Լուտոսի ճակատամարտ
Թվական | 794 |
---|---|
Մասն է | Ռեկոնկիստա |
Վայր | Grado? |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Լուտոսի ճակատամարտ (իսպ.՝ batalla de Lutos), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 794 թվականին՝ Լուտոս անունով տարածքում, որտեղ Աստուրիայի Ալֆոնսո II արքայի զորքը պարտության է մատնել մավրերին` Աբդ ալ Մալիկ իբն Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի հրամանատարությամբ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 710-ական թվականներից, արաբների կողմից Պիրենեյան թերակղզու գրավումից, մավրները և Աստուրիայի լեռներում իրենց անկախությունը պահպանած քրիստոնյաները բազմաթիվ պատերազմեր էին վարում միմյանց դեմ[1]։
Մավրների ներխուժումը դեպի իսպանական քրիստոնյաների տարածքներ հատկապես ակտիվ է եղել սկսած 790-ական թվականներից. 791 թվականին մավրերը ոչնչացնում են Գալիսիան և Բուրբինա գետի մոտ տեղի ունեցած մարտում կործանում Բերմուդո I-ի հրամանատարությամբ կռվող աստուրիացիների զորքերը, իսկ 792 թվականին կործանում են Ալավան։ Այդ հարձակումները ստիպում են նոր արքա Ալֆոնսո II-ին տեղափոխել աստուրիական թագավորության մայրաքաղաքը Պրավիայից իր կարծիքով ավելի անվտանգ Օվիեդո[2][3]։
Ըստ Իբն Իդարիի վկայության, 794 թվականին Կորդովայի ամիրայության Էմիր Հիշամ I-ը նոր արշավանք է նախաձեռնել Աստուրիական թագավորության դեմ։ Նա երկու բանակ է հավաքոել, որոնց հրամանատարությունը վստահել է երկու եղբայրներին` Աբդ ալ-Կարիմին և Աբդ ալ-Վահիդին, Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի որդիններին։
Երկու բանակներն էլ միաժամանակ Կորդովայից ելնելով, մտնում են Ալֆոնսո II կալվածքներ, և չհանդիպելով լուրջ դիմադրության, քրիստոնեական շատ տարածքներ են ոչնչացնում։ Աբդ ալ-Կարիմի գլխավորությամբ բանակը թալանում է Ալավան և Կաստիլիան, նրանք այստեղ հարուստ ավար են ունենում, իսկ մավրերը Աբդ ալ-Ամալիկի գլխավորությամբ գրոհում են Օվիեդոն։ Վերջերս թագավորության մայրաքաղաք դարձած քաղաքը գրավվում և ավերվում է, Ֆրուէլե I-ի օրոք կառուցված քրիստոնեական բոլոր տաճարները ոչնչացվում են, նրանք, ովքեր չեն հասցրել փախչել, գերի են ընկնում[3][4][5][6]։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն ճանապարհով Կորդովայի ամիրայություն վերադառնալիս մավրների բանակը Աբդ ալ-Մալիկ իբն Աբդ ալ-Վահիդ իբն Մուհիդի գլխավորությամբ Պուերտո-դե-լա-Մեզա լեռնանցքում հանդիպում է Ալֆոնսո II արքայի գլխավորած զորքին։ Քրիստոնյաներին հաջողվում է արաբներին շրջափակման մեջ գցել Լուտոս ճահճոտ տեղանքում։ Այստեղ ճանապարհը նեղանում էր` ձգվելով երկու մեծ բլուրների միջև, որը զրկում էր Աբդ ալ-Մալիկի հեծելազորին ազատ շարժվելու հնարավորությունից։ Աստուրիացիները մավրերի համար անսպասելիորեն հարձակվում են բարձունքներից և արյունալի մարտում ոչնչացնում մուսուլմանական զորքի մեծ մասը։ Զոհերի մեջ էր նաև ինքը Աբդ ալ-Մալիկը։ Մավրերի կողմից գրավված ամբողջ ավարը հասնում է Ալֆոնսո II-ին. Օվիեդոյում գերի ընկած քրիստոնյաներն ազատ են արձակվում[2][3][4][6]։
