Jump to content

Էնկանտո (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնկանտո
անգլ.՝ Encanto
Երկիր ԱՄՆ
 Կոլումբիա
Ժանրֆենթեզի ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Թեմաինքնաբացահայտում[1], ինքնաընդունում[1], հանրային ընկալում[1], տաղանդ[1], նույնականություն[1], թոռների և տատիկ-պապիկների հարաբերություններ[1], ընտանիք[1], ընտանեկան կոնֆլիկտ[1], սոցիալական կարգավիճակ[1], մոգություն[1] և պերֆեկցիոնիզմ[1]
Թվականնոյեմբերի 24, 2021[2], նոյեմբերի 25, 2021[3] և նոյեմբերի 26, 2021[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋարեդ Բուշ, Բայրոն Հովարդ և Չարիզ Կաստրո Սմիթ
ՊրոդյուսերՔլարք Սփենսեր և Իվեթ Մերինո
Սցենարի հեղինակՋարեդ Բուշ և Չարիզ Կաստրո Սմիթ
ԵրաժշտությունԼին Մանուել Միրանդա
ՄոնտաժԹիմ Մերթենս
Պատմվածքի վայրԷնկանտո
ԿինոընկերությունWalt Disney Pictures[5]
Տևողություն109 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ255 405 360 $[6] և 96 093 622 $[6]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Էնկանտո» (անգլ.՝ Encanto - իսպ. Դյութանք), 2021 թվականի համակարգչային անիմացիոն երաժշտական ֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված «Walt Disney Animation Studios» և «Walt Disney Pictures» ստուդիաների կողմից։ Դիսնեյի 60-րդ ֆիլմն է։ Ռեժիսորներն են Բայրոն Հովարդը և Ջարեդ Բուշը, սցենարիստն է Չարիզ Կաստրո Սմիթը, պրոդյուսերն են Քլարկ Սփենսերը և Իվետ Մերինոն, ֆիլմի երգերի հեղինակն ու համահեղինակն է Լին-Մանուել Միրանդան։ Ֆիլմը կրկորինակել ել են Ստեֆանի Բեատրիսը, Ջոն Լեգուիզամոն, Մարիա Սեսիլիա Բոտերոն, Դայան Գերերոն, Ջեսիկա Դերոուն, Էնջի Սեպեդան և Ուիլմեր Վալդերրաման։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կոլումբիայի ֆանտաստիկ տարբերակում, խոսվում է Միրաբել Մադրիգալի՝ կոլումբիացի աղջկա մասին, ով հիասթափված է, որ իր ընտանիքի միակ անդամն է՝ առանց կախարդանքի։ Նա պետք է արկածախնդրության գնա, որպեսզի փրկի իր ընտանիքն ու տունը, երբ նրանց կախարդանքը սպառնում է ոչնչացմանը։

Ֆիլմի նախադիտումը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 3-ին Լոս Անջելեսի Էլ Կապիտան կինոթատրոնում, իսկ 2021 թվականի նոյեմբերի 24-ին այն ԱՄՆ-ում թողարկվել է 2D, RealD 3D կինոթատրոններում և Dolby Cinema ում։ Ֆիլմը դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից։

Մուլտֆիլմը պատմում է 15-ամյա աղջկա՝ Միրաբել Մադրիգալի մասին, ով ծնվել է կախարդական ընտանիքում։ Միևնույն ժամանակ, աղջիկն ինքը կախարդական ունակություններ չունի, ինչի համար շատ է ափսոսում։ Գործողությունները տեղի են ունենում Էնկանտո կոչվող վայրում, որը թաքնված է Կոլումբիայի լեռներում։ Էնկանտոն կախարդական վայր է, որտեղ զարմանալի բաներ են տեղի ունենում։ Եվ հենց Միրաբելն է ստիպված լինելու փրկել իր ընտանիքն ու Էնկանտոն կործանումից։

