Երեխա ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանի մասնագիտության մասին։ Նրա հայրը ապահովագրական գործակալ էր աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Հարդին չորս երեխաներից ավագն է։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվեցին, և մանկության մեծ մասը նա անցկացնում էր տատիկի հետ՝ անգլիական Sherborne քաղաքում, որտեղ հաճախում էր Sherborne School-ը։ Միջնակարգ՝ The Gryphon School անգլիական եկեղեցական դպրոցում Բենը սկսեց հետաքրքրվել դերասանական վարպետությամբ և երգեցողությամբ[3], մասնակել է դպրոցական ներկայացմանը, որը բեմադրվել է անգլիական գրող Թոմաս Հարդիի՝ «Հեռու խելագարված ամբոխից» (անգլ. Far from the Madding Crowd) վեպի հիման վրա, որտեղ խաղացել է Ֆրենսիս Թրոյայի դերը[4][5]։ Ավարտել է London's Royal Central School of Speech & Drama-ն՝ «դերասանական արվեստ»-ի մասնագիտությունով։ Ունի բակալավրի աստիճան։ Նրա գլխավոր դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականին՝ ԼոնդոնիHampstead Theatre-ում, որտեղ Հարդին կատարել է Արթուր Ուելսլիի դերը՝ «Իուդայի համբույրը» ներկայացմանը[6]։ 2013 թվականին Բենին հաստատել են Փիթեր Բիլի դերում՝ «EastEnders»soap opera-յում՝ BBC հեռուստաալիքով։ Հարդին նկարահանումներին մասնակցել է մինչև 2015 թվականը[7]։ «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմում Հարդին իր դերը ստացել է, կապվելով ֆիլմի ռեժիսորի՝ Բրայան Սինգերի հետ, ով արդեն ծանոթ էր դերասանի ստեղծագորթությանը, քանի որ անձամբ է նրան նկարահանել է՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[8]։
Ներկա պահին Բենը նկարահանվում է Netflix-ի՝ «Six Underground» ֆիլմում՝ Ռայան Ռեյնոլդսի հետ միասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Հարդին հաղորդել է, որ նա կատարում է պարկուրի մասնագետի դերը։
Քոլեջի տարիներից հանդիպում էր դերասանուհի Կատրինա Փերետիի հետ, սակայն 2018 թվականի ամռանը զույգը բաժանվել է։ Կլառնետ է նվագում, «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ռոջեր Թեյլորի դերի համար սովորել է հարվածային գործիքներ նվագել։ Շաբաթվա ընթացքում հինգ անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում է լողով[9]։