Jump to content

Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմանկարների ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան և non-departmental public body?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՎեստմինստեր
ՎայրSt Martin's Place?
Կազմված էNational Portrait Gallery Archive?
Մասն էNational Portrait Gallery Board of Trustees?
Ղեկավարության նստավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՀասցեSt. Martin's Place, WC2H 0HE
Հիմնադրվել է1856
Այցելուներ2 006 000 մարդ (2014), 2 145 486 մարդ (2015)[2][3], 1 949 330 մարդ (2016)[4], 1 586 451 մարդ (2018)[5] և 1 634 934 մարդ (2019)[6]
ՏնօրենSandy Nairne?[7][8], Nicholas Cullinan?[9] և Charles Saumarez Smith?[10]
Կայքnpg.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Դիմանկարների ազգային պատկերասրահ Լոնդոնում (անգլ.՝ National Portrait Gallery), աշխարհի առաջին դիմանկարների պատկերասրահը, որը հիմնադրվել է 1856 թվականին, որպեսզի հավերժացնեն նախորդ հարյուրամյակների բրիտանացիների կերպարները, ոչ միայն յուխաներկով դիմանկարներ, այլև մանրանկարներ, նկարներ, կիսանդրիներ, լուսանկարներ։ 1896 թվականից զբաղեցնում է Թրաֆալգարյան հրապարակին հարակից նեոռենեսանսյան շենքը։

Թանգարանի առաջին ձեռքբերումը Շեքսպիրի չանդոսովյան դիմանկարն էր։ Թանգարանը այցելուների առջև դռները բացել է 1859 թվականին։ Դիմանկարները սրահներում բաշխված են ըստ նկարում պատկերված մարդու ապրած ժամանակաշրջանի, սկսած Թյուդորների ժամանակաշրջանից։ Հավաքածուի համալրման ժամանակ նախընտրությունը տրվել է ոչ թե ստեղծագործության գեղարվեստական արժեքներին, այլ մոդելի պատմա-մշակութային նշանակությանը[11]։ Այդիսկ պատճառով մինչև 1969 թվականը արգելվում էր ձեռք բերել այն բրիտանացիների դիմանկարները, ովքեր դեռ ողջ էին։ Պատկերասրահում հայտնի համաշխարհային նկարիչների աշխատանքների հազվադեպ կարելի է հանդիպել, հիմնականում բրիտանացի միապետների դիմանկարներն են և նրանց մերձավորների՝ Հանս Հոլբայն Կրտսեր, Պիտեր Պաուլ Ռուբենս, Անտոնիս վան Դեյք։

20-րդ դարի վերջում Անգլիայի տարբեր հատվածներում գտնվող որոշ հնագույն արիստոկրատական կալվածքներ հարմարեցրել էին որպես Ազգային դիմանկարների պատկերասրահի մասնաճյուղեր։ Դրանց թվին են պատկանում՝ Մոնտակատ -հաուս՝ Մոնտակատում, Սոմերսեթ կոմսությունում, Էլիզաբեթյան ժամանակների բնակելի ճարտարապետության հազվագյուտ օրինակ։

2009 թվականին պատկերասրահը Վիքիմեդիային սպառնում էր դատական հայցերով՝ Վիքիպահեստում հանրության սեփականություն համարվող մի քանի հազար որակյալ լուսանկարներ տեղադրելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Heritage List for England
  2. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  3. Visits made in 2015 to visitor attractions in membership with ALVA
  4. Visitor Figures 2016 // The Art Newspaper — 2017. — Iss. 289. — ISSN 0960-6556
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  7. National Portrait Gallery director Sandy Nairne to step down (բրիտ․ անգլ.) // The IndependentBritain: 2014. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  8. New Director at the National Portrait GalleryNational Portrait Gallery.
  9. DR NICHOLAS CULLINAN APPOINTED NEW DIRECTOR OF THE NATIONAL PORTRAIT GALLERY, LONDONNational Portrait Gallery, 2015.
  10. Appointment of a New DirectorNational Portrait Gallery.
  11. National Portrait Gallery (Museum, London, United Kingdom) // The New Encyclopaedia Britannica. — Encyclopaedia Britannica, 2003. — Vol. 8. — P. 549. — 1044 p.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)» հոդվածին։