Jump to content

Ժենևիև Տեժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենևիև Տեժու
 
Կուսակցություն՝ Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կին գործարար
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հունվարի 31, 1944(1944-01-31) (80 տարեկան)
Ծննդավայր Նիել, Սանագա-Մարիտիմ, Լիտտորալ, Կամերուն
Քաղաքացիություն  Կամերուն

Ժենևիև Հանլոնգ Տեժու (ֆր.՝ Geneviève Tjoues, հունվարի 31, 1944(1944-01-31), Նիել, Սանագա-Մարիտիմ, Լիտտորալ, Կամերուն), կամերունցի քաղաքական գործիչ, ով ներկայումս հանդիսանում է Սենատի փոխնախագահ։

Վաղ կյանքը և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենևիև Հանլոնգը ծնվել է 1944 թվականի հունվարի 31-ին Կամերունի Լիտտորալ շրջանի Նիել գյուղում։ Վաղ տարիքում որբ էր և մեծացել է Էդեայի կաթոլիկ միանձնուհիների կողմից[1]։ Սոցիալական տնտեսության, տեքստիլ և հագուստի արդյունաբերության բարձրագույն կրթության վկայագիր ունի։ Նա սովորել է Ֆրանսիայում[1]։

Տեժուն 1979 թվականից մինչև 1997 թվականը ավագ դպրոցի ուսուցիչ էր[1]։

1978 թվականին Տեժուն հիմնել է Rainbow հիմնադրամը, որն ապահովում է մասնագիտական ուսուցում երիտասարդ միայնակ մայրերին[1] և Էդեայում նա համարվում է «միայնակ մայրերի աստվածամայրը»[2]։ 1995 թվականին նա հիմնել է «Alpha Lumière Sarl» ընկերության։

Տեժուն Կամերունի ազգային ժողովրդավարական շարժման անդամ է և կանանց կազմակերպության նախագահն է։ 2011 թվականին եղել է կուսակցության համագումարի փոխնախագահ, իսկ 1997 թվականից մինչև 2010 թվականը Ազգային ժողովում կուսակցության պատգամավոր և փոխնախագահ[1][3]։

2013 թվականին նա եղել է երկրում առաջին Սենատի ընտրություններում ընտրված հինգ կանանցից մեկը[4] և նախագահ Պոլ Բիյայի կոմիղ նշանակվել է փոխնախագահ[2]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեժուն քրիստոնյա է[3], ամուսնացած է և ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Tjoues Geneviève». Democratic Rally of the Cameroonian People.
  2. 2,0 2,1 Juompan-Yakam, Clarisse (2013 թ․ սեպտեմբերի 6). «Genevieve Hanglog-Tjouès» (French). Jeune Afrique. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Combats de figures politiques féminines au Cameroun». I Know Politics (French). 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Kendemeh, Emmanuel (2013 թ․ հունիսի 13). «Cameroon: Women Register Remarkable Presence in Senate». All Africa. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.