Անալգին, ցավը հանգստացնող, ջերմությունն իջեցնող և հակաբորբոքային դեղանյութ։ Նշանակվում է նյարդացավերի, մկանային և նյարդային հյուսվածքների բորբոքումների, ինչպես նաև բարձր ջերմությամբ ընթացող հիվանդությունների (գրիպ, ռևմատիզմ) դեպքում՝ դեղահատերի և սրսկումևերի ձևով։