Գրաֆիտի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրաֆիտի („գրաֆիտո“ լատիներեն նշանակում է «քերթել»), այս բառով բնորոշվել են մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։
Ինչպես և որտեղ է ստեղծվել
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմեական մշակույթում Գրաֆիտի անվանում են փողոցային պատերին արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստական ակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը, ինչևէ մարդկանց կարծիքները բազում է այս երիտասարդ մշակույթի վերաբերյալ։ Իսկապես լինում են միանշանակ վանդալիստական ակտեր Գրաֆիտիի միջոցով, բայց և ստեղծվում են իսկապես հարգանքի արժանի արվեստի գործեր, որոնց հեղինակների յուրօրինակ աշխատանքը տեսնելով, դժվար է դասել նրանց վանդալիստների շարքերում։
Գրաֆիտի նկարողներին անվանում են վրայթեռներ, անգլերեն writer, որը նշանակում է գրող, իսկ քանի որ գրաֆիտին հիմնականում լինում է ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող։
Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ համատեղ քաղաքի բաժանման համար։ Իհարկե այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին, իրենց ի դեմս հանցագործների պայքարի մեջ և Գրաֆիտին դարձել է ոչ օգտակար ձև նշվելու հանցագործների համար, այն հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում նաև ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։
Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և հասուն մարդկանց շրջանակներում, այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն իսկապես աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին։ Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին, օրինակ 2004 թվականին նկատվել են բազում նկարազարդված պատեր ամբողջ աշխարհում նկարված Իրաքյան պատերազմի թեմատիկայով։
Գրաֆիտիի ոճերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաֆիտին, չնայած իր բավականին նոր ուղղություն լինելու հանգամանքին, ունի մի շարք ոճեր. Դրանք են՝ Բաբլ սթայլ (Bubble style), Սթրիթ սթայլ (Street style), Քերեքթր (Character), Էֆեքս (FX)։
Բաբլ սթայլ
[խմբագրել | խմբագրել կոդը](Bubble style), Bubble՝ նշանակում է փուչիկ, style՝ ոճ, այսինքն փուչիկային ոճ, երևի արդեն պարզ է թէ ինչպիսին կլինի այս ոճի տեսքը։ Գրաֆիտիի այս ձևը տեխնիկապես ամենահեշտն է և համբավ ունի սկսնակ նկարողների՝ ռայթեռների մոտ, այն իր նկարչական մոտեցումով ավելի նման է մուլտիպլիկացիոն տառատեսակի, քանի որ Բաբլ ստայլով նկարվում են միայն բառեր։
Սթրիթ սթայլ
[խմբագրել | խմբագրել կոդը](Street style), այսինքն փողոցային ոճ։ Այս ոճը համեմատաբար ավելի տեխնիկապես բարդ է և համարվում է ամենասիրված ոճը, այն նաև ամենատարածվածն է։ Այս ոճով նկարվում են միայն բառեր, որոնք հաճախ այնքան խճճված են պատկերվում, որ միայն հեղինակն է ի վիճակի կարդալ։ Հիմնականում պետք էլ չէ հասկանալ պատին գրվածը, քանի որ հեղինակը ամենայն հավանականությամբ սեփական մականունն է գրում, այդպես է ընդունված այս ոճում, քանի որ շեշտը դրված է ոչ թէ բառի իմաստի վրա, այլ նրա գեղարվեստական հարստության, գույնի և ֆորմայի գեղեցկության վրա։ Չնայած նրան որ այս գրաֆիտիները անհասկանալի են կարդացողի համար, հաճախ հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց նայողը երկար չի կարողանում պոկ գալ։
Քերեքթըր
[խմբագրել | խմբագրել կոդը](Character), այսինքն կերպար։ Այս ոճին հավատարիմ նկարիչները պատկերում են մարդկային դիմանկարներ, կամ կենդանիների, մի խոսքով ամեն ինչ կապված կերպարվեստի հետ, հաճախ հանդիպում են պատեր հայտնի մարդկանց դիմանկարներով, օրինակ քսաներորդ դարի վերջին շատ մոդայիկ էր 2Pac-ի և Չե Գեվարայի դիմանկարները, որոնք ասես տպվում էին մեկը մյուսի հետևից։
Էֆեքս
[խմբագրել | խմբագրել կոդը](FX), FX-ը effects անգլերեն բառի սլենգային գրվածքն է, գտնելով որ այդ բառը գրել այնպես ինչպես այն հնչում է ավելի մոտ է Գրաֆիտիի կոնցեպտին այն այդպես էլ գրում են, հայտնի է այս ոճը նաև Մյուրալիզմ անվանումով, որն օգտագործվում է հիմնականում Եվրոպայում, քանի-որ շատերի կարծիքով այն սկիզբ է առել Ֆրանսիայում։ Այս ոճը տեխնիկապես և իր բնույթով ամենադժվարն է, քանզի այստեղ պահանջվում է արդեն տարիների փորձ և գեղարվեստական բացառիկ որակ։ ԱՄՆ-ում և Եվրոպայում այս ուղղությունը մեծ համբավ ունի սրճարանների, ակումբների և նույնիսկ գրասենյակների ձևավորման ասպարեզում և վարձատրվում է մեծ գումարներով։ Լինում են դեպքեր, երբ նաև վաճառվում են կտավի վրա, ինչպես կվաճառվեր գեղանկարը, դա խոսում է որակի և բարդ մասնագիտական աշխատանքի մասին։ Աշխարհում շատ քիչ գրաֆիտիի մասնագետներ կան, որոնք նկարում են այս ոճով, հիմնականում նրանց տարիքն անցնում է երեսունը, իսկ սկսել են նրանք տասնչորս-տասնհինգ տարեկանից, ինչը խոսում է փորձի մասին։ Այս ոճից է սկիզբ առել աերոգրաֆիան, որը նման ոճի նկարչություն է միայն մեքենաների վրա։
Գրաֆիտիի ժամանակակից արքաներից են՝ Loomit, Daim, Codeak,Seen,Cope և այլք։ Հայաստանում նույնպես կան ռայթեռներ, նրանցից են՝ Free Art, Van, Ray, Toxic, և այլք։ Կան նաև անհատական նկարողներ, որոնցից առավել հայտնին Հայաստանում Key անունով երիտասարդն է։