Արմեն Գրիգորյան (մարզական գործիչ)
Արտաքին տեսք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1982) և ՊԿԱ (2003) |
Արմեն Լևոնի Գրիգորյան (01 փետրվար 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և մարզական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1982 թթ. – սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
- 1982-1984 թթ. - ծառայել է ԽՍՀՄ բանակում։
- 1996-2000 թթ. - սովորել և ավարտել է Լազարյանի անվան արևելագիտության ինստիտուտը։
- 2000 թ. - սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1983 թթ. - «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության սուսերամարտի հրահանգիչ։
- 1986-1988 թթ. – Հայկական ԽՍՀ լուսավորության մինիստրության սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ։
- 1985-1986 թթ. – Երքաղխորհրդի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ։
- 1987-1996 թթ. – Կերպարվեստի կոմբինատի փականագործ, արտադրական տեղամասի պետ։
- 1990-1992 թթ.- Կոշիկի «Նաիրի» գործարանի գլխավոր տնօրեն։
- 1996-1998 թթ. – Կերպարվեստի կոմբինատի տնօրենի տեղակալ։
- 1998-2003 թթ. – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վարչության պետ։
- 1999 թվականից – Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ։
- 2001-2010 թթ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար։
- 2003-2007 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
- 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[1]։
- 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
- 2007-2012 թթ. Համաշխարհային Համահայկական Խաղերի Կոմիտեի Նախագահ։
- 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։
- 2010 թ. հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից[3]։
- 2012 թ.-Հայ-Ռուսական Համալսարանի Ֆիզկուլտուրայի և Առողջ Ապրելակերպի ամբիոնի վարիչ։
- 2017 թ.-ՀՀ ԲՈԿ-ի մանկավարժական 065 մասնագիտական խորհրդի անդամ, նախագահի տեղակալ։
- 2021 թ. Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Հայաստանի Մանկավարժահոգեբանական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ Ակադեմիկոս։
- ՀՀ Նախագահի շնորհակալագիր։
- ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության բացառիկ ծառայությունների համար ոսկե մեդալով։
- ՀԱՕԿ-ի ՛՛Հրանտ Շահինյանի՛՛ մեդալով։
- Ազգային Օլիմպիական Կոմիտեների Ասոցիացիայի Ոսկե Շքանշանով։
- ՀՀ Կրթության նախարարության ոսկե շքանշանով։
- ՀԱՕԿ ոսկե շքանշանով։
- ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի վաստակավոր գործիչ։
- Սուսերամարտի Միջազգային Ֆեդերացիայի կողմից ընտրվել է փառքի սրահի անդամ։
Նախորդող - |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյան 2001 - 2010 |
Հաջորդող Հրաչյա Ռոստոմյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ |
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյան 16 ապրիլի 2007-հունվարի 2010 |
Հաջորդող Արթուր Պետրոսյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Ա. Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. Գրիգորյանին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին