Էթել Ռիդ
Էթել Ռիդ | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1874[1] |
Ծննդավայր | Նյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 1, 1912[2] (37 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, վիմագրող, նկարազարդող և նկարիչ-փորագրող |
Թեմաներ | գրաֆիկա |
Ethel Reed Վիքիպահեստում |
Էթել Ռիդ (անգլ.՝ Ethel Reed, մարտի 13, 1874[1], Նյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 1, 1912[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի նկարչուհի, գծագիր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1874 թվականի մարտի 13-ին, Նյուբերիպորտում (ԱՄՆ, Մասաչուսեթսի նահանգ)։ Նրա հայրը մահացել է այն ժամանակ, երբ Էթելը դեռ դեռահաս էր. նրա մայրը շատ դժվարությունների միջով է անցել։ Նկարչական կրթություն ստացել է նկարիչ-մանրանկարիչ Լորա Հիլլի մոտ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթելը, ում ստեղծագործական մեթոդի համար որպես հիմք է ծառայել բնօրինակից կատարված դիմանկարային էտյուդը, աշխատել է շատ ու հաջողությամբ։ Ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ 1985 թվականին նկարազարդել է Գերտրուդա Սմիթի գիրքը։ Հեշտ ճանաչելի նրա ձեռագիրը, որով կատարված են այդ նկարազարդումները, դարձել են նրա ֆիրմային ոճը, նա սկսել է ստեղծել պատի թերթեր։
Անգլիական «Պանչ» ամսագիրը Ռիդին պարբերաբար պատվիրել է ծաղրանկարներ, իսկ ԱՄՆ-ում նա աշխատել է միայն Նյու Յորքում ու Բոստոնում «Լեմսոն, Վոլֆ և ընկերություն» հրատարակչության հետ։
1896 թվականին նա մոր հետ մեկնել է Եվրոպա։ 1897 թվականին նրանք բնակություն են հաստատել Լոնդոնում, որտեղ Ռիդը աշխատել է որպես պատկերազարդող և այդ թվում նաև համագործակցել «Դեղին գիրքը» ամսագրի հետ։ Նրա հետագա ճակատագրի մասին տեղեկությունները շատ քիչ են։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կենսագիրը պնդում է, որ նրա մահվանը նպաստել են հարբեցողությունն ու քնաբեր դեղերի շատ օգտագործումը[4]։ Մահացել է 1912 թվականին քնած ժամանակ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://artsandculture.google.com/entity/wd/m04ggjf_
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Peterson, William S. The Beautiful Poster Lady: A Life of Ethel Reed. New Castle, DE: Oak Knoll Press, 2013.
- ↑ "Vanished in the Fog," transcript of a talk by William S. Peterson at the Library of Congress, 5/30/2013. [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Ռիդ» հոդվածին։ |
|
- Մարտի 13 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1912 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի գրաֆիկական դիզայներներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացի գրաֆիկներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի փորագրիչներ