Դավիթ V
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դավիթ V | |
---|---|
Վրաստանի թագավոր | |
Իշխանություն | 1154-1155 |
Թագադրում | 1154 |
Ծնվել է՝ | 1113 |
Ծննդավայր | Վրաստան |
Մահացել է՝ | 1155 |
Երկիր | Վրաստան |
Տոհմ | Բագրատիոնիներ |
Հայր | Դեմետրե I |
Երեխաներ | Demna of Georgia? |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Դավիթ V (1113, Վրաստան - 1155), վրաց թագավոր, Բագրատունիների արքայատոհմից, հաջորդել է Դեմետրե I-ին 1154 կամ 1155 թվականին։ Մահացել է 1155 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթը եղել է Դեմետրե I-ի ավագ որդին։ Նա, վախենալով, որ հայրը կարող է կրտսեր որդուն՝ Գեորգի I-ին դարձնել գահի Ժառանգորդ, 1130 թվականին ապստամբում է և հորը հարկադրում հրաժարվել գահից։ Դավիթը թագավոր է դառնում 1154 կամ 1155 թվականին։ Հայ և վրաց պատմիչները Դավիթի կառավարման շրջանի և նրա խորհրդավոր մահվան հանգամանքների վերաբերյալ հստակ և փոխհամաձայնեցված տեղեկություններ չեն հաղորդում։ Ըստ հայ պատմիչ Վարդան Արևելցու` Դավիթը կառավարել է մեկ ամիս և սպանվել է իր իշխանների` Սմբատ և Իվանե Օրբելիների կողմից, որոնք գաղտնի համաձայնության էին եկել նրա կրտսեր եղբոր՝ Գեորգիի հետ։ Օրբելյանների տոհմի պատմության մասին գրող պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, գրելով Վարդան Արևելցուց հետո, համառոտ պատմում է Դավիթի թագավորության մասին՝ նշելով, որ նա կառավարել է երկու տարի։ Նա հայտնում է նաև, որ Գեորգին երդվել է իր եղբորը՝ Դավիթին, որ ինքը կթագավորի այնքան ժամանակ, մինչև նրա տղան՝ Դեմնան, դառնա չափահաս։ Գեորգին հետո դրժել է իր երդումը։ Վրաց պատմիչները ասում են, որ Դավիթի կառավարումը տևել է վեց ամիս, բայց նրանք զգուշորեն խուսափում են նրա մահվան հետ կապված հանգամանքների մասին խոսելուց։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|