Լինդա Ֆե
Լինդա Ֆե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Բենկեն, See-Gaster Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lindafaeh.ch |
Linda Fäh Վիքիպահեստում |
Լինդա Ֆե (գերմ.՝ Linda Fäh, նոյեմբերի 10, 1987[1], Բենկեն, See-Gaster Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի երգչուհի, հաղորդավար։ 2009 թվականին արժանացել է «Միսս Շվեյցարիա» կոչմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆեն ստացել է բանկային գործավարի մասնագիտական որակավորում։ 2006 թվականին ընտրվել է Միսս Հարավարևելյան Շվեյցարիա։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է բանկային սպասարկման ծառայությունում, 2009 թվականին տեղափոխվել է մասնավոր բանկ՝ որպես օգնական։ Նույն թվականին ընտրվել է Միսս Շվեյցարիա[2]։ 2010 թվականին ներկայացրել է Շվեյցարիան «Միսս Տիեզերք» մրցույթում[3]։
Ֆեի՝ որպես «Միսս Շվեյցարիա» պաշտոնավարման տարվա ընթացքում արևելաշվեյցարական TVO-ի տարածաշրջանային հեռարձակողը սկսել է TVO Extra շարքը, որտեղ Ֆեն հանդես է եկել որպես հաղորդավար։
Ֆեն Շվեյցարական Կարմիր Խաչի կամավոր դեսպանն է և ներգրավված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը և վաղ հայտնաբերման արշավներում։
2012 թվականի օգոստոսին Ֆեն բարձրացել է Մաթերհորն ընկերոջ՝ Լորենա Օլիվերիի և երկու լեռնային ուղեկցորդների հետ[4]։ Դրդապատճառն այն էր, որ նա, ինչպես և 2009 թվականի Միսս Շվեյցարիայի ընտրությունների որոշ այլ թեկնածուներ, շվեյցարական հեռուստատեսության վիկտորինայի ժամանակ չէին ճանաչել այդ լեռը[5]։
2017 թվականին Ֆեն ամուսնացել է Մարկո Դեթվիլերի հետ[6]։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիսին Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած Musikantenstadl-ում Ֆեն կատարել է Ich & du (հայերեն՝ Ես և դու) երգը[7]։ Այնուհետև շուրջ 60 անգամ հանդես է եկել որպես Սուրբ Ծննդյան (գերմ.՝ Weihnachtszirkus Salto Natale) կրկեսային ծրագրերի գլխավոր երգչուհի[8]։ 2011 թվականի վերջին People for People գալայում Ֆեն զուգերգ է կատարել Ալ Բանոյի հետ։
2013 թվականի նոյեմբերին Լինդան թողարկել է իր առաջին հիթ սինգլը՝ Unendlich wie das Meer։ 2014 թվականի մայիսին նրա դեբյուտային Du oder keiner (հայերեն՝ «Դու կամ ոչ ոք») ալբոմը թողարկվել է Telamo ձայնագրման լեյբլի կողմից[9]։ Կարճ ժամանակ անց Ֆրիբուրգի Musikantenstadl-ում Լինդան կատարել է իր Augen wie Feuer (հայերեն՝ «Կրակի պես աչքեր») երգը[10]։ Հաջորդ ելույթը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսին ARD-ի Immer wieder sonntags ծրագրում, որտեղ նա երգել է Sterne über Venedig երգը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014: Du oder keiner
- 2015: Du kannst fliegen
- 2018: Herzschlag
- 2022: Federleicht
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013: Unendlich wie das Meer
- 2014: Du oder keiner
- 2014: Sterne über Venedig
- 2014: Augen wie Feuer
- 2015: Morgen träumen wir gemeinsam
- 2015: Wenn sich unsre Lippen berühren
- 2015: Titanic
- 2016: Der süsseste Schuft
- 2016: Crazy Night
- 2017: Der perfekte Herzschlag
- 2018: Lange, lange wach
- 2021: Ringe anprobiern
- 2021: Lieblingsplatz
- 2022: Schwestern
- 2022: In der Mitte deines Herzens
- 2022: Ich liebe Rom
- 2022: Worte aus den Wolken
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Basler Zeitung; Miss Schweiz
- ↑ Miss-Universe-Wahl - Linda Fäh: «Natürlich bin ich enttäuscht», 24. August 2010, Blick.ch
- ↑ «Linda Fäh - Geschafft! Sie erreicht den Gipfel des Matterhorns». Վերցված է 2019-03-14-ին.
- ↑ «Beitrag Outdoor Active». Արխիվացված օրիգինալից 2016-03-04. Վերցված է 2024-03-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Aurelia Forrer: Linda Fähs Traumhochzeit am Comersee. In: Schweizer Illustrierte vom 7. Juli 2017.
- ↑ «Linda Fäh - «Kann hoffentlich Jung und Alt begeistern»». Վերցված է 2017-08-22-ին.
- ↑ «Linda Fäh - «Ich lebe nur noch für Salto Natale»». Վերցված է 2019-03-05-ին.
- ↑ «Das neue Album „Du oder keiner" von Linda Fäh ist ab 2. Mai im Handel erhältlich. In: Telamo». 30. April 2014.
- ↑ «Musikantenstadl Fribourg | ip|media» (գերմաներեն). Վերցված է 2017-06-13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Ֆե» հոդվածին։ |
|