Ֆիլմի մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին[7]։

Թրեյլերը վերաբերում է Գաբրիել Գարսիա Մարկեսի աշխատանքին[8]։

  • Միրաբել - ֆիլմի գլխավոր հերոսուհին և միակը Մադրիգալների ընտանիքից, ով կախարդական պարգև չի ստացել։ Լավատես, իմպուլսիվ և վճռական, նաև շատ հասկացող, բայց աներևակայելի անփույթ (հաճախ բախվում է իրերին և ընկնում)։ Նրան ծանրաբեռնում է իր «սովորականը», բայց նա փորձում է դա ոչ մեկին ցույց չտալ։
  • Բրունո - Միրաբելի հորեղբայրը, ի վիճակի է տեսնել ապագան։ Մի անգամ նա կանխագուշակեց Մադրիգալների ընտանիքի տան կործանումը, որից հետո անհետացավ (իրականում նա թաքնվում էր տան պատերի մեջ), և նրա մասին ընտանիքում խոսելը դարձավ տաբու թեմա։ Նրա սենյակը ավազով լցված հսկա քարանձավ է։
  • Ալմա - Միրաբելի տատիկը և Մադրիգալների ընտանիքի մայրապետը։ Պատանեկության տարիներին նա ամուսնու՝ Պեդրոյի, փոքրիկ Բրունոյի, Պեպայի և Ջուլիետի հետ ստիպված է եղել փախչել հայրենի վայրերից։ Պեդրոյի մահից հետո նրան «հրաշք տվեցին»՝ նրա մոմը դարձավ կախարդական և ստեղծեց իր տունը, ուստի Ալման իր ողջ ուժով փորձում է պահպանել կախարդանքը։
  • Պեպա - Միրաբելի մորաքույրն է, նրա տրամադրությունը որոշում է քաղաքի եղանակը, հետևաբար նա միշտ փորձում է հանգիստ և կենսուրախ մնալ (թեև դա միշտ չէ, որ աշխատում է)։
  • Ջուլիետ - Միրաբելի մայրը, բարի և հոգատար կին, նա շատ է սիրում իր ընտանիքի բոլոր անդամներին։ Կարող է բուժել սննդով։
  • Ագուստին - Միրաբելի հայրն է։ Նա կախարդական պարգև չունի, քանի որ Մադրիգալների ընտանիքում չի ծնվել։ Նա առաջինն էր, ով հայտնաբերեց Միրաբելի հայտնաբերած կանխատեսումը։
  • Դոլորես - Միրաբելի զարմիկը, ով շատ լավ լսողություն ունի։ (Եթե Դոլորեսը իմացել է ինչ-որ բանի մասին, համարեք, որ բոլորն իմացել են)։
  • Կամիլո - Միրաբելի զարմիկը, ով կարողանում է փոխել արտաքինը։ Տիպիկ «տղա», խելագարվում է կատակների համար (հատկապես սիրում է ծաղրել Իզաբելային)։
  • Լուիզա - Միրաբելի քույրը՝ անհավատալի ուժով։ Նա «անդրդվելի» տպավորություն է թողնում, բայց իրականում մեծ պատասխանատվություն է զգում կատարվածի համար, ստանձնում է ավելին, քան կարող է դիմակայել և ընդհանրապես չգիտի, թե ինչպես հանգստանալ։
  • Իզաբելա - Միրաբելի քույրը, որն ունակ է ստեղծել տարբեր տեսակի բույսեր (հիմնականում ծաղիկներ)։ Սկզբում Միրաբելն այնքան էլ լավ չի շփվում նրա հետ, սակայն այն բանից հետո, երբ Իզաբելլան խոստովանում է, որ իր վրա ծանրանում է «իդեալական աղջկա» կերպարը, քույրերը հաշտվում են։ Նրա սենյակը հսկայական ծաղկած այգի է։
  • Անտոնիո - Միրաբելի զարմիկը, ընտանիքի ամենափոքրը։ Ֆիլմի սկզբում նա ստանում է իր պարգևը՝ շփումը կենդանիների հետ։ Նրա սենյակը արևադարձային անտառ է։
  • Ֆելիքս - Պեպայի ամուսինը՝ Միրաբելի հորեղբայրը։ Ինչպես Ագուստինը, նա էլ կախարդական պարգև չունի։
  • Մարիանո - Իզաբելայի փեսացուն։ Այն բանից հետո, երբ Միրաբելի պատճառով նշանադրության արարողությունը փչացավ, պարզվում է, որ Իզաբելան իրականում չէր ցանկանում ամուսնանալ նրա հետ («Ես դա արեցի միայն հանուն ընտանիքի»), և քույրերը պայմանավորում են նրա ծանոթությունը Դոլորեսի հետ։
  • Կասիտա - Մադրիգալ ընտանիքի տունը, որը ստեղծվել է կախարդությամբ։ Նրա «սիրտը» չմարվող մոմ է։ Նա կենդանի էակ է, թեև չի կարողանում խոսել, բայց կարողանում է շփվել ընտանիքի անդամների հետ և օգնել նրանց տարբեր իրավիճակներում։ Ամեն անգամ, երբ ընտանիքի նոր անդամը կախարդական պարգև է ստանում, նրա համար նոր սենյակ է ստեղծում, որը ներսում շատ ավելի մեծ է, քան դրսում։ Մուլտֆիլմի վերջում Կասիտան փլուզվում է, բայց նրա ընտանիքը վերակառուցում է նրան։

