Jump to content

Անկախություն (եզրույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անկախություն, պետական անկախություն, քաղաքական ինքնուրույնություն, ինքնիշխանություն, ազգի, ժողովրդի, պետության կամ երկրի ենթակայության կամ կախվածության բացակայություն։

Մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում անկախություն բառն ունի տարբեր սահմանումներ։

Միջազգային իրավունքում պետության անկախությունը նույնականացվում է այլ պետությունների կողմից նրա ճանաչմամբ (պարտադիր պայման չէ, որ այդ պետությունները նրա հետ դիվանագիտական հարաբերություններ ունենան)։

Քաղաքական տեսանկյունից «անկախություն» տերմինով նշում են սահմանադրական իրավունքի տարբեր սկզբունքներն ու ինստիտուտները։ Արտաքին հարաբերություններում պետության համար դա միջազգային իրավունքի սուբյեկտիվությունն է, ինքնիշխանության պարտադիր մասը, իսկ ներքին հարաբերություններում՝ իշխանությունների բաժանումը։ Անձի համար անկախությունը նրա իրավական կարգավիճակն է[1]։

Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ պետական անկախությունը ձեռք է բերվել ազգի պայքարի արդյունքում, օրինակ՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմը (1775-1783): Հայտնի են մի քանի անկախ պետությունների ձևավորման դեպքեր, որոնք կազմել են մեկ պետության մասը (Հարավսլավիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ)։ Միևնույն ժամանակ կան անկախության աստիճանական ձեռքբերման դեպքեր, ինչպես Մեծ Բրիտանիայից Կանադայի անկախության պարագայում։ Կան նաև երկրներ, որոնց անկախությունը հռչակման օր չունի․ դրանք երկար ժամանակ անկախ են պատմական հանգամանքների բերումով՝ Ճապոնիա, Շվեդիա, Ռուսաստան։

Անկախության հայտարարումը կարող է ուղեկցվել անկախության մասին հռչակագրով։

Անկախությունը պետք է բնութագրվի հետևյալ հիմնական հատկանիշներով. նպատակների ու պահանջների և դրանց հասնելու մեթոդների ինքնուրույն որոշում, սեփական հնարավորություններով հարցեր և խնդիրներ լուծելու ունակություն, այս կամ այն վարքագծի ընտրության ազատություն[2]։

Հայաստանի անկախություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախության տոնը նշվում է յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանի անկախության հռչակագիրը ընդունվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Դրանում նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Статья «Независимость» в энциклопедическом словаре «Конституция Российской Федерации»
  2. Шайхуллин М. С. Конституционно-правовые гарантии местного самоуправления в Российской Федерации [Текст] : монография. — Москва : Юрлитинформ, 2016. — 304 с. http://www.eurasialegal.info/index.php?option=com_content&view=article&id=5025:2016-05-05-05-18-46&catid=344:-2016&Itemid=38 Արխիվացված 2016-11-03 Wayback Machine
  3. «: ПРАЗДНИК.BY». www.prazdnik.by (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախություն (եզրույթ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախություն (եզրույթ)» հոդվածին։