Jump to content

Էլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ
Տեսակbeer style?
Ենթատեսակhigh fermentation beer?
 Ale (beer) Վիքիպահեստում

Էլ (անգլ.՝ ale), անգլիական ավանդական գարեջրի տեսակ։ Արտադրվում է բարձր խմորումով, պարունակում է 5-6,5% սպիրտ[1]։

«Էլ» բառը ստուգաբանորեն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի արմատից՝ հավանաբար «հարբածություն» իմաստով։ Արմատի հնդեվրոպական ծագումը հիմնավոր ապացուցվում է՝ համեմատելով ժամանակակից լեզուների հետ՝ դան․՝ և նորվ.՝ øl, ինչպես նաև իսլ.՝ öl (գերմանական լեզուների խումբ, որոնց պատկանում է նաև հին անգլիականը), լիտ.՝ և լատիշ․՝ alus - գարեջուր (հնդեվրոպական ընտանիքի Բալթիկյան խումբ), Ռուսաստանի հյուսիսում՝ ол (հարբածության խմիչք), ինչպես նաև էստ․՝ õlu և ֆիններեն՝ olut:

Անգլիայում «Էլ» անվամբ խմիչքը հայտնի է 12-րդ դարից[2]։

Մինչև 15-րդ դարը Անգլիայում գարեջրի արտադրության մեջ գայլուկ չի օգտագործվել, և ստացված խմիչքի բոլոր տեսակներն անվանել են էլ։ Էլի արտադրության ժամանակ որպես կոնսերվանտ և ածիկի համի երանգավորիչ՝ գայլուկի փոխարեն օգտագործում էին գրյուիտ, բույսերի ու համեմունքների խառնուրդ, որը եփում էին քաղցրահյութում։ Էլը շատ կարևոր դեր ուներ միջնադարում և հացի հետ միասին համարվում էր առաջին անհրաժեշտության սննդանյութ։ Նիդերլանդներից գայլուկի ներմուծումից հետո և մինչև 17-րդ դարի վերջը «էլ» (անգլ.՝ ale) բառը բացառապես օգտագործվում էր՝ նշելու այն խմիչքները, որոնք խմորվում էին առանց գայլուկի։ Գայլուկով խմորվածները անվանեցին գարեջուր (անգլ.՝ beer)։ 18-րդ դարում երկու բառերն էլ փոխեցին իրենց նշանակությունը[1][3][4]։

Էլը մեր ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլի պատրաստման համար օգտագործում են բարձրագույն խմորում։ Այն խմորման համեմատաբար հին մեթոդ է, որի ժամանակ մի քանի օրում խմորիչը բարձրանում է գարեջրի մակերևույթ[5], չնայած որոշ բրիտանական գարեջրագործներ օգտագործում են թթխմոր, որը չունի բարձրագույն խմորման վառ արտահայտված բնութագիր։ Օգտագործվում է կալցիումի սուլֆատով հարուստ ջուր[1]։

Ցածրագույն խմորմամբ ստացվող գարեջրի (օրինակ՝ լագեր) համեմատ էլը սովորաբար խմորվում է ավելի կարճ ժամանակահատվածում (5-6 օրում, որոշ տեխնոլոգիաներով՝ ավելի քիչ) և ավելի բարձր ջերմաստիճանում (մինչև 21 °C)[1][6]։ Բարձր ջերմաստիճանի խմորումը էժանացնում է արտադրությունը համեմատաբար «ցածրագույն» խմորմամբ գարեջրի, քանի որ չի պահանջվում սարքավորումների սառեցում կամ տաքացում, իսկ արտադրության որակը դրանից չի տուժում։ Բարձր ջերմաստիճանի խմորման դեպքում խմորասնկերը սինթեզում են բազմաթիվ բարդ եթերներ և այլ երկրորդական համային ու հոտային արտադրանքներ։ Արդյունքում էլը հաճախ մրգային համ է ունենում։

