Բացիկ
Բացիկ (ի սկզբանե բաց նամակ), փոստային քարտի հատուկ տեսք առանց ծրարի բաց նամակի համար։ Փոստային բացիկներն առաջին անգամ հայտնվել են 1869 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։ Բացիկների հավաքածուներն անվանում են ֆիլոկարտիա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացիկի դիմային երեսին պատկերված է ողջ մակերևույթը գրավող նկար, իսկ նրա հակառակ երեսը նախատեսված է տեսքտ և ուղարկողի ու ստացողի հասցեները գրելու համար, ինչպես նաև փոստային դրոշմանիշ փակցնելու համար։ Հաճախ դրոշմանիշը տպագրվում է հենց բացիկի վրա։ Բացիկը կարող է լինել նաև ոչ փոստային։ Այդ դեպքում նրա վրա չի լինում փոստային նամականիշ և հասցեն գրելու տեղ։ Այդ բացիկը ավելի հաստ թղթից է կամ սովորական ծրարի չափով ստվարաթղթից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային բացիկները առաջին անգամ առաջարկվել են 1855 թվականին Ստ․ Հենրիխի կողմից ավստրոգերմանական կոնգրեսում, բայց նրա ծրագիրը մերժվել է բաց թերթով հաղորդագրություններ ուղարկելու անվայել ձևի համար[2]։.
Առաջին փոստային քարտը թողարկվել է Ավստրովենգրիայում 1869 թվականի հոկտեմբերի 1-ին[1] այդ երկրի փոստային բաժանմունքում հայտնվեց տպագրված դրոշմանիշով թղթակցային քարտ[3]։ 1870-1871 թվականների Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի զինվորականների մոտ ծնվեց քարտը պատկերազարդելու միտք։ Զինվորներից շատերը հարազատներին ուղարկվող նամակների մեջ դրեցին պատկերներով քարտեր։ Այս գաղափարից ակտիվորեն օգտվեցին կոմերսանտները։ Ըստ ֆրանսիական տարբերակի առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ Լեո Բենարդոյի կողմից (Բրետեն), իսկ համաձայն գերմանական տարբերակի՝ գրավաճառ Ա․ Շվարցեմի կողմից (Օլդենբուրգ)[4]։.
Սկիզբը հաջողակ էր և բացիկի գաղափարը տարածվեց այլ երկրներում։ 1871 թվականին բացիկներ սկսեցին արտադրել Անգլիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների փոստային բաժանմունքները, 1872 թվականին Շվեդիայի, Նորվեգիայի, 1873 թվականին Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սերբիայի, Չիլիի, իսկ 1874 թվականին Իտալիայի փոստային բաժանմունքները[3]։.
Ռուսաստանում բացիկը լույս է տեսել 1872 թվականին, առաջին սովետական բացիկները՝ 1917 թվականի նոյեմբերից։ 1878 թվականին Փարիզում, միջազգային փոստային կոնգրեսսում ընդունվել է բացիկի միջազգային ստանդարտը՝ 9×14 սմ, որը 1925 թվականին փոխարինվեց 10,5×14,8սմ չափով։ Սկզբնական շրջանում բացիկի հակառակ երեսը նախատեսված էր հասցեի համար (գրության համար հատուկ տեղ չէր նախատեսվել), 1904 թվականից փոփոխություն կատարվեց։ Բացիկի հասցեն գրելու երեսը ուղղահայաց գծով բաժանվեց երկու մասի։ Ձախը նախատեսված էր հաղորդագրության համար, իսկ աջը՝ հասցեի, դրոշմանիշի և փոստային նշումների համար։ 1909 թվականի մայիսի 1-ից Ռուսաստանում բոլոր փոստային գրքերում, փաստաթղթերում «բաց նամակ» արտահայտությունը փոխարինվեց «փոստային բացիկ» գրությամբ։
Բացիկի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերազարդ բացիկները բաժանվում են գեղարվեստականի (վերարտադրական և օրիգինալ) և վավերագրականի (լուսանկարչական բացիկ)[5]։.
