Բլյու բոքս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Blue box (անգլերեն՝ կապույտ արկղ), վաղ շրջանի ֆրիկերական սարք է, որը նմանակում էր հեռախոսակային օպերատորի կառավառակետը (կոնսոլը)։
Blue Box–երը չեն գործում ժամանակակից հեռախոսային ցանցերում, քանի որ 1990-ականների կեսերից օգտագործվող գրեթե բոլոր ավտոման հեռախոսակայանները թվային են և աշխատում են այլ սկբունքներով՝ ուղարկելով ծառայողական ազդանշանները հիմնական ձայնային շերտից դուրս, դրանով իսկ անհնար դարձնելով այդ գործընթացի վրա բաժանորդի ազդեցությունը։
Գործողության սկբունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Blue box-ն օգտագործում էր 1970-ականների հեռախոսային կոմունիկացիաների հատկությունը։ Բաժանորդը հավաքում է հեռախոսահամար, որին սպասարկում է ուրիշ ԱՀԿ։ Զանգն անցնում է «տնային» և «արտաքին ԱՀԿ-ներով»։ Երբ զանգը գնում է, բաժանորդը Bluebox-ի միջոցով ուղարկում է տոնային ազդանշան 2600 Հց ( կամ 2600+2400Հց՝ միջազգային զանգերի դեպքում)։ Այդ դեպքում արտաքին ԱՀԿ-ն ստանում է նախորդ անջատման զանգի հրաման, մինչդեռ «տնային» ԱՀԿ-ն այդ ազդանշանը չի ընդունում, «մտածելով» , որ գիծը զբաղված է։ Դրանից հետո 2600 Հց գիծն ազատվում է զանգի համար և BlueBox-ի միջոցով կարելի է հավաքել ցանկացած հեռախոսահամար, օգտագործելով արտաքին ԱՀԿ-ն, և հնարավոր էր կատարել միջազգային և միջքաղաքային զանգեր ներքաղաքային գներով, կամ անվճար։
Հաճախականությունները և տևողությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն բազմահաճախանի ազդանշանը (MF tone) կազմված է երկու հաճախականություններից, որոնք բերված են ձախ աղյուսակում։ Նրանք տարբերվում են բաժանորդների կողմից հավաքվող տոնային ազդանշանների հաճախականություններից, որոնք բերված են աջ աղյուսակում։
Օպերատորի(blue box) կողմից օգտագործվող MF հաճախականությունները | |||||
900 Հց | 1100 Հց | 1300 Հց | 1500 Հց | 1700 Հց | |
---|---|---|---|---|---|
700 Հց | 1 | 2 | 4 | 7 | 11/ST3 (11/Start Tone 3) Մեկնարկի ազդանշան 3 |
900 Հց | 3 | 5 | 8 | 12/ST2 (12/Start Tone 2) | |
1100 Հց | 6 | 9 | KP (Key Pulse) Ստեղնի ազդանշան | ||
1300 Հց | 0/10 | KP/ST2 (Key Pulse/Start Tone 2) | |||
1500 Հց | ST (Start Tone) |
Բաժանորդների կողմից հավաքվող տոնային ազդանշանների (DTMF) հաճախականությունները | ||||
1209 Հց | 1336 Հց | 1477 Հց | 1633 Հց | |
---|---|---|---|---|
697 Հց | 1 | 2 | 3 | A |
770 Հց | 4 | 5 | 6 | B |
852 Հց | 7 | 8 | 9 | C |
941 Հց | * | 0 | # | D |