Կախված էլի պատրաստման բաղադրատոմսից՝ այն խմորվում է նշված ջերմաստիճանով 4-7 օր հատուկ տարաների մեջ, հետո լցվում է կեգերի մեջ և ուղարկվում լիարժեք խմորման +10…+13 °C ջերմաստիճանում։

Որպես էլ դասակարգված գարեջրի պատրաստման համար գերադասելի է օգտագործել գարու և ցորենի ածիկ, հազվադեպ՝ նաև աշորա։ Կարող են առկա լինել նաև անալի հացահատիկներ։ Լագերի համեմատ էլը ստացվում է ավելի մուգ, թունդ, խիտ և դառը (պակաս քաղցր)[7][8]։

Էլի բազմաթիվ տեսակներից առանձնանում է փեյլ-էլը (անգլ.՝ pale ale, բաց էլը), որն արտադրվում է բաց ածիկից և գայլուկի լավագույն տեսակներից։ Այն բաց գարեջուր է՝ կիտրոնի դեղին գույնով, գայլուկի բարձրացված քանակով, պարունակում է 5,9-8,5 % սպիրտ և 10,9-19,3 % հյութ[9]։ Էլի այլ տեսակներ են՝ էլի բաց ենթատեսակ բիտտեր, որը բավականին դառը համ ունի և արցաթագույնից մինչև նարնջագույն երանգ, փափուկ էլ՝ ոչ թունդ և քիչ գայլուկով, գարու գինի (անգլ.՝ barley wine)՝ էլի համեմատաբար ավելի խիտ ու թունդ տեսակ[5]։ Էլին ազգակից գարեջրի տեսակներ են նաև բարձրագույն խմորմամբ ստացվող պորտեր (էլի համեմատ ավելի քաղցր) և ստաուտ (էլի համեմատ ավելի թունդ) գարեջրերը[8]։

Շատ երկրներում Էլը կորցրել է իր հանրաճանաչությունը գարեջրի բազմաթիվ տեսակների ու ալկոհոլային այլ խմիչքների տարածման արդյունքում։ Վերջին տարիներին՝ Քրաֆտային գարեջրի հանրաճանաչության հետ մեկտեղ, նկատվում է Էլի արտադրման ու վաճառքի աճ[10]։

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում արդյունաբերական մասշտաբով թողարկված առաջին Էլը եղել է «Սիբիրյան սաթե կորոնան» (արտադրությունից հանված է)[11]։ Էլի ռուսական տեսակներից «Էլ խավոտ իշամեղուն» ստացել է միջազգային մրցանակներ (մեդալ Grand Gold կարգի Monde Selection 2015 մրցույթում, «International Brewing Awards 2015» ոսկե մեդալ շքանշան, ոսկի «Russia’s Best Amber Pale Ale» կարգում «World Beer Awards 2015»-ի շքանշան )[12][13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ale(անգլ.) — статья из Encyclopaedia Britannica.
  2. Ale // Merriam-Webster Dictionary
  3. Дж. Пенроуз, редактор журнала союза пивоваров «Albright Magazine» Добрый напиток англичан // Химия и жизнь : журнал. — 1966. — С. 68.
  4. Peter Mathias, «The Brewing Industry in England» Cambridge University Press, 1959
  5. 5,0 5,1 Фёдор Евсевский Библия бармена. — 2-е издание. — М.: Евробукс, 2008. — С. 182—183.
  6. Пиво — статья из энциклопедии «Кругосвет».
  7. Словарь кулинарных терминов (2012)
  8. 8,0 8,1 Кучер Л. С., Шкуратова Л. М. Технология приготовления коктейлей и напитков. — Профессиональное образование. — М.: Академия, 2005. — С. 76—77.
  9. «Пель-эль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Как три предпринимателя из Петербурга начали варить крафтовое пиво.
  11. Пшеничное пиво в России.
  12. Smallpack Beer Competition, International Ale Competition. Winners of 2015 Արխիվացված 2020-07-13 Wayback Machine.
  13. World Beer Awards 2015 Արխիվացված 2020-07-13 Wayback Machine.
  14. Grand Gold для пива «Эль Мохнатый Шмель» Արխիվացված 2017-10-22 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ» հոդվածին։