Ավգուստա Պլագեման
Ավգուստա Պլագեման | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1799[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[2] |
Վախճանվել է | մայիսի 26, 1888[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Կարլսկրունա, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Anna Augusta Plagemann Վիքիպահեստում |
Ավգուստա Պլագեման (շվեդ.՝ Augusta Plagemann, մարտի 28, 1799[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2] - մայիսի 26, 1888[1], Կարլսկրունա, Շվեդիա), շվեդ նկարչուհի։ Գլխավորապես նկարել է նատյուրմորտներ և ծաղկային կոմպոզիցիաներ։
Կենսագրություն և ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստա Պլագեման ծնվել է 1799 թվականին, Ստոկհոլմում։ Նրա հայրը՝ Յուհան Յոահիմ Ֆրեդրիկ Պլագեման, եղել է գերմանական դպրոցի տնօրեն։ Նա ուներ որդի առաջին ամուսնությունից, Ավգուստան և իր քույրը՝ Սոֆիան, ծնվել են իր երկրորդ կնոջից՝ Աննա Կրիստինա Ռումստենդից[3]։
Այն մասին, թե որտեղ և ում մոտ է Ավգուստան սովորել գեղանկարչություն, քիչ է հայտնի։ Հնարավոր է նրա ուսուցիչն է եղել դանիացի նկարիչ Յոհան Լորենց Յենսենը։ Պլագեմանի նկարները ունեն շատ ընդհանրություններ վերջինիս աշխատանքների հետ, սակայն հնարավոր է, որ նա պարզապես ընդօրինակել է նրան[3]։
Որոշակի ժամանակահատված Ավգուստան վաստակել է կյանքի համար ղեկավարելով աղջիկների դպրոց Ստոկհոլմում։ Հայտնի չէ, որքան երկար է նա զբաղեցրել այդ պաշտոնը։ 1847 թվականին նա մեկնել է Ստոկհոլմից Կարլսկրունա, որպեսզի օգնի քրոջը, ով նույնպես ղեկավարում էր դպրոց աղջիկների համար[3]։
Ավգուստան դասավանդմանը զուգահեռ զբաղվում է գեղանկարչությամբ։ 1843 թվականին նրա 16 աշխատանքներ՝ նատյուրմորտներ ծաղիկներով, մրգերով և որսորդական գավաթներով, ներկայացվել են Գեղանկարչական ակադեմիայի ցուցահանդեսում։ Նա նաև մասնակցել է 1850, 1853 և1856 թվականների ցուցահանդեսներին։ Քննադատները գովեստով են արտահայտվել նրա աշխատանքների մասին, գնահատելով վերջիններիս պոետական գրավչությունը և կենդանի նմանությունը[3]։
1844 թվականին Ավգուստա Պլագեման ուղևորվում է Բեռլին, որպեսզի այցելի գերմանացի փիլիսոփա և աստվածաբան Ֆրիդրիխ Շլայերմախերի գերեզմանին։ Նա եղել է նրա աշխատանքների մեծ երկրպագուն, առաջին հերթին «Քրիստոնեական հավատ» աստվածաբանական աշխատության։ Պլագեման նաև նամակագրական կապի մեջ է եղել Շլեյերմահերի աշակերտի՝ շվեդ քահանա և փիլիսոփա Նիլս Իգնելլի հետ[3]։
Ավգուստա Պլագեման մահացել է Կարլսկրունայում 1888 թվականին[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նատյուրմորտ նարինջներով և վարդերով
-
Ծաղիկներ ծովախեցու մեջ
-
Նատյուրմորտ երաժշտական գործիքներով և ծաղիկներով
-
Երկու աղավնի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ulla Karin Warberg. «Anna Catharina Augusta Plagemann». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
- «Augusta Plagemann». Lexikonett amanda (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Պլագեման» հոդվածին։ |
|