Մուլտֆիլմի տեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերին Միրանդան բացահայտեց, որ Ջոն Լասետերը՝ այն ժամանակ «Walt Disney Animation Studios»-ի գլխավոր ստեղծագործական տնօրենը, իրեն և Հովարդին ներկայացրել է անիմացիոն նախագծի գաղափարը[13]։ Միրանդան ասաց, որ նախագծի վրա աշխատանքները սկսվել են, բայց արտադրության վաղ փուլում են[13]։

2020 թվականի հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ ստուդիան անիմացիոն ֆիլմ է մշակում լատինաամերիկական ընտանիքի մասին։ Նշվում են նաև ռեժիսորների, պրոդյուսերների և սցենարիստների անունները[14]։

2020 թվականի հունիսի 18-ին հայտարարվեց «Էնկանտո» մուլտֆիլմի նախնական անվանումը։ Հաստատվել է նաև, որ նախագիծը ֆիլմ է, որի մասին Միրանդան խոսել է դեռևս 2016 թվականին, և ըստ տեղեկությունների՝ այն կախարդական ընտանիքից մի աղջկա մասին է։ Նախնական տեղեկություններն ասում էին, որ ֆիլմի գործողությունները տեղի կունենան Բրազիլիայում, սակայն Միրանդան հունիսի 22-ին հայտարարեց, որ ֆիլմը իրականում տեղի կունենա Կոլումբիայում[15]։ Նույն օրը հայտարարվեց, որ Կաստրո Սմիթը լինելու է ֆիլմի պրոդյուսերը, ինչպես նաև սցենարի համահեղինակը[15]։

2020 թվականի դեկտեմբերի 10-ին նախագիծը պաշտոնապես հաստատվեց Disney-ի ներդրողների օրվա հանդիպման ժամանակ, որտեղ ցուցադրվեց տեսահոլովակ, իսկ թողարկման մասին հայտարարվեց 2021 թվականի աշնանը[16]։

2020 թվականի հունիսին Միրանդան սկսեց գրել ֆիլմի սաունդթրեքը, որը կներառի ութ օրիգինալ երգ իսպաներեն և անգլերեն[15]։ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին «Կոկոյի գաղտնիքը» երգի համահեղինակ Ջերմեյն Ֆրանկոն սկսեց երաժշտություն գրել ֆիլմի համար[17][18][19]։ Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին։Բոլոր երգերի հեղինակն է՝ Ջերմեյն Ֆրանկոն, իսկ բոլոր երգերը գրել է Լին Մանուել Միրանդան։