Փոստային բաժանմունքների կողմից թողարկված բացիկները, ինչպես կանոն, ունենում են փոստային վարձավճարի տպագրված նշան և անվանվում են դրոշմանիշավորված փոստային քարտեր։ Չդրոշմանիշավորված գեղարվեստական բացիկների վրա նախատեսված են պիտակների տեղեր։ Լինում են դրոշմանիշի սխալ տեղում սոսնձված դեպքեր։ Հազվադեպ հանդիպում են դեպքեր, երբ դրոշմանիշի տեղը բացիկի վրա նախատեսված է լինում դիմային երեսին։
Բացիկները լինում են հետևյալ տեսակի․
- Շնորհավորական բացիկներ։ Առաջին տեղում են գտնվում մեծ քանակությամբ շնորհավորական, տոնական բացիկները (Սուրբ Ծնունդ, Նոր տարի, Զատիկ և այլն)։ Դրանք հնարավորություն են տալիս եզրակացություններ անել տվյալ երկրի կյանքի համընդհանուր սովորույթների և խորհրդանիշների մասին։
- Տեսարանային բացիկներ։ փոստային բացիկները նույնպես իրենցից կարող են ներկայացնել տվյալ շրջանի կամ քաղաքի աշխատանքային տարբեր ոլորտների մասին տեղեկատվական աղբյուր։ Օրինակ, Ռուսաստանի քաղաքները պատկերող բացիկների ժանրային շարքը՝ փողոցային առևտրի, ապրանք վաճառողների և առաքողների, զբոսանքների, զբաղմունքների, սպորտի և այլն։ Այդպիսի բացիկների օգնությամբ կարելի է տեսնել արդեն գոյություն չունեցող մասնագիտությունների ներկայացուցիչներին, այդ թվում նրանց արտաքին տեսքը, որոշակի մանրամասներ։
- Բացիկներ-վերարտադրանկարներ։ Դրանք կարող են լինել արվեստի չպահպանված ստեղծագործությունների նմուշներ, առանձնանում են առանձին խմբում, քանի որ նրանք կարող են լինել միակ աղբյուրը, որի շնորհիվ կարելի է տեսնել անհետացող մշակութային հուշարձանները։
- Գեղարվեստական բացիկներ ։ Գեղարվեստական հասարակական կազմակերպությունների, նկարիչների միության և այլոց կողմից թողարկված բացիկները հնարավորություն են տալիս գիտական շրջանառության մեջ դնել մոռացված նկարիչներին և ցույց տալ նրանց ստեղծագործության անհայտ կողմերը։
- Գովազդային բացիկներ։ Երբեմն փոստային բացիկները կատարում են նաև գովազդի դեր։
- Պատմական իրադարձություններ պատկերող բացիկներ ։ Այսպիսի բացիկներում պատկերված են ինչ-որ նշանակալից իրադարձություններ։
- Քաղաքական բացիկներ։ Բացիկները արտացոլում են ոչ միայն իրադարձությունները, այլև պատմական գործիչներին։ Կային հեղափոխական գործիչների պատկերներով բացիկներ։ Դրանց մեջ կան նաև ծաղրանկարներով բացիկներ։
- Հայրենասիրական բացիկներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեցին տպագրել հայրենասիրական նկարներով փոստային բացիկներ։ Օրինակ, այդ ժամանակի հայտնի բացիկներից է «Հիտլերն ուզում է ուտել, կերակրենք նրան», որի վրա նկարիչ Վ․ Գովորկովը հիտլերին պատկերել է ցորենի առջև պատառաքաղով և դանակով «Ուկրաինա» ստորագրությամբ և կողքին հենց ինքը արկը բերանին։ Կամ այլ բացիկ՝ «Այնտեղ և ետ», որտեղ ֆաշիստը սկզբում գոռում է՝ «Մոսկվայի վրա», իսկ այնուհետև հետ է գնում գերմանացիների դիակների վրայով։ Երգիծական բացիկները մեծ դեր են խաղացել հայրենասիրության բարձրացման գործում և բարձրացրել են նաև մարտիկների ռազմական ոգին[6]։
- Լուսանկարչական բացիկ։ Հիմնականում այս բացիկների վրա պատկերված են քաղաքների, բնության, հայտնի մարդկանց նկարներ։
- Գործնական բացիկ։ Հայտնվել է մի քանի տասնամյակ առաջ, նախատեսված են կոլեգաներին, հաճախորդներին, պետական գործիչներին և այլն՝ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելու համար[7]։
Արդիականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական ժանրի բացիկները եղել և մնում են շնորհավորական բացիկները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են գտել նաև անվճար բացիկները (freecards)[8], ձեռքով պատրաստած բացիկները (hand-made), ձայնային բացիկները։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետաքրքիր է, որ 1905-1907 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ճամանակ և ավելի ուշ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս և ճապոնացի զինվորականներ գերատեսչությունները զուգահեռաբար թողարկեցին պատրաստի տեսքով զինվորական բացիկներ, որը միայն պիտի ստորագրեին և ուղարկեին հասցեատիրոջը։ Ճապոնական բացիկի պատրաստի տեքտը հետևյալն էր․[4]։
- Բացիկների մասին ռուսերեն առաջին հրատարակությունը եղել է 1904 թվականին։ Դա բացիկների նկարազարդ քրոնիկոն է՝ «Բաց նամակ»[9]։
- 1920-ական թվականների երկրորդ կեսին Սև ծովի հանգստավայրերից զբոսաշրջիներն իրենց հարազատներին ուղարկում էին բացիկ-հուշանվերներ[10]։
- 1929 թվականին լույս տեսավ «Աշխարհի շուրջ» ամսագիրը[11], որը պատմում էր բացիկի հավաքածուների սկզբունքների մասին։
- 1904 թվականին Իսպանիայում լույս են տեսել երաժշտական բացիկներ[12].
