Թորած ջուր
Արտաքին տեսք
Թորած ջուր, թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուր։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են անագե փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 204)։ |