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «The Family Madrigal»  Ստեֆանի Բեատրիս և Օլգա Մերեդիս 4:17
2. «Waiting On A Miracle»  Ստեֆանի Բաետրիս 2:41
3. «Surface Pressure»  Ջեսիկա Դարոու 3:22
4. «We Don't Talk About Bruno»  Կարոլինա Գայտան, Ադասսա, Րենզի Ֆելիզ, Դայան Գերերո և Ստեֆանի Բեատրիս 3:36
5. «What Else Can I Do?»  Դայան Գերերո և Ստեֆանի Բեատրիս 2:59
6. «Dos Oruguitas»  Սեբաստյան Յատրա 3:34
7. «All Of You»  Ստեֆանի Բեատրիս, Օլգա Մերեդիս, Լեգուիզամո, Ադասսա և Մալումա 4:38
8. «¡Hola Casita!»    0:46
9. «Colombia, Mi Encanto»  Կառլոս Վիվես 2:55
10. «Two Oruguitas»  Թիմ Յատրաս 3:34
11. «Abre Los Ojos»    3:16
12. «Meet La Familia»    2:08
13. «I Need You»    2:27
14. «Antonio’s Voice»    2:14
15. «El Baile Madrigal»    2:50
16. «The Cracks Emerge»    1:22
17. «Tenacious Mirabel»    1:35
18. «Breakfast Questions»    1:25
19. «Bruno’s Tower»    0:52
20. «Mirabel’s Discovery»    2:56
21. «The Dysfunctional Tango»    2:42
22. «Chasing The Past»    2:26
23. «Family Allies»    1:15
24. «The Ultimate Vision»    2:10
25. «Isabela La Perfecta»    1:20
26. «Las Hermanas Pelean»    1:17
27. «The House Knows»    1:28
28. «La Candela»    3:20
29. «El Río»    1:27
30. «It Was Me»    1:20
31. «El Camino De Mirabel»    2:09
32. «Mirabel’s Cumbia»    2:48
33. «The Rat’s Lair»    1:21
34. «Tío Bruno»    2:23
35. «Impresiones Del Encanto»    2:29
36. «La Cumbia De Mirabel" (featuring Christian Camilo Peña)»    2:46
37. «The Family Madrigal (Instrumental)»    4:17
38. «Waiting On A Miracle (Instrumental)»    2:41
39. «Surface Pressure (Instrumental)»    3:22
40. «We Don't Talk About Bruno (Instrumental)»    3:35
41. «What Else Can I Do? (Instrumental)»    2:59
42. «Dos Oruguitas (Instrumental)»    3:34
43. «All Of You (Instrumental)»    4:53
44. «Colombia, Mi Encanto (Instrumental)»    2:54
1:54:41

«Էնկանտո»-ի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսի Էլ Կապիտան կինոթատրոնում 2021 թվականի նոյեմբերի 3-ին և ԱՄՆ-ի կինոթատրոններում ցուցադրվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ RealD 3D և Dolby 3D ձևաչափերով[20][21][22]։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆիլմը կունենա բացառիկ 30-օրյա կինոցուցադրություն[23]։ «Էնկանտո»-ն թողարկվել է Disney + ում 2021 թվականի դեկտեմբերի 24-ին[24]։ Ֆիլմի համար նկարահանվել է նաև կարճամետրաժ ֆիլմ «Far From the Tree» (անգլ․՝ «Ծառից հեռու»).

