Բախտիարներ (պարս.՝ بختیاری), ցեղերի խումբ հարավ–արևմտյան Իրանում։ Համարվում են Իրանի հնագույն բնակիչները։
Բնակվում են հիմնականում Լուրիստանում, ընդհանուր թիվը մոտ 1 միլիոն է (2001)[1]։ Լեզուն պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան ճյուղին։ Բախտիարները շիա դավանանքի մուսուլմաններ են։ Նրանց մոտ պահպանվել են տոհմատիրական հարաբերությունների մնացորդներ։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 240)։