Ընթրիք
Ընթրիք, հն.` երեկոներ (հին հունարեն՝ δεῖπνον «երեկոյան կերակուր»), օրվա վերջին կերակուրն է, որպես կանոն երեկոյան կամ գիշերը։ Ընթրիքը, որպես որպես ճաշերից մեկը, պատրաստվում է երեկոյի համար։
Հյուրանոցներում ընթրիքը համարվում է կես պանսիոնի կամ պանսիոնի մի մասը։
Ընթրիքը տարբեր երկրներում և մշակույթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր մշակույթներում գոյություն ունեն ընթրիքի տարբեր ավանդույթներ։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական հուշարձաններում.
Ա.Ս.Պուշկին[1]
«Որդին մտածեց. Լավ ընթրիք լիներ մեզ, այնուամենայնիվ մեզ դա պետք կգար։»
Գերմանիա, Ավստրիա և Շվեյցարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում ընթրիքը կոչվում է «Abendessen», նաև «Abendmahlzeit» և «Abendbrot», Գերմանիայի հարավում և Շվեյցարիայում ՝ «Nachtessen» և «Znacht», իսկ Ավստրիայում՝ «Nachtmahl»: Այստեղ երեկոյան ցանկացած կերակուր ընթրիք է։ Գերմանախոս երկրների ընթրիքի ժամը, տեսակը և քանակը կարող է մեծապես տարբերվել մնացած մշակույթների ավանդույթներից և անհատական սովորություններից։
Սովորական է համարվում վաղ երեկոյան ընթրիքը, դա վերջին կերակուրն է, նման տիպիկ ընթրիք կարող է լինել հաց` պանրով կամ երշիկով։
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանում նախաճաշը հաճախ բացակայում է, բայց ընթրիքը համարվում է հիմնական կերակուրը և շատ առատ է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пушкин А. С. Сказка о царе Салтане.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընթրիք // Ռուսաց լեզվի բացատրական բառարան / հրատ. Դ.Ն.Ուշակովի. — Մ.: Արտասահմանյան և ազգային բառարանների պետական հրատարակչություն.