Քննադատություններ և վաճառքի հասույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմսերի վճարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է «Գուչիի տունը» և «Չարի բնակավայր։Ռակկուն քաղաք» ֆիլմերի հետ։ Նախատեսվում է, որ 3700 կինոթատրոնների համախառն վաճառքը կկազմի 35-40 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին[25]։ Ֆիլմը նախադիտումների արդյունքում հավաքել է 1,5 միլիոն դոլար[26]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ի ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 91% հավանության վարկանիշ՝ 7,60/10 միջին գնահատականով՝ հիմնված 93 ակնարկների վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. «Էնկանտո-ի միջավայրը և մշակութային հեռանկարը նորություն են Դիսնեյի համար, բայց վերջնական արդյունքը նույնն է՝ կախարդիչ, գեղեցիկ անիմացիոն ժամանց ամբողջ ընտանիքի համար»[27]։ Metacritic-ում ֆիլմը 30 քննադատական ակնարկների հիման վրա հավաքել է 76 միավոր 100-ից, ինչը ցույց է տալիս ընդհանուր դրական արձագանքը[28]։ CinemaScore հեռուստադիտողները ֆիլմին միջին գնահատական են տվել[29]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իզաբելայի կերպարն ի սկզբանե նախատեսվում էր անվանել Ինես (Ines)։
  • Ջարեդ Բուշի խոսքով՝ Իզաբելան Մադրիգալների ընտանիքի առաջին թոռնուհին է և նա 21 տարեկան է։
  • Արտադրության սկզբնական փուլում Լուիզաին անվանել են Լիդիա (Lydia)։
  • Ըստ սյուժեի, Լուիզա Մադրիգալը 19 տարեկան է։
  • Միրաբելը Դիսնեյի մուլտֆիլմերում առաջին կին հերոսուհին է, ով ակնոց է կրում։
  • Միրաբելի կերպարը պետք է կոչվեր Մարիանա (Mariana)։
  • Կամիլոյի կերպարը նախատեսվում էր անվանել Կառլոս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Encanto — 2021.
  2. https://www.imdb.com/title/tt2953050/releaseinfo
  3. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  4. https://www.diariodenavarra.es/noticias/magazine/sociedad/2021/11/21/llega-espana-encanto-pelicula-disney-inspirada-colombia-magia-508272-1035.html
  5. https://www.imdb.com/title/tt12537368/?ref_=nm_flmg_prd_1
  6. 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
  7. Maritza Zuluaga (2020 թ․ դեկտեմբերի 11). «Disney's 'Encanto' is a new animated journey to Colombia». AL DÍA News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  8. Carolina Rodríguez Monclou. «ENCANTO: The Disney Film That Portrays Colombia - LatinAmerican Post». latinamericanpost.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 «Disney Drops a Magical First Trailer for Encanto». CBR (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հուլիսի 8. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Disney's 'Encanto' Adds Colombian Superstar Maluma to Voice Cast». Collider (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «So excited to announce the return of one of my favorite people, @DisneyAnimation 's good luck charm himself, @AlanTudyk !! I've written him as a weasel and a chicken… but now behold… our enthusiastic… but clueless toucan, Pico! #encanto #TudykToucanTuesday». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Good Morning America. «All the details of 'Encanto,' Disney's new film, revealed». Good Morning America (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. 13,0 13,1 «Lin-Manuel Miranda Reveals He's Making a Secret Disney Film». Vulture (ամերիկյան անգլերեն). 15 ноября 2016. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  14. «Report: 'Zootopia' Directors Byron Howard and Jared Bush To Helm Disney Animation's Newest Film Centered on A Latinx Family». thedisinsider.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  15. 15,0 15,1 15,2 Greg Evans, Greg Evans (2020 թ․ հունիսի 22). «Lin-Manuel Miranda Confirms New Disney Animated Movie Set In Colombia». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  16. «The Walt Disney Company Investor Day 2020» (PDF) (անգլերեն). 20 июня 2020.
  17. «I feel so lucky to be surrounded by amazing artists all collectively bringing a new story to life. DAY ONE of score recording is such an incomparable highlight. This score is a triumph. Can't wait to share who wrote it and for you all to hear it and cry your eyes out». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «'Dora and the Lost City of Gold' & 'Tag' composer Germaine Franco scores Walt Disney Animation Studios' 'Encanto'». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. Good Morning America. «All the details of 'Encanto,' Disney's new film, revealed». Good Morning America (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. Devon Forward (2021 թ․ հունիսի 10). «Encanto Release Date, Cast, And Plot - What We Know So Far». Looper.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  21. «Disney's Encanto Animated Movie Release Date Announced». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  22. Brian D. Renner. «Everything You Need to Know About Encanto Movie (2021): Jul. 12, 2021 - added a poster to the photo gallery». Movie Insider (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  23. Erik Pedersen,Jill Goldsmith, Erik Pedersen, Jill Goldsmith (2021 թ․ սեպտեմբերի 10). «Disney's 'Eternals', 'West Side Story', 'Encanto', 'Last Duel' & More To Hit Theaters Ahead Of Streaming Bow». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. «When Is Disney's Encanto Coming To Disney+? | What's On Disney Plus» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. Anthony D'Alessandro,Nancy Tartaglione, Anthony D'Alessandro, Nancy Tartaglione (2021 թ․ նոյեմբերի 23). «'Encanto' To Make The Whole World Sing With $70M+ Global Opening – Box Office Preview». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Anthony D'Alessandro, Anthony D'Alessandro (2021 թ․ նոյեմբերի 24). «'Encanto' Sings $1.5M, 'House Of Gucci' Builds $1M+ In Tuesday Previews». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  27. «Encanto - Review». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  28. «Encanto on Metacritic». Metacritic. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. «Find CinemaScore». CinemaScore (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]