Անտալամի Բենեդետտո (1150[1], Պարմա, Կոմո, Լոմբարդիա - 1230[1]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ, եղել է ռոմանական ոճի քանդակագործության վարպետ։ Անտալամին ազդվել է հարավֆրանսիական արձանագործությունից։ Ստեղծագործել է հիմնականում Պարմաքաղաքում, ուր սկսել է մկրտարանի շինարարությունը (1196 թվական) և կատարել քանդակների զգալի մասը։ Քաղաքիտաճարի համար կերտել է «Խաչից իջեցնելը» (1178 թվական) բարձրաքանդակը։ Ավելի ուշ Անտալամին ստեղծել է որմնախորշերի մեջ կանգնեցված արձաններ, որ կարևոր փուլ էր արձանագործությունը պատից ազատելու ընթացքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 447)։