Jump to content

Լորատադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորատադին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար79794-75-5
PubChem CID3957
DrugBankDB00455
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.120.122 Խմբագրել Վիքիդատայում

Լորտադին, վաճառքային անվանումը՝ կլարիտին, դեղորայք որը կիրառվում է ալերգիկ հիվանդություններ բուժելու համար[1]։ Հաճախ կիրառվում է ալերգիկ ռինիտի և եղնջացանի բուժման համար[1]։ Հասանելի է նաև նրա պսևդոէֆեդրինի հետ կոմբինացված տարբերակը, որը առավել հայտնի է որպես լորտադին/պսևդոէֆեդրին[1]։ Այն նշանակվում է ներքին ընդունման ձևով[1]։

Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ քնկոտությունը, բերանի չորությունը և գլխացավը[1]։ Ծանր կողմնակի ազդեցությունները հազվադեպ են և ներառում են՝ ալերգիան, ցնցումները և հեպատոտոքսիկությունը։ Հղիության ժամանակ կիրառումը համարվում է անվտանգ[2], սակայն այս փաստը դեռևս բավարար ուսումնասիրված չէ[3]։ Լորատադինի նշանակումը մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում[3]։ Լորդտադինը դասվում է երկրորդ սերնդի հակահիստամինային դեղերին[1]։

Լորատադինը արտոնագրվել է 1980 թվականին, իսկ վաճառքը սկսվել է 1988 թվականից[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենաարդյունավետ և անվտանգ հիմնական դեղերի ցանկում[5]։ Լորատադինը հասանելի է նաև որպես ջեներիկ[1]։ Զարգացող աշխարհում ամսական մեծածախ վաճառքը ներքին ընդունման դեղաչափի համար կազմել է 0.01-0,06 ԱՄՆ դոլար 2015 թվականի դրությամբ[6]։ ԱՄՆ-ում այն նշանակվում է առանց դեղատոմսի[1]։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորատադինը ցուցված է ալերգիկ հիվանդություների ախտանշանային բուժման համար, հաճախ կիրառվում է ալերգիկ ռինիտի, եղնջացանի[7], խրոնիկական իդիոպաթիկ եղնջացանի և այլ մաշկային ալերգիկ հիվանդությունների դեպքում[8]։ Ալերգիկ ռինիտի դեպքում լորատադինը արդյունավետ է ինչպես քթային այնպես էլ ակնային ախտանիշների՝ փռշտոցի, քթահոսության, քորի, աչքերի այրոցի համար[9]։

Ինչպես ցետիրիզինը, լորատադինը նույնպես մեղմում է քորի զգացողությունը՝ Կիմուրասի հիվանդության դեպքում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Loratadine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Loratadine Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 «Clarityn Allergy 10mg Tablets (P) - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. Fischer, Jnos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 549. ISBN 9783527607495.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Loratadine». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-08-01-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  7. Pons-Guiraud, A; Nekam, K; Lahovsky, J; Costa, A; Piacentini, A (2006). «Emedastine difumarate versus loratadine in chronic idiopathic urticaria: A randomized, double-blind, controlled European multicentre clinical trial». European Journal of Dermatology : EJD. 16 (6): 649–54. PMID 17229605.
  8. Jasek, W, ed. (2007). Austria-Codex (German). Vol. 1 (2007/2008 ed.). Vienna: Österreichischer Apothekerverlag. էջեր 1768–71. ISBN 978-3-85200-181-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Ueda, T; Arai, S; Amoh, Y; Katsuoka, K (2011). «Kimura's disease treated with suplatast tosilate and loratadine». European Journal of Dermatology : EJD. 21 (6): 1020–1. doi:10.1684/ejd.2011.1539. PMID 21914581.