Jump to content

Բրայթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բրայթոն
անգլ.՝ Brighton
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքԲրայթոն և Հոուֆ
Մակերես82,67 կմ²
ԲԾՄ22 մետր
Բնակչություն134 293 մարդ (2001)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01273
Փոստային դասիչBN1, BN2, BN50 և BN88
Պաշտոնական կայքbrighton-hove.gov.uk
Բրայթոն (Միացյալ Թագավորություն)##
Բրայթոն (Միացյալ Թագավորություն)
Գովազդային պաստառ

Բրայթոն (անգլ.՝ Brighton), քաղաք Անգլիայի Արևելյան Սուսսեկս կոմսության հարավային ափին, Լա-Մանշ նեղուցի ափին։ Լոնդոնից 50 մղոն(80 կմ) հեռավորության վրա։ Վարչարարությունը միավորվում է հարևան քաղաք Հոուվի հետ, փաստացի հանդես են գալիս որպես մի քաղաք (Brighton and Hove կամ Brighton & Hove)։

Ահեղ Դատաստան գրքում Բրայթոնին անվանել են Bristelmestune։ 1514 թվականի հունիսին Բրայթոնը ամբողջությամբ այրվել էր Ֆրանսիական վարձկանների կողմից Անգլիայի և Ֆրանսիայի միջև պատերազմի ժամանակ։ Փրկվեց միայն սբ․ Նիկոլոսի եկեղեցին և քաղաքի մի քանի թաղամասեր։ Բրայթոնի առաջին հայտնի նկարը ստեղծվել է 1545 թվականին և պատկերում է այն, ինչ կատարվել 1545 թվականի ասպատակության ժամանակ։

1740-1750-ական թվականներին բժիշկ Ռիչարդ Ռասսել Լիուսը հիվանդներին առաջարկեց Բրայթոնի ծովում ծովային ջրով բուժումը։ 1780 թվականին սկսվեց Գրիգորյանների տերասի շինությունը և շուտով ձկնորսական գյուղը արագ դարձավ Բրայթոնի հարմարավետ Առողջարան։ 1783 թվականին Գևորգ 4-րդը իր առաջին այցելման ժամանակ մասնակցեց քաղաքի շինարարական աշխատանքներին։ Նա քաղաքում երկար ժամանակ մնաց և նույնիսկ կարգադրեց կառուցել՝ էկզոտիկ և թանկարժեք թագավորական տաղավար։ 1841 երկաթուղու շինությունը դարձրեց բրայթոնը բազմաթիվ զբոսաշրջիկների և հանգստացողների ուխտավայրը և հարյուր տարվա ընթացքում 1801-1901 քաղաքի բնակչությունը ավելացավ 7000-ից մինչև 120 000 մարե։ Վիկտորիական դարաշրջանում կառուցվեցին Մեծ Հյուրանոց (1864), Արևմտյան Նավահանգիստ (1866) և Պալատական նավահանգիստ (1899

1883 թվականին Բրայթոնում բացվեց էլեկտրական երկաթուղի, որը կառուցեց ինժեներ Մագնուս Վոլկը (Magnus Volk), աշխարհի ամենաառաջին էլեկտրական երկաթուղին։ Վոլկը ցանկանում էր երկարացնել մինչև հարևան Ռոտինգդինը, բայց տեղի ռելիեֆի պատճառով ճանապարհի շինությունը ափով կպահանջեր ստեղծել անկում և վիադուկ, այդ պատճառով Վոլկը որոշեց կառուցել նոր ճանապարհային միջոց։ Անվանումը «Daddy Long Legs» (երկարաոտք թաթիկ, կոսինոշկա)։ Նոր երկաթուղին, որի կառուցումը սկսվեց 1894 թվականի հունիսին, անցնում էր ուղիղ ծովի հատակով։ Ճանապարհը կազմված էր երկու ուղուց, յուրաքանչյուրը՝ 82.4 սմ լայնությամբ, գտնվում են իրարից 5, 47 մ հեռավորության վրա։ Ռելսերի հատվածները, մոտավորապես 9 մ (30 ֆուտ) երկարությամբ ամրացվում էին 15×2(6×¾ դյույմ) հեղույսներով բետոնյա հատվածներին 1, 5×0, մ (5-3 ֆուտ) չափսերով, հատակին ամրացված յուրաքանչյուր 76 սմ-ի (2½ ֆուտ) վրա։ Այդ ճանապարհի երկարությունը կազմում էր մոտավորապես 4, 5 կմ։ Այն միացնում էր Բրայթոնի նավահանգիստը Ռոթինգդինի նավահանգստի հետ, որի երկարությունը 91 մ է։ Երկաթուղին գտնվում էր ափից 50-90 մ հեռավորության վրա, բայց մակընթացության ժամանակ ռելսերը բացվում էին։ Բայց 1900 թվականի սեպտեմբերին որոշվեց Բրայթոնի շրջանում կառուցել նոր ալեհերձ պատնեշներ, որը կպահանջեր ստորգետնյա երկաթուղու տեղափոխությունը։ Բայց Մանգուստը հասկացավ, որ դա շատ գումար կպահանջի և 1901 թվականին ճանապարհի մասերը, որոնք խանգարում էին այս պատնեշի կառուցմանը՝ ապամոնտաժեցին, որից հետո անսովոր երկաթուղին վերջնականապես փակվեց։