Ավելի ուշ շրջանի պատմիչները զգալիորեն գերագնահատում էին աստուրիացիների հաղթանակը Լուտոսում։ Արդեն իսկ «Ալֆոնսո III–ի ժամանակագրությունում» ասվում էր, որ սպանված մավրերի քանակը կազմում էր 70 000 մարդ[7], իսկ Լուկա Տուիսկու «Համաշխարհային ժամանակագրությունում» սպանված մուսուլմանների թիվը հասնում էր 90 000-ի։ Ուրիշ հեղինակներ գրում էին, որ հետապնդելով նահանջած մուսուլմաններին` Ալֆոնսո II-ի մարտիկները հասել էին մինչև Տահո գետ և Լիսաբոնի շրջակայք։ Լուտոսի ճակատամարտը Ռոդրիգես Հիմենես դե Ռադան «Արաբների պատմություն» գրքում նկարագրել է որպես մավրերի դեմ աստուրիացիների ամենամեծ հաղթանակներից մեկը։ Իսկ իրականում, զոհված մավրերի քանակը միջնադարյան հեղինակների կողմից շատ ավելի գերագնահատված էր[4][8][9]։ Ենթադրվում է, որ Ալֆոնսո II-ի զորքը կարող էր կազմված լինել 5000 մարդուց, իսկ մուսուլմանների քանակը հասնել 6000-ի. աստուրիացիների կորուստը կարող էր կազմել 600, իսկ սպանված մավրերի թիվը` շուրջ 1600[10]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Լուտոսի ճակատամարտի պարտությանը` Հիշամ I-ը արդեն 795 թվականին նոր արշավանք է կազմակերպում դեպի Աստուրիական թագավորություն։ Այդ ներխուժման ժամանակ Կորդովյան ամիրայության բանակը երեք անգամ ջախջախում է աստուրացիներին Բաբիասի, Կիրոս գետի և Նալոն գետի ճակատամարտերում և նորից գրավում է Ալֆոնսո II-ի թագավորության մայրաքաղաք Օվիեդոն[2][3][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Реконкиста / Г. Н. Попова // Пустырник — Румчерод. — М. : Большая российская энциклопедия, 2015. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 28). — ISBN 978-5-85270-365-1.
- ↑ 2,0 2,1 2,2 Suárez Fernández L. Historia de Espana antigua y media. — Ediciones Rialp, 1976. — P. 170—171. — ISBN 978-84-321-1882-1
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 José Javier Esparza. La gran aventura del reino de Asturias: Así comenzó la Reconquista. — Madrid: La Esfera de los Libros, 2009. — P. 149—159. — ISBN 978-8-4997-0404-3
- ↑ 4,0 4,1 4,2 Gebhardt V. Historia general de España. — Madrid: Librería Española, 1864. — Т. II. — P. 392—393 & 442.
- ↑ Lévi-Provençal É. Histoire de l’Espagne musulmane. — Paris: Maisonneuve et Larose, 1999. — Т. II. — P. 143. — ISBN 978-2-7068-1386-3
- ↑ 6,0 6,1 Gonzalo Martínez Díez. El condado de Castilla, 711—1038: la historia frente a la la leyenda. — Valladolid: Marcial Pons Historia, 2005. — Т. 1. — P. 113. — ISBN 978-8-4953-7994-8
- ↑ Хроника Альфонсо III (глава 21).
- ↑ Geografía universal física, política é histórica. — Madrid: Imprenta de Don Miguel de Burgos, 1827. — Т. I. — P. 98.
- ↑ José María Quadrado. Asturias: recuerdos y bellezas de España. — Valladolid: MAXTOR, 2007. — P. 50. — ISBN 978-8-4976-1343-9
- ↑ Margarita Torres Sevilla-Quiñones de León Las batallas legendarias y el oficio de la guerra. — Barcelona: Ediciones Debolsillo, 2003. — P. 56—59.
- ↑ «Batalla del rio Quirós (795)» (իսպաներեն). Historia militar de España. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Escalera E. Cronica del principado de Asturias. — Ronchi, 1866. — P. 33.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Abd-el-Melek ben Abd-el-Uahid» (իսպաներեն). Enciclopedia de Oviedo. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- «Abd al-Karim» (իսպաներեն). Enciclopedia de Oviedo. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- «Historia del Condado de Castilla. Capítulo II. Las primeras repoblaciones (791—850). El reinado de Alfonso II (791—842). Primera parte (791—822)» (իսպաներեն). Bardulia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.