Jump to content

Զաբար (Մալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զաբար
մալթ.՝ Ħaż-Żabbar
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
ՀամայնքPort Region (Port)?[1]
Մակերես5,3 կմ²
Բնակչություն15 404 մարդ (մարտի 31, 2014)[2]
Փոստային դասիչŻBR
Ավտոմոբիլային կոդM
Պաշտոնական կայքlocalgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zabbar/Pages/default.aspx(անգլ.)
Զաբար (Մալթա) (Մալթա)##
Զաբար (Մալթա) (Մալթա)

Զաբար[3][4] (մալթայերեն՝ Ħaż-Żabbar, պատմական անվանումը՝ Zabbaria[5]), քաղաք Մալթայի հարավարևելյան մասում։ Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է հինգերորդ տեղը[6]. 2014 թվականի մարտի վերջերին քաղաքում ապրում էր 15.404 մարդ[7]։

Սկզբնապես լինելով Զեյթուն քաղաքի թաղամասերից մեկը՝ Զաբարը 18-րդ դարի վերջերին առանձնացվել է, առանձին քաղաքի կարգավիճակ ստսցել և Մալթայի ասպետների ուխտի վերջին մեծ մագիստրի՝ Ֆերդինանդ ֆոն Հոմպեշի պատվին անվանվել Città Hompesch: 1997 թվականին Զաբբարը բարեկամացել է իտալական Պալերմոյի մետրոպոլիսի մեջ մտնող Վիլլաբատե քաղաքի հետ։

Հնագիտական պեղումների արդյունքները վկայել են, որ քաղաքի ներկայիս տարածքն ու նրա շրջակայքը բնակեցված են եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ Մարդիկ այստեղ ապրել են նաև հին և միջին դարերում։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1565 թվականին՝ Մալթա կղզու թուրքական պաշարման առնչությամբ։ Հետագայում Մալթան կառավարած Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետները պարսպապատել, ամրացրել են բնակավայրը, որի չափերը էական փոփոխություններ չեն կրել հաջորդած դարերում՝ Նապոլեոն Բոնապարտի, Մեծ Բրիտանիայի տիրապետության շրջաններում։

Քաղաքը մեծապես վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գերմանացիների ռմբակոծությունների հետևանքով։ Պատերազմից հետո վերականգնվել է, նորացվել։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://localgovernment.gov.mt/public-body/port-region-port/
  2. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  3. Cfr. "Zabbar" in "Meridiani - Malta", anno XXI, n. 166, marzo 2008, pp. 159-161.
  4. "Żabbar" in TCI 2007
  5. Archivio glottologico italiano, voll. 3-8, casa editrice Felice Le Monnier, 1895, p. 60.
  6. https://www.getty.edu/vow/TGNFullDisplay?find=&place=&nation=&english=Y&subjectid=7594244 |título = Żabbar |publicado = Getty Thesaurus of Geographic Names |língua = en |acessodata = 24 de dezembro de 2019}}
  7. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբար (Մալթա)» հոդվածին։