Ընձքար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընձքար (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ընձքար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խութ-Բռնաշենի գավառակ |
Այլ անվանումներ | Ընծքար, Ինձքար, Ինցքար |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ընձքարեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ընձքար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում։ Գտնվում էր Խուլփ գյուղի հարավ-արևմուտքում, Դարկոշ լեռան փեշերին, Բաթման գետի օժանդակներից մեկի ափին՝ լեռնային վայրում։ Հանդիսանում է գավառակի ամենախոշոր հայաբնակ գյուղեր։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը ծագել է անցք-քար բառերի աղավաղումից ու կրճատումից։ Այն սկզբում վեր է ածվել ընց-քարի, իսկ այնուհետև ընձքարի։ Այս անվանումը կապ ունի գյուղում գտնվող ծակ ունեցող քարի հետ, որի միջով կանայք անցնելով իբր հղիանում էին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 120-240 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, շերամապահություն և անասնապահություն էր։ Բուծում էին խոշոր եղջերավոր անասուններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընձքարն ուներ Սբ. Գևորգ անունով հայկական եկեղեցի։ Ըստ XV դարի եկեղեցական մատյանների գյուղը պատկանելիս է եղել Եղրդուտի Սբ. Հովհաննես վանքին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 380
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն