Այտոր Կարանկա
Այտոր Կարանկա իսպ.՝ Aitor Karanka | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 1973[1] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիտորիա, Իսպանիա[1] | ||
Հասակ | 1,84 մետր | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Այտոր Կարանկա դե լա Օս (իսպ.՝ Aitor Karanka de la Hoz, սեպտեմբերի 18, 1973[1], Վիտորիա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Որպես ֆուտբոլիստ հայտնի է «Աթլետիկ Բիլբաոյի» և «Ռեալ Մադրիդի» կազմում ունեցած ելույթներով: «Ռեալի» կազմում 5 մրցաշրջաններում 3 անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: 1 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում, հանդես է եկել Բասկերի երկրի հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան մակարդակում խաղացել է «Կորասոնիստասում» և «Դեպորտիվո Ալավեսում», 1991 թվականից «Աթլետիկ Բիլբաոյի» պատանեկան թիմում՝ «Բիլբաո Աթլետիկում», որի կազմում 1992 թվականին նվաճել Է Իսպանիայի պատանեկան գավաթն ու առաջնությունը, ինչպես նաև հանդես է եկել Սեգունդայում: 1993 թվականից Յուպ Հայնկեսը Կարանկային ընդգրկել է «Աթլետիկի» հիմնական կազմում։
Երբ 1997 թվականին Հայնկեսը գլխավորեց «Ռեալը», նա այնտեղ հրավիրեց Կարանկային։ Այտորը արքայական ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան՝ ի թիվս այլ տիղոսների նրա հետ երեք անգամ հաղթելով Չեմպիոնների Լիգայում և նվաճելով մեկ միջմայրցամաքային գավաթ: Կորցնելով տեղը հիմնական կազմում՝ վերադարձել է բասկյան ակումբ[2]։
2006 թվականին մրցաշրջան է անցկացրել MLS-ի «Կոլորադո Ռեփիդզ» ակումբում, որի հետ հասել է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որից հետո ավարտել է կարիերան։
Հավաքականներում
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի ապրիլի 26-ին միակ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջին հավաքականի կազմում՝ Երևանում ընդդեմ Հայաստանի Եվրո 1996 թվականի ընտրության շրջանակներում։ 1996 թվականին Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում պարտվել է իտալացիներին, իսկ Ատլանտայի Օլիմպիական խաղերում հասել է քառորդ եզրափակիչ։ Բասկերի երկրի հավաքականի կազմում անցկացրել է 6 խաղ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կարանկան աշխատել է Իսպանիայի մինչև 15 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպես նաև մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնական: 2010 թվականի հունիսի 8-ին Կարանկան դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական[3]։ Այն բանից հետո, երբ պորտուգալացի մարզիչը 2013 թվականի ամռանը լքեց մադրիդյան ակումբը, Կարանկան նույնպես հեռացավ ակումբից փոխադարձ համաձայնությամբ[4]։
2013 թվականի նոյեմբերի 13-ին գլխավորել է անգլիական «Միդլսբրոն», որը հանդես էր գալիս Չեմպիոնշիփում՝ այդ պաշտոնում փոխարինելով Թոնի Մոուբրեյին[5]։ Կարանկայի օրոք «Միդլսբրոյում» հայտնվեցին մի շարք իսպանացի ֆուտբոլիստներ՝ Թոմաս Մեխիասը, Էմիլիո Նսուեն, Դամիա Աբելյան, Կիկեն։ 2014/15 մրցաշրջանում նա թիմին դուրս բերեց Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ, իսկ 2015/16 մրցաշրջանում երկրորդ տեղից անմիջապես դուրս եկավ Պրեմիեր լիգա։ 2015 թվականի օգոստոսի 7-ին ակումբի հետ կնքել է նոր 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի մարտի 16-ին «Միդլսբրոն» և Կարանկան փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
2018 թվականի հունվարի 8-ին նշանակվել է «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզիչ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աիտորի կրտսեր եղբայրը՝ Դավիթը (ծն. 1978), նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, հարձակվող։ Հանդես է եկել «Աթլետիկ Բիլբաոյում», «Սպորտինգ Խիխոնում», «Մուրսիայում»։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
Իսպանիայի հավաքական (մինչև 21 )
- Եվրոպայի առաջնություն (մինչև 21 տարեկան պատանիներ)
- Արծաթե մեդալակիր՝ 1996
- Միջմայրցամաքային գավաթ՝
- Հաղթող՝ 1998
- Արծաթե մեդալակիր՝ 2000
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա՝
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ՝
- Իսպանիայի սուպեգավաթ՝
- Հաղթող՝ 1997, 2001
- Իսպանիայի առաջնություն՝
- Հաղթող՝ 2000/01
- Երկրորդ տեղ՝ 1998/99
- Իսպանիայի գավաթ՝
- Եզրափակչի մասնակից՝ 2001/02
Որպես մարզիչ
- Անգլիայի ֆուտբոլային լիգայի փոխչեմպիոն (1)՝ 2015/16
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BDFutbol (կատ.)
- ↑ У «Реала» скромные запросы: Роналдо, Оуэн, Виейра… Արխիվացված 2013-12-02 Wayback Machine Заметка в газете «Спорт-Экспресс» от 12 июля 2002 года
- ↑ «Каранка подписал контракт с «Реалом»». Արխիվացված օրիգինալից 2010-06-11. Վերցված է 2024-07-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Каранка покинул «Реал»». Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2013-07-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Aitor Karanka: Middlesbrough name ex-Real Madrid man as boss Արխիվացված 2015-12-03 Wayback Machine, BBC Sport (13 ноября 2013)
- ↑ Айтор Каранка возглавил «Ноттингем Форест» Արխիվացված 2018-01-10 Wayback Machine, Советский Спорт (8 января 2018)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Այտոր Կարանկա պրոֆիլը BDFutbol կայքում
- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտոր Կարանկա» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Աթլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Բասկ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Ալավեսի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ
- Ռեալ Մադրիդ ՖԱ մարզիչներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով