Դաշօղուզ
Բնակավայր | ||
---|---|---|
Դաշօղուզ | ||
ռուս.՝ Дашогуз | ||
Երկիր | Թուրքմենստան | |
Համայնք | Դաշողուզի վելայաթ | |
Հիմնադրված է | 1681 թ. | |
ԲԾՄ | 88±1 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքմեներեն | |
Բնակչություն | ▲227 184 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 993 | |
Փոստային դասիչ | 746300 | |
Ավտոմոբիլային կոդ | DZ | |
| ||
Դաշօղուզ (թուրքմեներեն՝ Daşoguz, նաև՝ Dashoguz, Dasoguz. նախկին անվանումները՝ Tashauz (մինչև 1992 թվականը ռուս.՝ Ташау́з) և Dashkhovuz (1992–1999; ռուս.՝ Дашхову́з. թուրքմեներենից բառացի թարգմանած՝ նշանակում է քարե ջրավազան), քաղաք Թուրքմենստանի հյուսիսային մասում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Սարիղամիշ ձկնառատ, աղի լճի մոտ, Ուզբեկստանի հետ Թուրքմենստանի պետական սահմանից մոտավորապես 10, Կարակալպակիայի մայրաքաղաք Նուկուսից 75, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից 460 կիլոմետր հեռավորության վրա։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 245.872[1][1]: Ընդ որում՝ բնակիչների գերակշիռ մասը թուրքմեններ և ուզբեկներ են։ Կան նաև փոքր քանակությամբ ռուսներ, կորեացիներ, կարակալպակներ, թաթարներ։ Ազգային այդ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչների տարիներ առաջ բռնությամբ տեղահանել են Թուրքմենստանի նախկին ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովի կարգադրությամբ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է 1681 թվականին և իր պատմության վաղ շրջանում եղել է Մետաքսի ճանապարհով երթևեկող առևտրական քարավանների կանգառքի սիրված վայր (խմելու ջրի պաշարների առկայության շնորհիվ. այստեղից էլ՝ բնակավայրի «Քարե ջրավազան» անվանումը)[3]։ Ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում՝ 19-րդ դարի սկզբներին մերձակայքում բերդամրոց է կառուցվել, որին տրվել է Տաշաուզ անվանումը։ 1992 թվականին, ԽՍՀՄ-ից անկախացած Թուրքմենստանում, քաղաքը վերանվանել են Dashkhovuz, 1999-ին էլ, Սափարմուրատ Նիյազովի կարգադրությամբ, Daşoguz (այդպիսով՝ տեղանունը շաղկապվել է օղուզ ցեղանվան հետ)։ Դաշօղուզը ոչ միայն վարչական, այլև տնտեսական, մշակութային կենտրոն է, երկաթուղային կարևոր հանգույց։ Քաղաքին սպասարկում է նաև 2000-ական թվականներին վերակառուցված օդանավակայանը[4], որտեղից կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի մայրաքաղաք Աշգաբադ և երկրի խոշոր այլ քաղաքներ։ Զարգացած է զբոսաշրջությունը. զբոսաշրջիկներին գրավում են հատկապես պատմական Խորեզմի խանության հնագույն քաղաք Քոնյա Ուրգենչի պահպանված շինությունները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։ Գործում են բամբակի և ջութի վերամշակման ձեռնարկություններ (տարածաշրջանի գյուղերում բամբակի արտադրությունը կարողանում են կազմակերպել Ամուդարյա գետի ու ջրանցքների մոտիկության շնորհիվ)։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի սեպտեմբերի 5-ին մոտավորապես 7 կիլոգրամ կշիռ ունեցող մի երնաքար՝ H5-ը, ընկել է Դաշօղուզի մերձակայքում[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման անապատային է (Köppen climate classification-ի դասկարգման համաձայն՝ BWk), երկարատև ու շոգ ամառներով և կարճատև ու ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը մեծ չէ՝ տարեկան միջին հաշվով մոտավորապես 100 միլիմետր[6]։
Դաշօգուզի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 0.8 (33.4) |
3.7 (38.7) |
11.2 (52.2) |
21.2 (70.2) |
28.8 (83.8) |
33.6 (92.5) |
35.6 (96.1) |
33.1 (91.6) |
27.3 (81.1) |
18.6 (65.5) |
10.4 (50.7) |
3.2 (37.8) |
18.96 (66.13) |
Միջին օրական °C (°F) | −3.6 (25.5) |
−1.5 (29.3) |
5.4 (41.7) |
14.5 (58.1) |
21.5 (70.7) |
26.0 (78.8) |
28.3 (82.9) |
25.7 (78.3) |
19.6 (67.3) |
11.7 (53.1) |
5.0 (41) |
1.1 (34) |
12.81 (55.06) |
Միջին ցածր °C (°F) | −8.0 (17.6) |
−6.7 (19.9) |
−0.4 (31.3) |
7.8 (46) |
14.2 (57.6) |
18.5 (65.3) |
21.0 (69.8) |
18.3 (64.9) |
12.0 (53.6) |
4.8 (40.6) |
−0.3 (31.5) |
−1.0 (30.2) |
6.68 (44.03) |
Տեղումներ մմ (դյույմ) | 8 (0.31) |
8 (0.31) |
17 (0.67) |
18 (0.71) |
12 (0.47) |
4 (0.16) |
2 (0.08) |
1 (0.04) |
2 (0.08) |
6 (0.24) |
10 (0.39) |
12 (0.47) |
100 (3.93) |
աղբյուր: Climate-data.org[7] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրաբեգ խանումի դամբանը Քոնյա Ուրգենչում
-
Հաց են թխում
-
Տորթերի վաճառք շուկայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կաղապար:Enlace roto
- ↑ «IDMC Report». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ STANTOURS - Turkmenistan - Dashogus City / Tashauz
- ↑ Turkmenistan Airlines. «Turkmenistan Airlines' History». Վերցված է 22 de novembro de 2019-ին.
- ↑ «H chondrite meteorites». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ |autor=Klaus Pander|título=Guia de Cultura da Ásia Central|página=300|editora=DuMont Reiser|data=8 de outubro de 2010|local=Ostfildern, Alemanha}}
- ↑ Climate data. «Climate data: Daşoguz».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daşoguz travel guide from Wikivoyage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշօղուզ» հոդվածին։ |
|