Jump to content

Ժոզեֆին դը Բոհարնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆին դը Բոհարնե
Ծնվել է՝հունիսի 23, 1763(1763-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրLes Trois-Îlets
Մահացել է՝մայիսի 29, 1814(1814-05-29)[4][3][5][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՌյուեյ-Մալմեզոն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմDuc de Dalberg?
արվեստի կոլեկցիոներ, գծանկարիչ, արվեստագետ և մեկենաս
ՀայրJoseph-Gaspard de Tascher de La Pagerie?
ՄայրRose Claire des Vergers de Sannois?
ԵրեխաներԷժեն դե Բոհարնե և Հորտենզիա Բոգարնե[6]
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան

Ժոզեֆին դը Բոհարնեն (ֆր.՝ Joséphine de Beauharnais [ʒo.ze.fin də‿bo.aʁ.nɛ], ծնված՝ Մարի Ռոզ Ժոզեֆա Տա՛ե դե լա Պաժերի (ֆր.՝ Marie Rose Josepha Tascher de La Pagerie), հունիսի 23, 1763(1763-06-23)[1][2][3][…], Les Trois-Îlets - մայիսի 29, 1814(1814-05-29)[4][3][5][…], Ռյուեյ-Մալմեզոն), Նապոլեոն Բոնապարտի առաջին կինը[7], ֆրանսիացիների կայսրուհի 1804-1809 թվականներին։ Նապոլեոնի հետ ամուսնացել է 1796 թվականի մարտի 9-ին։ Նապոլեոն Բոնապարտը Ժոզեֆինայի երկրորդ ամուսինն էր. առաջինը՝ Ալեքսանդր դը Բոհարնեն, գլախտվել է 1793 թ.՝ Ֆրանսիական հեղափոխության այսպես կոչված «տեռորի տարիներին»։ Առաջին ամուսնուց դուստր Հորտենսիայի միջոցով Ժոզեֆինը հանդիսանում է ֆրանսիացիների կայսր Նապոլեոն III-ի տատը։ Իր որդու Էժեն դը Բոհարնեի միջոցով նա կապված է շվեդական և դանիական թագավորական տների հետ։ Ներկայումս իշխող Բելգիայի, Նորվեգիայի և Լյուքսեմբուրգի թագավորական տները նույնպես նրանից են սերվում։

Ժոզեֆինն ի վիճակի չի եղել Նապոլեոնին զավակ պարգևել, ինչի պատճառով նրանք ամուսնալուծվել են 1810 թվականին։ Ժոզեֆինից հետո Նապոլեոնը ամուսնացել է Ավստրիայի կայսեր դուստր Մարիա Լուիզայի հետ, սակայն շարունակել է ջերմ զգացմունքներ տածել Ժոզեֆինի նկատմամբ։ Հաղորդվում է, մահվանից առաջ Նապոլեոն Բոնապարտի վերջին խոսքերն էին. «Բանակ։ Ֆրանսիա։ Ժոզեֆին»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/459191
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. Гортензия (Евгения Богарне) (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. IX. — С. 339.
  7. «Жозефина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆին դը Բոհարնե» հոդվածին։