Զարինշահր (պարս.՝ زرینشهر), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Լենջան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 55 817 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Սպահան օսթանի արևմտյան մասում` Սպահան քաղաքից մոտ 30 կմ հարավ-արևմուտք, Զայանդե գետի ձախ ափին։ Մինչև 1970-ական թվականները կոչվել է Ռիզ-է Լանջան կամ ուղղակի Ռիզ։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 55 817 մարդ, որոնք կազմում էին 17 821 տնտեսություն[2]։ Զարինշահրը Սպահան օսթանի բնակչությամբ տասներկուերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.