Միակ բանը, որ այդ ճանապարհից մնացել է դա մամուռով ծածկված բետոնյա բլոկները, որոնց վրա ժամանակին դրած էին ռելսերը։ Մեր օրերում պահպանվել են միայն բետոնյա բլոկները, որոնք կարելի է տեսնել ցածր ջրի ժամանակ։

Մանգուս Վոլկը մահացավ 1937 թվականին։ Նրա էլեկտրական ճանապարհը, որը պատերազմի ժամանակ փակվել էր, կրքկին վերաշխատեց 1948 ապրիլին։ Գնացքները դադարեցին աշխատել 1952 թվականին։ Բայց ճանապարհի մնացորդները շարունակում են գրավել զբոսաշրջիկներին։

1873-1952 թվականների վերափոխումներից հետո Բրայթոնի քաղաքային թաղամասերի տարածքը զգալիորեն մեծացավ՝ 7 կմ² 1854 թվականին մինչև 58 կմ² 1952 թվականին։ Բնակելի նոր շրջանների կառուցումը ի հայտ եկան այլ վայրերում, ներառելով ՝ Moulsecoomb, Bevendean, Coldean и Whitehawk։ 1928 թվականի կապիտալ ընդլայնումը ներառում է մոտակայքի գյուղերը՝ Պաչհամ, Օվիդիգ, Ռոտինգդին և Վուդինգդինը, որոնք այսօր հանդես են գալիս որպես քաղաքի շրջաններ։

1997 թվականին Բրայթոնը և Հոուվը միացրին, որպեսզի ձևավորեն Բրայթոնի և Հոուվի ունիտար իշխանությունը, որին քաղաքի կարգավիճակ տվեց Ելիզավետա 2-րդ թագուհին։

Բրայթոնի համալսարանը, չնայած իր ոչ վաղեմի պատմության, մտնում է Մեծ Բրիտանիայի լավագույն 20-յակում։

Բրայթոնի նավահանգստի համայնապատկերը

Կլիման հարավային է, միատեսակ տաք, օդը չոր, մառախուղ չկա։ Ափերը բարեկարգ և ալիքների չափավոր։ Ծովի ջերմաստիճանը տատանվում է միջինում 15°-16, 25 °C։

  • Որպես ծովափնյա առողջարան Բրայթոնը գրավում է Անգլիայում, առաջին տեղերից մեկը։
  • Կվադրաֆենիա ֆիլմում, որը ցույց էր տալիս մութ կուլտուրայի կյանքը՝ Բրայթոնը հանդես էր գալիս ամենամյա հասարակական փառատոններում։
  • Բրայթոնում է ապրում ֆրոնտմեն վոկալիստ և The Cure խմբի կիթառահար Ռոբերտ Սմիթը[փա՞ստ]
  • Բրայթոնում է առաջացել փոփ-ռոքի հայտնի խումբ The Pipettes-ը[2]։
  • Բրայթոնը From Plan To Progress խմբի հայրենիքն է։
  • Բրայթոնում է 1882 ծնվել անգլիական նկարիչ Էրիկ Գիլլը։
  • Բրայթոնում է գտնվում Հոուվ քաղաքի հետ համատեղ ֆուտբոլային ակումբը ՝ «Брайтон энд Хоув Альбион»(անգլ.՝ Brighton & Hove Albion Football Club

Նշանավոր բնիկները և բնակիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Blood Red Shoes- այլընտրանքային ռոք խումբ
  • Cordelia Alyssa - երգչուհի
  • Architects - երաժշտական խումբ, մասնակիցները եկել են Բրայթոնից
  • The Kooks - հնդկական ռոք խումբ, հիմնադրվել է Բրայթոնում 2004 թվականին
  • Պրայս Քեթի- ֆոտոմոդել
  • Նիկ Կեյվ - երաժիշտ
  • Գարրի Մուր- երաժիշտ, բլուզմեն
  • Մեյնարդ Կոնոր- երգիչ
  • Себастьян Шоу - թատրոնի և կինոյի դերասան,
  • Bonobo|Саймон Грин - երաժիշտ
  • Zoella(Zoe Sugg) - հայտնի բրիտանական վիդեոբլոգեր
  • Питер Джеймс- հայտնի խուզարկու
  • PewDiePie - շվեդացի գեյմեր և վիդեոբլոգեր
  • Բրայթոն(Նյու-Յորք)
  • Բրայթոն-Բիչ(Նյո-Յորք)
  • Բրայթոն Մարիանա
  • Ֆիզիոթերապիա
  • Daddy Long Legs

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. United Kingdom Census 2001
  2. The Pipettes Return - 23 Feb 2010 // clashmusic.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայթոն» հոդվածին։