-
Ռասիստական գրությամբ բացիկ «Alligator Bait. Florida» (ԱՄՆ, Ֆլորիդա, 1900-ական թթ․)
-
Նկարազարդված Բաց նամակ ԽՍՀՄ (1953)
-
Փոստային բացիկ (ուկրաիներեն՝ поштова листівка), Օդեսսայից ուղարկված է Արխանգելսկ (1960)
-
Չուղարկված շնորհավորական բացիկի ինքնաշեն բլանկ (1980)
-
«Վերակառուցում» գովազդային բացիկ (Վ․ Կորոտիչ, ԽՍՀՄ, 1989թ․)
-
Ձայնային բացիկներ, Լեհաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 փոստային բաժանմունքում(չաշխատող հղում) // Ֆիլատելիա ՍՍՀՄ,1975, № 12, էջ 46—47. — (Рубрика: Глобус: проблемы, информация). [По материалам публикации в «Philatelic Magazine», London, August 1975.](Ստուգված է 10 Նոյեմբերի 2015)
- ↑ Кисин Б. М. http://db.chgk.info/files/ekatbr99.2-a.html Արխիվացված 2007-04-03 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 Информация Արխիվացված 2008-06-06 Wayback Machine Ռ․ Ի․ Բորովիկովի հոդվածից «ЛИterra». Արխիվացված 2011-08-20 Wayback Machine կայքում
- ↑ 4,0 4,1 Арлазоров М. Вам письмо! Из истории мировой почты.(չաշխատող հղում) — М.: Советская Россия, 1966. — С. 91—94.(Ստուգված է 9 Օգոստոսի 2011)
- ↑ Чорбачиди С. А. Художественные открытки в фонде Иконографического отдела РГБИ: описание коллекции [дипломная работа]. — М., 2011. — С. 31.
- ↑ М. В. Самбур. «ПОЧТОВАЯ ОТКРЫТКА КАК ИСТОЧНИК ИНФОРМАЦИИ ПО ИСТОРИИ И КУЛЬТУРЕ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Кардифай/открытки по почте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Плис М. Обратная сторона открытки // Секрет фирмы. — 2004. — № 39 (78). — 18 октября.
- ↑ Боровикова Р. И. «Открытка старая и всегда новая. Часть II». Статьи. Окно в мир искусства. Р. И. Боровикова. Литературно-художественная антология культурной жизни Сибири — ЛИterra. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Оригинальная открытка // Вокруг света. — 1929. — № 7. Цит. по: Горцев П. Филзаметки в общей прессе // Северо-Кавказский коллекционер. — Ростов-на-Дону, 1929. — № 7 (17). — С. 15.(Ստուգված է 7 Սեպտեմբերի 2009)
- ↑ Цит. по: Горцев П. Филзаметки в общей прессе // Северо-Кавказский коллекционер. — Ростов-на-Дону, 1929. — № 3 (13). — С. 13.(Ստուգված է 3 Սեպտեմբերի 2009)
- ↑ Такие разные открытки.(չաշխատող հղում)
- ↑ Обратите внимание на мизерную цену — 0,75 дореформенной (до 1961 года) копейки.