Դրունք Հայոց
Դրունք Հայոց | |
---|---|
Տեսակ | լեռնանցք |
Երկիր | Իրան |
Դրունք Հայոց կամ Արմինյան անցք, լեռնանցք Իրանում, Ղարադաղի լեռներում, Ահար կամ Ագար գյուղաքաղաքից հյուսիս։ Դրունք Հայոց լեռնանցքից ճանապարհը տանում է դեպի հյուսիս, դեպի Արաքսի հայտնի կամուրջներից մեկը՝ Խուդափերինի (հնում՝ Քարավազ) կամուրջը, որի հյուսիսային ծայրում գտնվում էր Նակորքան[1] (Նակորզան) քաղաքը[2]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունյաց լեռները ընդհատվում են Արաքս գետով այժմյան Մեղրի-Ագարակի մոտ և շարունակվում են գետի աջ ափից հարավ-արևելյան և արևելյան ուղղությամբ,ու հայտնի են Սիահկուհ կամ Ղարա-դաղ անունով։ Ստրաբոնը և այլ հեղինակներ այս լեռնաշղթան անվանել են Հայկական լեռներ[3]։
Այս լեռները Արաքս գետի և Կապուտան (այժմ՝Ուրմիա) լճի ավազանի միջև են, կազմում են բարձրադիր Ղարադաղի շրջանը, որը հին հայկական Պարսպատունիք գավառն է։ Հայկական լեռների գագաթներից հայտնի է Հաշտասարը (2939 մ)։ Էրատոսթենեսն այս լեռներում հիշատակում է Դրունք Հայոց լեռնանցքը, որը 14-րդ դարի հեղինակ Համդալլահ Ղազվինին անվանել է «Արմինիյան անցք»[4]։
Ստրատեգիական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհը մշտապես բնական կամուրջի դեր է ունեցել Արևմուտքի և Արևելքի միջև։ Այստեղով են անցել հին աշխարհի ռազմական և միջազգային քարավանային առևտրի ճանապարհները, որոնց համար մեշ պետությունները պատերազմներ են մղել թատերաբեմը եղել է Հայստանը։
Հայկական լեռնաշխարհը, շրջապատված լինելով բարձր լեռներով, արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունն ապահովել է մի քանի լեռնանցքների միջոցով, որոնք հին հայերը անվանել են «դրունք»՝ դռներ, «կղեսուրք», «կապան» և «պահակ», «ձեռնակ» բառերով։ Նվաճողներն առաջին հերթին ուշադրություն էին դարձնում այդ լեռնանցնքների վրա։ Այնտեղ կառուցել են հատուկ ամրություններ և կայազոր տեղավորել[5]։
Ֆիսկալ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնանցքով անցնող առևտրային քարավաններից ստացվող մաքսը և բաժը հանդիսացել են եկամուտների հսկայական աղբյուր։
Դրունք Հայոց լեռնանցքի և մյուս լեռնային անցքերի վրա առաջին անգամ ուշադրություն են դարձրել ասորեստանյան թագավորները դեռևս մ․թ․ա․ 13-րդ դարից սկսած, երբ կատարում էին ներխուժումներ Արածանիի հովիտը։ Հայկական լեռներում հայտնի այս լեռնանցքը ևս եղել է օտար նվաճողների ուշադրության կենտրոնում[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրունք Հայոց լեռնանցքը Վիքիմապիա կայքում[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 152 — 992 էջ։
- ↑ «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/457 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ ВДИ,1947, N4,էջ 226,ծան․3։
- ↑ Ս․Տ․Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի,Երևան,1963,էջ 50,72,80։
- ↑ 5,0 5,1 Սարդարյան, Սանդրո. «Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1». serials.flib.sci.am. էջեր 17, 36, 52, 75. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ http://wikimapia.org/40774450/hy/Դրունք-Հայոց.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Ընթերցե՛ք «դրունք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 457)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դրունք Հայոց կատեգորիայում։ |