Jump to content

Դափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՏեսակՀարվածային նվագարան
Որակավորումmistuned percussion instrument? և հարվածային գործիք առանց բռնակի[1]
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ112.1 և 211.311[2]
Ձայնանմուշ
Դայրա

Դափ, դահիրա, տամբուրեն, հարվածային երաժշտական գործիք։ Կազմված է փայտյա կլոր, ոչ լայն շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմազան ձևերով ու անուններով կիրառվել և կիրառվում է թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի ժողովուրդների մոտ։ Փայտե շրջանակի ներսի կողմից կախված են լինում մետաղյա օղեր, բոժոժներ, արծաթյա դրամներ, ձայնահան այլ պարագաներ։ Նվագում են` ձեռքերի ափերով, մատներով զարկելով թաղանթին, նաև թափահարելով։ Հայերի, ինչպես և կովկասյան մյուս ժողովուրդների մոտ դափերն անսամբլային գործիքներ են։

Դափահարը, ըստ էության՝ դհոլահար է, սակայն դափին ոչ ամեն դհոլահար կարող է տիրապետել։ Դափը պահանջում է մատնահարվածների նուրբ զգացողություն տեխնիկական վարպետություն, որի լավագույն կատարողներից են եղել Բաբկեն Ավոյանը, Վլադիմիր Եգերյանը, Հայկ Քոչարյանը, Շավարշ Գևորգյանը, երիտասարդ սերնդից՝ Սամվել Թորոսյանը, Մեսրոպ Խալաթյանը և ուրիշներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
  2. https://omeka1.grinnell.edu/MusicalInstruments/items/show/57
  3. Հայ ժողովրդական նվագարաններ. Երևան: «Կոմիտաս». 2008. ISBN 978-99941-853-2-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափ» հոդվածին։