Եվգենյա Խյամյալյայնեն
Եվգենյա Խյամյալյայնեն | |
---|---|
Ծնվել է | 1882 |
Ծննդավայր | Kemsky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1959 |
Մահվան վայր | Kalevala, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ |
Եվգենյա Իվանովնա Խյամյալյայնեն (ռուս.՝ Евгения Ивановна Хямяля́йнен, Յոուկի Խյամյալյայնեն, Ёуки Хямяляйнен, 1882, Kemsky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1959, Kalevala, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կարելացի ասացող, ունաների կատարող։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1953)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենյա Խյամյալյայնենը ծնվել է 1882 թվականին գյուղացիական ընտանիքում։ Հոր մահից հետո ութ տարի աշխատել է որպես բատրակ։
1907 թվականին ընդունվել է ազատ ունկնդիր Իմպիլախտիի ֆիննական ժողովրդական դպրոցում, ապա մոտ մեկ տարի ուսանել է Սերդաբոլսկի ուսուցչական սեմինարիային առընթեր շարժական դպրոցների ուսուցիչների դասընթացներում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է սևագործ բանվոր Մուրմանսկի երկաթուղու շինարարությունում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ուսուցուհի Վոկնավոլոկ և Ուխտա գյուղերում։ 1926-1929 թվականներին աշխատել է որպես սանիտար հիվանդանոցում, 1929 թվականից աշխատել է կոլտնտեսությունում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարահանվել Է Չելյաբինսկի մարզ, աշխատել կոլտնտեսությունում, պատերազմի ավարտից հետո վերադարձել հայրենիք։
1951 թվականին մասնակցել է Մոսկվայում Կարելո-ֆիննական ԽՍՀ երգի, երաժշտության և պարի շաբաթվան[1]։
1979 թվականին լույս է տեսել բանաստեղծ Ռեյո Տակալի «Ուխուտսաարի» գիրքը՝ նվիրված բանաստեղծի տատի՝ ասացող Խյամյալյայնենի հիշատակին։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունից հիշել է շատ ժողովրդական ռունաներ և հետագայում ինքն էլ հորինել է։ Նրա կատարմամբ բանագետները ձայնագրել են մի քանի տասնյակ ռունան կարելերեն լեզվով, բազմաթիվ հմայական խոսքեր, հանելուկներ և հեքիաթներ։ 1959 թվականին լույս է տեսել Եվգենյա Խյամյալյայնենի ստեղծագործությունների մեծ շարքը «Երգ նոր սամպոյի մասին» ժողովածուում (կազմող՝ Յակկո Ռուգոև)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хямяляйнен Е. И. // Писатели Карелии : биобиблиографический словарь — Петрозаводск, 2006. — С. 271—271; — С. 65-66.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хямяляйнен, Е. Стихи / Евгения Хямяляйнен; с карел. пер. Н. И. Богданов // На рубеже. — 1949. — N 12. — С. 34-35
- 60-летняя сказительница Евгения Ивановна Хямяляйнен(из района Калевалы) : фото П. Беззубенко // На рубеже. — 1949. — N 2. — С. 55
- Во славу мира : Руны, сказы и стихи сказителей и поэтов Карело-Финской ССР. — Петрозаводск : Госиздат К-Ф ССР, 1952. — 100 с.
- Хямяляйнен, Е. Вечно жив великий Сталин / Евгения Хямяляйнен; пер. с фин. В. Евсеев // На рубеже. — 1953. — N 3. — С. 21-22
- Хямяляйнен, Е. Ум и сердце мира / Евгения Хямяляйнен / пер. с карел. В. Евсеев // На рубеже. — 1951. — N 6. — С. 50-51
- Timonen, E. Ei mahti maahan jouda : lahikuvia runonlaulajista / Elina Timonen. — Petroskoi: Karjala, 1979. — 242 s. : kuv. — Sisalto: Jouki Hamalainen. — S. 105—114. — Текст фин.; Еуки Хямяляйнен // «Калевала» — памятник мировой культуры : библиогр. указ. лит. — Петрозаводск, 1993.
- Е. И. Хямяляйнен // «Калевала» — памятник мировой культуры : указ. лит. — Петрозаводск, 1974. — С. 24-25.
- Лавонен Н. Руны Ёуки // Ленинская правда. 1981. 31 дек.
- Е. И. Хямяляйнен // Календарь знаменательных и памятных дат Калевальского района, 2007 год. — Калевала, 2006. — С. 18-19.
- Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 3: Р — Я. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2011. С. 234—384 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0127-8 (т. 3)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|