%։ Վերջինիս կազմության գերակշռող մասը խոնդրոիտին սուլֆատն է։
Անոթների բացակայության պատճառով, աճառային հյուսվածքի սնուցումը իրականացվում է դիֆուզիայի միջոցով։ Թթվածնի, իոնների և այլ կարևոր նյութերի տրանսպորտը իրականացվում է միջբջջային նյութի միջոցով, այդ իսկ պատճառով շատ հաճախ աճառի կենտրոնական մասում առաջանում է սնուցման խանգարում։ Սա բերում է կենտրոնական աճառային բջիջների մահվան և կալցիումական աղերի կուտակման (Ասբեստային դիստրոֆիա)։
Միջբջջային նյութի զանգվածի ավելանալուն հետ մեկտեղ պակասում է նաև խոնդրոբլաստների սինթետիկ (արտադրող) ակտիվությունը։ Խոնդրոբլաստները վերածվում են հասուն խոնդրոցիտների։ Աճառային հյուսվածքի խորքում գտնվող բջիջները որոշ ժամանակ պահպանում են միտոզով կիսվելու ընդունակությունը և սինթեզում են միջբջջային նյութ, այդքանով ապահովելով ինտերստիցիալ (ներքին) աճ։
Ռեգեներացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճառային հյուսվածքը ընդունակ է ռեգեներացիայի, սակայն խիստ սահմանափակ քանակով։ Վերականգնման մեջ կարևով դեր է խաղում վերնաճառը, որտեղ գտնվում են կամբիալ բջիջները։ Աճառի վնասման ժամանակ տեղի է ունենում վերջիններիս պրոլիֆերացիա և վերափոխում խոնդրոբլաստ բջիջների։ Վերջիններս արտադրում են միջբջջային նյութ և նպաստում դեֆեկտի փակմանը։ Աճառային հյուսվածքը զարգանում է մեզենխիմայից, որը սկսվում է մեզենխիմայի կարծրացումից և խոնդրոգեն հատվածի կազմավորումից ապագա աճառային հյուսվածքի տեղում։ Խոնդրոգեն հատվածի բջիջները ինտենսիվ բազմանում են միտոզով, մոտենում են իրար և չափերով մեծանում։ Խոնդրոգեն բջիջների հենարանային ֆունկցիան ապահովվում է ի հաշիվ նրանց ներքին լարվածության (տուրգոր)։ Հաջորդ փուլում աճառային բջիջները սկսում են արտադրել միջբջջային նյութը։ Ձևավորվում է առաջնային աճառային հյուսվածքը։ Այդ ընթացքում տեղի է ունենում խոնդրոբլաստների ներքին կառուցվածքի վերաձևավորում, զարգանում է սպիտակուց սինթեզող ապարատ (գրանուլյար էնդոպլազմատիկ ցանց, Գոլջիի կոմպլեքս)։ Խոնդրոբլաստները այդ ընթացքում չեն կորցնում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի հատկությունը և շարունակում են կիսվել միտոզով, որի հետևանքով առաջնային աճառային հյուսվածքի զանգվածը ավելանում է։ Զարգացման հաջորդ փուլում խոնդրոբլաստները սկսում են արտադրել սուլֆատացված գլիկոզամինոգլիկաններ։ Միջբջջային տարածությունում կուտակվում են պրոտեոգլիկաններ։ Սպիտակուցները կազմում են 10-20%, իսկ գլիկոզամինոգլիկանները՝ 80-90%։ Վերջինիս կազմության գերակշռող մասը խոնդրոիտին սուլֆատն է։ Անոթների բացակայության պատճառով, աճառային հյուսվածքի սնուցումը իրականացվում է դիֆուզիայի միջոցով։ Թթվածնի, իոնների և այլ կարևով նյութերի տրանսպորտը իրականացվում է միջբջջային նյութի միջոցով, այդ իսկ պատճառով շատ հաճախ աճառի կենտրոնական մասում առաջանում է սնուցման խանգարում։ Սա բերում է կենտրոնական աճառային բջիջների մահվան ևկալցիումական աղերի կուտակման (Ասբեստային դիստրոֆիա)։ Միջբջջային նյութի զանգվածի ավելանալուն հետ մեկտեղ պակասում է նաև խոնդրոբլաստների սինթետիկ (արտադրող) ակտիվությունը։ Խոնդրոբլաստները վերածվում են հասուն խոնդրոցիտների։ Աճառային հյուսվածքի խորքում գտնվող բջիջները որոշ ժամանակ պահպանում են միտոզով կիսվելու ընդունակությունը և սինթեզում են միջբջջային նյութ, այդքանով ապահովելով ինտերստիցիալ (ներքին) աճ։
Աճառային հյուսվածքի հետ կապված հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օստեոարթրոզ
- Օստեոխոնդրիտ
- Օստեոխոնդրոզ
- Ախոնդրոպլազիա
- Պոլիխոնդրիտ
- Աճառային հյուսվածքի (Խոնդրոգեն) ուռուցքներ
- Միջողային սկավառակի ճողվածք
- Ծնկահոդի մահիկների (մենիսկ) վնասում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Быков - Цитология и общая гистология
- ↑ Reddy AH: Extracellular Matrix Structure and Functions. Liss, 1985
- ↑ Jasin HE: Structure and function of the articular cartilage surface. Scand J Rheumatol 1995;101:51. [PMID 7747132]